Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Գիտություն և ՄշակույթՀայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմաղամբետովը։
«ՀԱՊԿ-ի և Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ երկրի հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն անցնում, սակայն Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, բոլոր հարցերը, որոնք օրակարգային են, լուծվում են աշխատանքային կարգով»,-հայտարարել է Թասմաղամբետովը: