2025 թվականի Ամանորին սա չկրեք. տարվա խորհրդանիշը կբարկանա և միայն դժբախտություններ կբերի Երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսված Հետաքրքիր ֆիլմեր, որոնք, գուցե, բաց եք թողել Մի շտապեք հավաքել տոնածառը. ինչո՞ւ Ամանորի գլխավոր խորհրդանիշը պետք է մնա մինչև հունվարի 27-ը Մեկնարկել են Իրանի ԻՀՊԿ-ի և ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունները Սպիտակ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են․ Լևոն Ազիզյան Սոչիից մեկնած ռուսաստանյան ինքնաթիռը բռնկվել է Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա Լույս չի լինի. հասցեներ Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան Այսօր Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՍԻՐՈ ՔԱՍԹԻՆԳ ներկայացումը` նվիրված թատրոնի դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանի 80 ամյակին Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար. Նիկոլ Փաշինյան 

Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները

Քաղաքական

Այսօր լրանում է Թավշյա հեղափոխության հաղթանակի 6-րդ տարելիցը, 2018-ին այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ընտրվեց նախագահ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փաշինյանի կառավարման 6 տարիների գլխավոր ձախողումները և վատությունները, որոնք արվել են հայ ժողովրդին և Հայաստանին։

 1) 44-օրյա պատերազմ, խայտառակ կապիտուլյացիա, Արցախի փաստացի հանձնում

2) Հայաստանի սուվերեն տարածքների հանձնում՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ և միակողմանի զիջումների տեսքով

3) ՀՀ անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացիայի անվան տակ երկիրը նորանոր անվտանգային մարտահրավերների առջև կանգնեցնելը

4) Ձախողված արտաքին քաղաքականություն, որի արդյունքում ՀՀ փաստացի մնացել է առանց դաշնակիցների՝ շրջապատված թշնամիներով

5) Հայոց արդիականացվող բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։

6) Ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացման տեսանկյունից, մրցունակ չէ, չի համապատասխանում արդիականացվող բանակի պահանջներին

7) Ընտրվելուց հետո պառակտեց ազգը, հասարակությունը բաժանեց նախկինների ու ներկաների, սպիտակների ու սևերի

8) Հասարակության մեջ լայն տարածում գտավ հայհոյանքը, լկտի ու ատելությամբ լի խոսքը, անհարգալից ու անհանդուրժողական վերաբերմունքն այլակարծության նկատմամբ

9) Ուղղորդված արշավ սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որին ակտիվ մասնակցում էին պետական պաշտոնյաներ և իշխանության սատելիտներ

10) Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ձախողում, ինչի մասին փաստում է թե ինքը Փաշինյանը, թե միջազգային կառույցները

11) 2018թ.իշխանության գալով, իր առաջին գործերից մեկն է եղել՝ չեղարկել նախորդ իշխանությունների օրոք Ռուսաստանի հետ կնքված մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիրը, որով Հայաստանին պիտի մատակարարվեր ԱԹՍ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ զինատեսակները՝ «Կռասուխա» ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և «Պանցիր» տեսակի, (որը խոցում է) զինամթերք, որը Ուկրաինայում ցույց տվեց, որ թուրքական բայրաքթարները դրանց դեմ անզոր են:

12) Նիկոլ Փաշինյանը էլ ավելի ամրապնդեց սուպերվարչապետական համակարգը, որի դեմ պայքարում էր մինչ հեղափոխությունը

13) Փաշինյանը ձախողեց իր իսկ հռչակած տնտեսական հեղափոխությունը

14) Հայաստանի ժողովուրդը այդպես էլ չտեսավ խոստացված ներդրումային բումը

15) Տապալվեց նաև գյուղատնտեսական հեղափոխությունը, այս ոլորտը արդեն տարիներ շարունակ 0 տոկոս աճ  է արձանագրում

16) Հեղափոխության օրերին Փաշինյանը խոստանում էր լուծել ոռոգման ջրի հարցը, մինչդեռ շաբաթներ առաջ կառավարության նիստին ինքն էր հայտարարում, որ այս հարցը գնալով սրվում է

17) Սևանի խնդիրը Արցախի խնդրի կարևորության հասցրած վարչապետը ոչինչ չարեց Սևանի էկոհամակարգը բարելավելու, լճի մակարդակը բարձրացնելու, լճից հավելյալ ջրառը կանխելու համար

18) ԽԾԲ-ի դեմ պայքարող Փաշինյանի գրեթե ողջ թիմը հարմարավետորեն պետական պաշտոնների է տեղավորել իր ազգականներին և ընկերներին

19) Պադավատապետությունը չվերացվեց, փոխարենը ավելացավ պաշտոնյաներին սպասարկող մեքենաների թիվը

20) 2020թ.հոկտեմբերի 19-ին, Փաշինյանը չի համաձայնվել ՌԴ նախագահ Վ.Պուտինի հրադադարի առաջարկին, երբ դեռ կորցված չէր մեծ տարածք Արցախի հարավում, լավ իմանալով, որ պատերազմի շարունակությունը կործանարար է լինելու Արցախի համար:

21) «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» կոչով Ն.Փաշինյանը փորձել է առերևույթ քաղաքացիական բախումներ հրահրել՝ դիրքերից իջնող զինվորներին դրդելով ընդդիմանալ բողոքող հասարակությանը՝ երկիրը կործանելու և պատասխանատվությունից խուսափելու համար։

22) Իրեն արդարացնելու համար Փաշինյանը հրադադարի երրորդ օրը սկսել է Արցախի հիասքանչ քաղաքների արժեզրկումը՝ «Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր, ձեզ պե՞տք էր Շուշին»:

23) Փաշինյանը պատերազմից հետո իր ասուլիսներում աղավաղում է Հայոց պատմությունը, ասելով, որ «Հայաստանը մխրճվել է թուրքական աշխարհի մեջ»,

24) Պատերազմից հետո պարզվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած Սփյուռքի մեր հայրենակիցների՝ հայոց բանակի հզորացմանն ուղղված գումարները վատնվել են, չեն ծառայել նպատակին, ինչը մեծ հիասթափություն և աղճատում է առաջացրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

25) «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին. Մինչդեռ աղքատությունը միայն գնալով աճում է:

26)  2018-ի իշխանափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու: Սակայն իրականում ժամանակը ցույց տվեց, որ դրանք լոկ խոսքեր էին, եւ Փաշինյանի իշխանությունը սկսեց ազատվել նախկինների կադրերից բավական արագ՝ փոխարեն նշանակելով առավել անփորձ մարդկանց:

27)  2018 թվականի նոյեմբերի 27-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. ««Հայէլեկտրո» գործարանի տարածքը հայ ներդրողն արդեն վերցրել է և մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել»: Սակայն «Հայէլեկտրո» գործարանի տարածքում Նիկոլ Փաշինյանի խոստացած գործարանը, այն էլ՝ մի քանի հարյուր աշխատողով, չի բացվել։

28) Հեղափոխությունից առաջ Փաշինյանը պնդում էր, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Փաշինյանը , սակայն, ոչինչ լրջորեն չի վերանայել և դեսպաններ են նշանակվում դիվանագիտության հետ ընդհանրապես որևէ կապ չունեցող անձինք:

29) 2018-ի նոյեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից տաքսու վարորդների ականջների համար բավական շոյիչ հայտարարություն էր անում. «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները ոչ մի վճար վճարելու կարիք չունեն, այսինքն՝ նրանք կարող են աշխատել առանց վճար տալու ու լիցենզիա ունենալու:2020-ի մարտի 25-ին, սակայն, նորից Ազգային ժողովի ամբիոնից ու նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ տոնայնությամբ ասես զգուշացնում էր, թե անհատ տաքսու վարորդները պարտավոր են լիցենզիա ունենալ:

30) Շրջակա միջավայրի խնդիրները Հայաստանում չլուծվեցին, այլ միայն ավելացան ի հաշիվ վերաբացված Թեղուտի և Ամուլսարի հանքերի:

31) Նիկոլ Փաշինյանը կրկնապատկեց Հայաստանի արտաքին պետական պարտքը այն հասցնելով 12 միլիարդ ԱՄՆ դոլարի

32) Փաշինյանը հայտարարում էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, սակայն, հենց իր թիմում էլ այսօր կան բիզնեսմեն պաշտոնյաներ

33) Հանրության սոցիալական բեռը չթեթևացվեց, քաղաքացին շարունակեց մնալ տուգանքի մատերիալ, իսկ տուգանքի չափերը ավելացան

34) Խոսքի ազատության պաշտպանության հարցում Փաշինյանը նույնպես ձախողվեց, լրատվամիջոցները դեռևս երբեք չեն եղել այնքան թիրախավորված, որքան այսօր

35) Փաշինյանը ձախողեց հարաբերությունները հայկական Սփյուռքի հետ, պատմական մինիմումի հասցնելով դրանք

36) Դատական համակարգի բարեփոխումները այդպես էլ չհասան տրամաբանական ավարտին և այս մասին են վկայում նաև միջազգային կառույցների զեկույցները

37)  «2018թ․ ապրիլի 14-ին «Իմ քայլը» շարժումը, Հանրային ռադիոյի շենքը գրավելուց հետո, երթ էր անում Խանջյան փողոցով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հասնելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն: Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը»: Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վատ ֆուտբոլ է խաղում, այլև՝ ֆուտբոլը գահավիժել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: 

38) Կոպեկ առ կոպեկ թալանի վերադարձ հանրությունը այդպես էլ չտեսավ, չնայած հենց դա էր խոստանում Նիկոլ Փաշինյանը

39) Վարչապետը պատրաստվում էր նաև ընդլայնել խորհրդարանական ընդդիմության լիազորությունները, սակայն այդ լիազորությունները միայն կրճատվել են։

40) Փաշինյանի առանցքային խոստումներից մեկն էլ վերաբերվում էր ՓՄՁ-ի համար բիզնես միջավայրի բարելավմանը, սակայն հարկային բեռի հսկայական մասը այսօր դրված է հենց ՓՄՁ-ի վրա։

 

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
2025 թվականի Ամանորին սա չկրեք. տարվա խորհրդանիշը կբարկանա և միայն դժբախտություններ կբերի Երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսված Հետաքրքիր ֆիլմեր, որոնք, գուցե, բաց եք թողել Մի շտապեք հավաքել տոնածառը. ինչո՞ւ Ամանորի գլխավոր խորհրդանիշը պետք է մնա մինչև հունվարի 27-ը Մեկնարկել են Իրանի ԻՀՊԿ-ի և ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունները Սպիտակ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են․ Լևոն Ազիզյան Սոչիից մեկնած ռուսաստանյան ինքնաթիռը բռնկվել է Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա Լույս չի լինի. հասցեներ Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան Այսօր Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՍԻՐՈ ՔԱՍԹԻՆԳ ներկայացումը` նվիրված թատրոնի դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանի 80 ամյակինԽնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար. Նիկոլ Փաշինյան ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած 94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուն Ալբերտ Թադևոսյանը խոսել է բասկետբոլի հավաքականի Ավստրիայից կրած խոշոր հաշվով պարտության մասին«Փյունիկ»-«Նոա» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա Հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը կտուգանվի․ մի շարք նոր փոփոխություններ՝ նոյեմբերի 24-ից Իշխանազավթման պրոցեսը սկսվել է 2023 թվականից. ինչ իրավիճակ է Գյումրիում Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը. Ջոել Թենի Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեծ տարբերությամբ զիջեց Ավստրիային 1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների համար գույք, տեխնիկա գնելու նպատակով «Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն Ջավախյան Էջմիածնի մայր տաճարում Կատարվեց քահանայական ձեռնադրություն Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ «Նիվա»-ով երիտասարդները չեն կարողացել փախչել. ավտոմեքենայում և դրսում հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոցներ Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 44,2 հազարըՎրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ Համացանցում ծաղրում են Փաշինյանին, Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ)Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան«Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. ՊեսկովԳազալցակայանում հոսանքահարված 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Տրամպի վարչակազմը կլինի ամենահայամետը. Տրամպի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ ԲադալյանՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառմանԱվտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան մնացել է ներսումԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համարԱպագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
Ամենադիտված