Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»
ՏեսանյութերՊաշտպանության նախարարությունը երեկ գիշերը հայտարարություն է տարածել մի խումբ պայմանագրային զինծառայողների` կիրանցիներին միանալու դեպքի առթիվ:
Մեր տեղեկություններով՝ զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն, սպառնացել են, պատրաստվում են քրգործ հարուցել: ՊՆ-ի հայտարարությունը` ստորև․
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի: