ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան
ՔաղաքականԲոլոր փորձերը՝ պակելու Արցախի թեման, ձախողելու են, քանի որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա և չի համակերպվի ցեղասպանության հետ, որը տեղի ունեցավ Արցախում։ Այս մասին այսօր «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովին ասաց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համակարգող, «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։
«Որքան էլ Փաշինյանն ու Ալիևը չցանկանան, այնուամենայնիվ, մեր շարժումը ընդգծում է, որ Արցախը հանդիսանում է մեր երկրի անբաժանելի մասը»,- նշեց նա և հավելեց, որ իրենք երբեք չեն համակերպվի այն մտքի հետ, որ ինչ-որ մեկը ցանկանում է փակել Արցախի էջը։
Նշենք, որ համաժողովին ելույթներով հանդես եկան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամներ, ՀՀ-ում դեսպանատան ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ։