Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվել։
Ֆրեզնոյի քաղաքապետարանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բարձրացվել է Հայաստանի դրոշը։
Fresnobee կայքը հաղորդում է, որ միջոցառմանը մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան։
Ոգեկոչման միջոցառումն անցկացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։
Նշվում է, որ ոգեկոչման հիմնական արարողությունից առաջ Ֆրեզնոյի դպրոցի հայագիտական ծրագրի աշակերտները ևս ոգեկոչման միջոցառում են անցկացրել։