«Այն, ինչը մերն է՝ մերն է, ինչն Ադրբեջանինն է՝ իրենցն է». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավոր Լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը 31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովը պատասխանել է Փաշինյանին «Անվտանգային սպառնալիքի դեպքում Մոսկվա էին զանգում, դա ձախողում էր, հիմա այդպես չէ»․ ՀՀ ԱԽՔ (տեսանյութ) «Արցախում մշակութային ժառանգության հարցը մեր դատական գործի առանցքներից մեկն է»․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Նիկոլը միայն պողոսների համար է Հայաստանի դարդով ապրում՝ նրանց վարքագիծը նույնն է. Սուրենյանց (տեսանյութ) Ռուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին Կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ 

«168 Ժամ»-ը 20 տարեկան է

Մեդիա

2004 թվականի սեպտեմբերի 10-ին լույս տեսավ «168 Ժամ» թերթի առաջին համարը։ Սկզբնական շրջանում հրատարակվելով որպես շաբաթաթերթ, հետագայում՝ շաբաթական երեքանգամյա ռեժիմով, «168 Ժամ» թերթը հիմք դարձավ www.168․am կայքի հիմնադրման համար, որն այսօր փորձում է չշեղվել դեռևս 20 տարի առաջ լրատվամիջոց ստեղծելու դժվարին որոշման ակունքներում ընկած արժեքներից ու հավատամքից։

Անցած 20 տարիների ընթացքում «168 Ժամը» գործել ու կայացել է մեր երկրի ու հասարակության կյանքի զարգացմանը համընթաց՝ արժևորելով ձեռքբերումներն ու հաղթանակները և իր վրա կրելով դժվարությունների ու աղետների ծանրությունը։ Այդ ընթացքում մենք եղել ենք բոլոր իրադարձությունների վավերագրողը՝ փորձելով պահպանել մասնագիտական անաչառությունն ու սառնասրտությունը, թեև, բնականորեն, դա միշտ չէ, որ հաջողվել է։

Ինչպես «168 Ժամ» թերթը, այնպես էլ 168․am-ը չէր կարողանա դիմակայել հաճախ անհաղթահարելի թվացող դժվարություններին՝ առանց մեր հավատարիմ ու խստապահանջ ընթերցողների ու հետևորդների։ Մենք աշխատում ենք ձեզ համար․ եթե մեր աշխատանքը հաջողվում է, շնորհակալ ենք գնահատանքի համար, եթե ինչ-որ հարցերում թերանում ենք, կրկին շնորհակալ ենք նաև քննադատության ու մեր սխալները մատնացույց անելու համար։

2004 թվականին մեր լրատվամիջոցի 20-ամյակը նշելու հեռանկարն անիրական կարող էր թվալ։ Բայց այն իրականություն դարձավ շնորհիվ տարբեր ժամանակներում մեր ընտանիքին մաս կազմած տասնյակ անհատականությունների, որոնց մի մասը, ցավոք, այսօր մեզ հետ չէ։

«168 Ժամի» առաջին համարի թողարկման առիթով մեզ առաջինը շնորհավորեց «Ֆոտոլուր» գործակալության հիմնադիր, լուսահոգի լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանը, ով մինչև կյանքի վերջին օրը մեր խմբագրության ու աշխատակազմի կողքին էր։ Տարիներ ի վեր «168 Ժամի» բացառիկ ֆոտոպատմությունները վավերագրել է երջանկահիշատակ լուսանկարիչ Գերման Ավագյանը, որին բոլորս հիշում ենք մեծագույն կարոտով։ «168 Ժամից» ևս մեկ գույն պակասեց հիմնադրման օրվանից մեր մշտական սյունակագիր, տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի անժամանակ մահով, ում անձնական ու մասնագիտական ներկայության կարիքը մենք զգում ենք միշտ։  Ինչպես որ մեզ կիսատ ենք զգում առանց գրող, հրապարակախոս, մեր թերթի բարեկամ Արմեն Շեկոյանի։

«168 Ժամի» 20-ամյակն առաջին հերթին առիթ է երախտիքի ու սիրո խոսքեր հղելու մեզանից հեռացած, բայց մշտապես մեր հիշողություններում կենդանի բոլոր այս մարդկանց, առանց որոնց մեր լրատվամիջոցը չէր լինի այնպիսին, ինչպիսին որ է։

«168 Ժամ» թերթում, հիմա նաև համանուն 168.am կայքում ստեղծման օրից ստեղծագործել և աշխատում են ավագ և երիտասարդ սերնդի տասնյակ լրագրողներ, վերլուծաբաններ ու մեկնաբաններ, բազմաթիվ այլ մասնագիտություններ կրող անհատականություններ։ Եվ մեր ամենամեծ ձեռքբերումն անցած երկու տասնամյակների ընթացքում մեր խմբագրությանը կարճ կամ երկար ժամանակահատվածով մաս կազմած մարդիկ են, որոնց մեծագույն մասը մինչև օրս էլ մեր մեծ թիմի անդամներն են, եթե անգամ այլևս չեն  աշխատում «168 Ժամ»-ում կամ ապրում են արտերկրում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ մեր գործընկերներին, մեր բարեկամներին, մեր ընթերցողին, բոլորին՝ անհատապես և հավաքականորեն՝ «168 Ժամ»-ի 20-ամյա տարեդարձն իրականություն դարձնելու համար։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Անահիտ Աստվածուհու արձանի ցուցադրության բացումը «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղшշրջմшն փորձ անելու մեղադրանքինԱշտարակում դպրոցում շինարարության ժամանակ պատը փլուզվել է «Այն, ինչը մերն է՝ մերն է, ինչն Ադրբեջանինն է՝ իրենցն է». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավորՀՖՖ ղեկավարության հալածանքի պատճառով վաճառքի է հանվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը․ Ակումբի նախագահ Հռոմի պապը մերժել է ՄակրոնինԼույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբԱԱԾ-ի բացահայտումը երևի թե փոքր-ինչ կխաթարի «թեժ աշնան» հետ կապված ոմանց սպասելիքները․ Ալեքսանյան Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովը պատասխանել է Փաշինյանին«Անվտանգային սպառնալիքի դեպքում Մոսկվա էին զանգում, դա ձախողում էր, հիմա այդպես չէ»․ ՀՀ ԱԽՔ (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին Ռայկոմում լուսացույցը չի աշխատում․ փողոցում իրարանցում է «Արցախում մշակութային ժառանգության հարցը մեր դատական գործի առանցքներից մեկն է»․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Նիկոլը միայն պողոսների համար է Հայաստանի դարդով ապրում՝ նրանց վարքագիծը նույնն է. Սուրենյանց (տեսանյութ) «Նախկինում 96%-ից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել ՌԴ-ի հետ, այսօր 10% է»․ ԱԽՔ (տեսանյութ) «Նա այնպես էր կազմակերպել, որ ըստ սցենարի միասին պետք է ջուրը նետվեինք». Անահիտ Հակոբյանը՝ ամուսնության առաջարկի մասինՌուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին Կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամՍերոբ Գասպարյանի տանը տանկ ու իսկանդեր են փնտրել՝ չեն գտել, բայց կալանավորել են. Hraparak.am «Քաղաքական ուժերին առաջարկում ենք կնքել պակտ՝ արցախցիների վերադարձի հարցը հռչակել գերակայություն».Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Բագարան գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. դասադուլը շարունակվում էԲորելը կոչ է արել Վրաստանում չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքըԱննա Հակոբյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Քաթարից ժամանած գործարար պատվիրակության հետԱրցախի բռնազավթման հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել` որպես իրավահավասար գործընկեր, և պատրաստ է երկխոսության. գլխավոր քարտուղարՔրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, ձեռքբերումներ ու մարտահրավերներ. ներկայացվել են ծրագրային ուղղությունները «Շատ հարցեր կան՝ օրինակ՝ ինչո՞ւ են ՀՀ-ում դժգոհ Սփյուռքի ազդեցությունից 44-օրյայի ընթացքում»․Սինանյան (տեսանյութ) «Անբացատրելի ամաչում էի, բայց օգտագօրծեցի պահն ու այնքա՜ն մեծ բավականություն ստացա». Աննա Մանուչարյանը երգում է Արսեն Գրիգորյանի նվագակցությամբ «Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է, ես ավարտեցի իմ ճառը». ԹովմասյանԵրգի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան-«Պապ ջան» «Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններՓաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ)Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. ՓաշինյանԱրցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) Աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ Գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ)Մխիթարյանն ու Բարսեղյանն իրենց թիմերում կսկսեն պայքարը, օրվա մյուս խաղերը Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան Հայաստանում երկու տնտեսվարող կեղծել են «LEE» շոկոլադը Ինչու է Սերգեյ Ումրոյանը հեռացվել Կոմպոզիտորների միությունից. Արամ Սաթյան
Ամենադիտված