Որևէ մեկն անկախության գաղափարին այնքան վնաս չի հասցրել, որքան Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) Իսրայելում հայտնել են «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամի գերեվարման մասին Սաուդյան Արաբիայի արքայազնը կժամանի Հայաստան ԵԽ նախագահը հայտարարել է, որ ԵՄ–ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ստեղծի Հունգարիայի վարչապետն ասել է, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե Թրամփը հաղթի ԱՄՆ ընտրություններում Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 24-ի Արագածոտնի մարզում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ Իրանում երիտասարդ աղջիկը հանել է հագուստը՝ բողոքելով հիջաբ կրելու հարկադրանքի դեմ (տեսանյութ) Մոլդովայում ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 18,07%-ը Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումն ուղիղ հակասության մեջ է ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ․ Սարգսյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփը կարող է արժանանալ Քենեդու ճակատագրին 

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Հայկական Մամուլ

Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են Ընկերության բուժաշխատողների կողմից բուժառուների հիվանդության պատմագրերում կեղծ (բուժառուներին վերակենդանացման բաժանմունքներում բուժելու վերաբերյալ) տեղեկություններ ներառելը:

Արդյունքում՝ 2020 թվականի հուլիսից 2022 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ընկերության 20-ից ավելի բուժաշխատակից կեղծել է 829 հիվանդության պատմագիր՝ դրանցում ներառելով հիվանդության ընթացքի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև նշված հիվանդները, սոմատիկ բաժանմունքից բացի, բուժում են ստացել նաև վերակենդանացման բաժանմունքներում:

Վերոնշյալ կեղծ պատմագրերի հիման վրա կազմված՝ հաշվետվողական բնույթ կրող փաստաթղթերը Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են Առողջապահության նախարարություն: Դրանց հիման վրա՝ Նախարարությունում հաշվարկվել և Ընկերության հաշվեհամարին, բացի փաստացի մատուցված ծառայությունների համար նախատեսված գումարից, անհիմն փոխանցվել է հավելյալ՝ 263 մլն 480 հազար դրամ:

Քրեական վարույթով, ի թիվս այլնի, պարզվել են մի շարք հանգամանքներ.

  • Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության փոխնախարարն իր մտերիմն է` այդկերպ Լ.Հ.-ի մոտ առաջացնելով իր հանձնարարությունը կատարելու վճռականություն:
  • Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատուն ՀՀ առողջապահության փոխնախարարին հեռախոսային խոսակցությունների ընթացքում, հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ներկայացված համապատասխան զեկուցագրերով տեղեկացրել է վերոնշյալ բժշկական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հայտնաբերված կոպիտ խախտումների մասին:
  • ՀՀ առողջապահության փոխնախարարը, պարտականություն ունենալով համակարգել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, ինչպես նաև դրա ֆինանսավորումը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն հանդիսանում է իր կնքահայրը, չի դադարեցրել և թույլատրել է Ընկերության ֆինանսավորումը: Բացի այդ, չի կատարել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները համակարգելու իր պարտականությունը և Ընկերությունում տեղի ունեցող խախտումների մասին տեղեկանալուց հետո դրանք վերացնելու ուղղությամբ չի տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

Դատախազը 2024 թվականի մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ 2024 թվականի մարտի 19-ին՝ Բ.Շ.-ի և Լ.Հ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը կազմակերպելը):

2024 թվականի ապրիլի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ոնց որ նինջա լինես»․ Փաշինյանն՝ Աննա Հակոբյանին (տեսանյութ)Որևէ մեկն անկախության գաղափարին այնքան վնաս չի հասցրել, որքան Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) Իսրայելում հայտնել են «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամի գերեվարման մասինՍաուդյան Արաբիայի արքայազնը կժամանի ՀայաստանԵԽ նախագահը հայտարարել է, որ ԵՄ–ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ստեղծի Չինաստանում երիտասարդ կանանց ամուսնանալու համար պարգևավճար կտանՀունգարիայի վարչապետն ասել է, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե Թրամփը հաղթի ԱՄՆ ընտրություններումԼիանա Վանոյանն անճանաչել է դարձել (լուսանկարներ)Չիլիում ինքնաթիռը քիչ է մնացել վայր ընկնի պայուսակի պատճառով (տեսանյութ) Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 24-իԱրագածոտնի մարզում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ Իրանում երիտասարդ աղջիկը հանել է հագուստը՝ բողոքելով հիջաբ կրելու հարկադրանքի դեմ (տեսանյութ)ԱԳՆ–ն կատարեց Անկարայի կամքը, Հայ դատի գրասենյակների գործունեությունն այլևս վտանգի տակ է․ Սուրեն Ներսիսյան«Շնորհավոր 1 տարեկանդ»․ երգիչ Էրիկը հրապարակել է դստեր լուսանկարները Մոլդովայում ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 18,07%-ը Ինչ անել անքնության դեպքում․ բժշկի խորհուրդներըԹրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումն ուղիղ հակասության մեջ է ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ․ ՍարգսյանԿինը ոգեշնչվել է հարևանուհու պատմությունից և գտել 40 տարի առաջ կորած իր քրոջը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփը կարող է արժանանալ Քենեդու ճակատագրինՇղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզումՋասթին և Հեյլի Բիբերների արտաքինը մտահոգել է երկրպագուներին (լուսանկար)Որքան գումար է հավաքագրվել ուղեվարձի վճարման նոր պայմաններին անցնելուց հետՖիդանը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտության էսկալացիայի մասինԱդրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ՆԳ նախարարի հրամաններով մարզային քրեական ոստիկանության վարչության պետեր են նշանակվել Մարգո Ռոբին մայրիկ է դարձելՄագա Հարությունյանը պատմել է, որ փոքր ժամանակ երազել է Սուրենի կինը լինել (տեսանյութ) Բուդապեշտում Արցախի Ծմակահող գյուղի երեխաները ենթարկվել են հոգեբանական բռնությունների. փաստաբան Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տուժածներ Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային գոտիներում ձյուն կտեղաԵՄ-ում պատրաստվում են Թրամփի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի կուրսի փոփոխությանն Ուկրաինայի հարցումԻրանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վանում հայտնաբերվել է ուրարտական ապշեցուցիչ ​​արձան«Հարսանիք չկա»․ Հայկ Հովհաննիսյանն անդրադարձել է իր ամուսնության մասին լուրերինԱստղագուշակ՝ նոյեմբերի 3-ի համար Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 3«Սյունիքը» միանում է իրենց դիրքորոշումը հայտնած ակումբների շարքին․ հայտարարությունԱրագածոտնի մարզում անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջը Գարիկ Կարապետյանը շրջանցեց վրացի և ադրբեջանցի մրցակիցներին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն Արամ Ա-ի հետ զրույցում Թրամփը վերահաստատել է իր հավատարմությունը տարածաշրջանային խաղաղությանըՈւղեղի տեղը որ «տիկտոկ» լինի՝ սենց էլ կլինի․ Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)Բժիշկ Մյասնիկովը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները Բազուկի թաքնված օգտակար հատկանիշները Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին ԱՄՆ-ում ֆիլիպինուհի հարսնացուն փեսացուին եւ հյուրերին հուզել է՝ հայերեն արտասանելով երդումը (տեսանյութ) Ավստրալիայում սատկել է անազատության մեջ գտնվող աշխարհի ամենամեծ կոկորդիլոսը Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա 60 քաղաքացիներ, այդ թվում թnւրքեր և ադրբեջшնցիներ Ի՞նչ գույնով զարդարել 2025 թվականի տոնածառը հաջողության համար
Ամենադիտված