Մոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել
ԲլոգոսֆերաՄոսկվայում հրկիզվել է Մոսկվայի ավիացիոն կենտրոնին պատկանող Ка-32 ուղղաթիռը, գրում է Baza տելեգրամյան ալիքը։
Օստաֆևո օդանավակայանում հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 25-ի՝ լույս 26-ի գիշերը։ Անհայտ անձը հրկիզել է հրշեջ ուղղաթիռը, որը կայանված է եղել «Սևերնայա» կայանատեղիում։
Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 30 քմ։
Հրդեհը մարել են Օստաֆևո օդանավակայանի հրշեջները։
Ահաբեկչության փաստով քրեական գործ է հարուցվել։