Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահ
ԲլոգոսֆերաՆԱՏՕ-ն պետք է մեղմի իր կոշտ հռետորաբանությունը, բայց պետք է նաև պատրաստվի պատերազմի Ռուսաստանի պատճառով։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, մեջբերում է Euractiv-ը։
«Պատերազմից խուսափելու լավագույն միջոցը քիչ խոսելն ու դրան ավելի շատ պատրաստվելն է»,- ասել է պետության ղեկավարը Ստոկհոլմ կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Նա նաև մատնանշել է, որ «այս մշտական պատերազմական հռետորաբանությունը» կարող է երիտասարդ սերնդին զրկել ապահովության զգացումից և ապագայի հանդեպ հավատից:
Ֆինլանդիայի ղեկավարը հավելել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին համապատասխանում է այդ նպատակներին։ Նա ընդգծել է, որ «պարադոքսալ կերպով» Հելսինկիին և Ստոկհոլմին անհրաժեշտ են ուժեղ բանակներ խաղաղությանը նպաստելու համար։