Լրագրողը չի զղջացել․ Սրբազանն ընդդեմ լրագրողի դատական վեճը շարունակվում է (տեսանյութ)
ՏեսանյութերԲագրատ Սրբազանն ընդդեմ լրագրող Դավիթ Լևոնյանի ապատեղեկատվության տարածման հայցով դատական երկրորդ նիստը հետաձգվեց այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության Արաբկիրի դատարանում։
Հիշեցնենք, որ «Սրբազան շարժման» առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը հայց էր ներկայացրել դատարան՝ իրեն «գործակալ» անվանած լրագրողի դեմ։
Նշենք որ, դա տեղի էր ունեցել «Սրբազան շարժման» թեժ օրերին, երբ ԶԼՄ ներկայացուցիչը Սրբազանին հանրային կերպով վիրավորել էր՝ անվանելով նրան ռուսական ԿԳԲ գործակալ։
«Դավիթ Լևոնյանն առայժմ չի զղջացել ու ներողություն չի խնդրել Բագրատ Սրբազանից»,-նշում է փաստաբանը։
Վերջինիս հավաստիացմամբ՝ անցում է կատարվել դատավարության հաջորդ փուլին, ինչն էլ իրենից ներկայացնում է նիստի հետաձգում․ սպասվում է դատարանում լրացուցիչ ապացույցների ներկայացում։ Թեև նիստը հետձգվել է՝ դատը մեկ քայլ առաջ գնացել է, դատական նիստերի շարունակությունը հուշում է այդ մասին։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ իրեն «գործակալ» անվանած լրագրողի։ Սա երկրորդ նիստն էր։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 22–ին։
Աննա Փիլոսյան
Փաստաբան