Հռոմի պապը կաղոթի, որ Աստված իմաստություն շնորհի Թրամփին Էրդողանը որոշել է զանգահարել Պուտինին Անվանվել են սուրճ խմելու հիմնական հակացուցումները Կարևոր է հարաբերությունների զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ. Կոստանյան Թրամփի տարիները համաշխարհային փոփոխության ռադիկալ փուլ է լինելու, այն կընդգրկի Հարավային Կովկասը․ Վարուժան Գեղամյան Ի՞նչ Է Միջինքը և ե՞րբ է նշվելու այս տարի Պրեմիերա․ Կարո Այրումյան - «Թող արևն էլ խավարի» Բայդենը լքել է Վաշինգտոնը (տեսանյութ) ԱՄՆ–ը սկսել է փակել Մեքսիկայի հետ սահմանը (տեսանյութ) Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին Սիրունյանն ԱԺ-ում անգամ չզղջաց իր անպարկեշտ գրառումների համար․ Ժաննա Ալեքսանյան Երևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer 

ՔՊ-ն դավաճանել է իր սկզբունքներին. 20 կետ

Հասարակություն

Հեղափոխությունից անցել է շուրջ վեց տարի և արդեն իսկ պարզ է, որ հեղափոխական թիմը դավաճանել է իր իսկ հռչակած սկզբունքներին և արժեհամակարգին, կատարելով դրանց տրամագծորեն հակառակ քայլեր: Այդ քայլերի շարքը կարելի է անվերջ շարունակել, սակայն,մենք կանդրադառնանք առավել կարևորներին: Եվ այսպես

1 Ստեփանակերտի Վերծաննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ: Պատերազմից հետո Պրահայում Արցախը միակողմանիորեն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նա զարմացած հարցնում է, թե այդ երբ՞ է շանս եղել, որպեսզի Արցախը լիներ անկախ, կամ՝ Հայաստանի կազմում:

2. 2016թ. Փաշինյանին մտահոգում էր Տավուշի անվտանգությունը, իր ընտանեկան թերթում նա գրում էր, որ տավուշցիները ունեն անվտանգ ապրելու իրավունք, մինչդեռ այսօր այդ նույն գյուղերի բնակիչներից պահանջում է լքել սեփական տները, հակառակ դեպքում՝ սպառնալով պատերազմով:

3 Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հանրությանը խոստանում էին այսպես կոչված կարմիր գծերի վերացում, տուգանքների ներում: Արդյունքում, հենց Փաշինյանի թիմակից քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանում կարմիր գծերի վճարը աճեց 13 անգամ:

4. 2018թ․ մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրապարակավ խոստացավ. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում»: Մինչդեռ արդեն մի քանի տարի է, տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։ 

5. 2018թ․ ապրիլին՝ Շիրակի մարզից սկսած քայլարշավի ժամանակ, ճանապարհներին Փաշինյանը փակում էր արագափերը, խոստանում վերացնել դրանք: Այսօր, Փաշինյանի արարքը կրկնած քաղաքացուն կալանավորում են, իսկ բուն արագաչափերի թիվը Հայաստանում կրկնապատկվել է:

6 Փաշինյանն ու թիմակիցները հանրությանը համոզում էին, որ բարելավելու են հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, մինչդեռ այսօր տեսնում ենք ակնհայտ դրեյֆ դեպի արևմուտք և ՌԴ հետ հարաբերությունների աննախադեպ լարում:

7. Հանրությանը վստահեցնում էին, որ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են «թալանված» գումարները, մինչդեռ բյուջե են վերադարձվել իսկապես կոպեկներ՝ խոստացածի համեմատ

8. Հեղափոխության ժամանակ հայտարարվում էր, որ այլախոհների հանդեպ վենդետա և հետապնդում չի լինելու: Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, որ կալանավորվում են ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլ նաև Փաշինյանի ու թիմակիցների հասցեին թթու խոսք ասած շարքային քաղաքացիները:

9. Մեզ հավատացնում էին, որ կրճատելու են պետական պարտքը, մինչդեռ եթե 2018-ին այն 6 միլիարդ էր, ապա այսօր՝ 12:

10. Նույն Փաշինյանը որպես կարևորագույն սկզբունք հռչակել էր խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնումը, մինչդեռ հեղափոխությունից հետո ընդլայնվել են միայն իր՝ Փաշինյանի լիազորությունները:

11. ՔՊ սկզբունքներից մեկն էլ այն էր, որ պետք է բացառվեր պաշտոնյաների բիզնեսով զբաղվելը: Ինքներդ կարող եք հաշվել թե գործող քաղաքական թիմում քանի բիզնեսմեն պաշտոնյա կա

12. Առանցքային սկզբունքներից մեկն էր՝ հանքերի շահագործման հարցում բնապահպանների գնահատականներով առաջնորդվելը: Մինչդեռ որևէ բնապահպանի կարծիք այդպես էլ չհարցրեցին՝ Ամուլսարի և Թեղուտի հանքերը շահագործման հանձնելով:

13. Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի բացառումը ևս հչակվել էր առաջնային խնդիր: Օրեր չեն հերիքի թվարկելու այն պաշտոնյաներին, ովքեր իրենց ԽԾԲ-ին հարմարավետորեն դասավորել են պետական կառավարման համակարգում

14. Հեղափոխական թիմը հանրությանը համոզում էր, որ թանկացումներ չեն լինելու: Մինչդեռ թանկացավ և գազը, և էլեկտրաէներգիան, և ջուրը:

15. Մինչ հեղափոխությունը այս թիմի ներկայացուցիչները դեմ էին կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, գալով իշխանության՝ այդ համակարգը ներդրվեց առանց վարանելու:

16 Գրեթե բոլոր հայտարարություններում նշվում էր, որ պատմական նոր որակ պետք է ձևավորվի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Երբեք այդ հարաբերությունները չեն եղել այդքան լարված՝ որքան այս իշխանությունների օրոք:

17. Մեզ հավատացնում էին, որ չի լինելու նաև կադրային ջարդ: Բայց արի ու տես, որ այս իշխանությունները դավաճանեցին նշված սկզբունքին, հանրությանը բաժանեցին սևերի ու սպիտակներիմ պետական կառավարման համակարգը պարզապես մաքրեցին պրոֆեսիոնալ կադրերից:

18. Փաշինյանի և նրա թիմի նոու-հաուն պայքարն էր կոռուպցիայի դեմ, մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ կառավարության նիստին վարչապետը հայտարարել է, որ պայքարը կոռուպցիայի դեմ փաստացի տապալվել է: Այս մասին են վկայում նաև Freedom House-ի և այլ միջազգային կառույցների զեկույցները:

19. 2018-ի մայիսի 8-ին նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից «համաժողովրդական շարժման անունից» հայտարարում էր, թե «ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և, մեր համոզմամբ, Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»: Այսօր հենց իշխանության ներկայացուցիչներն են աչքի ընկնում ատելության քարոզով, ընդդիմադիրների հասցեին հնչող սպառնալիքներով.

20. Գրեթե բոլոր խոսափողներից ՔՊ համար առաջնային հարց էր համարվում գործազրկության կրճատումը: Մինչդեռ 2023-ին գործազուրկների քանակը 2022-ի  համեմատ ավելացել է 13,8 հազարով և դա որևէ պաշտոնյայի այսօր չի հուզում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հռոմի պապը կաղոթի, որ Աստված իմաստություն շնորհի Թրամփին Էրդողանը որոշել է զանգահարել ՊուտինինԱնվանվել են սուրճ խմելու հիմնական հակացուցումները Եվրոպան պետք է դադարի «թույլ» լինել․ ՄակրոնԿարևոր է հարաբերությունների զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ. Կոստանյան Թրամփի տարիները համաշխարհային փոփոխության ռադիկալ փուլ է լինելու, այն կընդգրկի Հարավային Կովկասը․ Վարուժան ԳեղամյանԻ՞նչ Է Միջինքը և ե՞րբ է նշվելու այս տարի Պրեմիերա․ Կարո Այրումյան - «Թող արևն էլ խավարի» Բայդենը լքել է Վաշինգտոնը (տեսանյութ) ԱՄՆ–ը սկսել է փակել Մեքսիկայի հետ սահմանը (տեսանյութ)Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարինՍիրունյանն ԱԺ-ում անգամ չզղջաց իր անպարկեշտ գրառումների համար․ Ժաննա ԱլեքսանյանԵրևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer 2024 թվականը սկսվեց չափազանց տաք ձմեռով. ինչպիսի կլիմայական անոմալիաներ են դիտվել Հայաստանում նախորդ տարի Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ իբր անդամակցում եմ իր կողմից ձևավորած խորհրդին, դա ապատեղեկատվություն է․ Թաթուլ ՄանասերյանՄշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարման ծրագիրը ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովին վիրահատել են․ «Հրապարակ»Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Ովքե՞ր պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ-ը նոր մանրամասներ է ներկայացրել Սաղ լավ է լինելու, բայց միայն Ամերիկայում․ Ռուբեն ՄելիքյանՀայկ Կոնջորյան, հորդորում եմ չխոսել բաներից, ինչից խելքդ չի հասնում․ Անահիտ ՍարգսյանԹրամփը խոստացել է կառուցել աշխարհի ամենահզոր բանակըՄախաչևը պատրաստ է ևս մեկ շանս տալ Ծառուկյանին Մենք շուտով կփոխենք Մեքսիկական ծոցի անունը. Թրամփ Ղրիմում երկրաշարժ է տեղի ունեցել Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունըԲելառուսը ցանկանում է վերադառնալ ԽՍՀՄ ստանդարտներին․ ԶԼՄՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը չի կարող խաբել այն մրցութային խորհրդին, որը պետք է իրեն ընտրի․ Դանիել ԻոաննիսյանIQ բաթլ. Աննա VS Վահե (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտիԹրամփը հայտարարել է, որ վերադարձնելու է վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ36 ժամ ջուր չի լինելու Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիրԱշխարհը «պատրաստվում է» Թրամփին՝ հուսալով լավագույնին, բայց ոչ վատագույնին․ The Guardian«Իմ թաղումը, 2018 թվական». Արմեն Աշոտյանն արխիվային տեսանյութ է հրապարակելԹրամփը խոստացել է ԱՄՆ-ում ճանաչել միայն երկու սեռ՝ արական և իգականՄենք կդադարեցնենք բոլոր պատերազմները․ ԹրամփԱրևմուտքում հայտարարել են՝ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել էԱՄՆ Պետդեպը գաղտնազերծել է Փաշինյանի սուտն Արցախի մասին. սենսացիոն փաստաթղթեր (տեսանյութ) Թրամփը խոստացել է ԱՄՆ-ից արտաքսել միլիոնավոր ներգաղթյալների. արտակարգ դրություն կհայտարարվիՈ՞րն է համընդհանուր հայտարարագրի պատճառը․ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել (տեսանյութ) «Ստատուս Քվո». Թրամփի երդմնակալությամբ կփոխվի աշխարհակարգը՝ ի վնաս ձախականության․ Անուշ Սեդրակյան (տեսանյութ) «Զաբել, ի՞նչ ես ուզում, առանց լացելու ասա»․ Սիրուշոն իր երեխաների մասնակցությամբ ջերմ տեսանյութ է հրապարակել Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը (տեսանյութ)Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարին գործուղում է Գերմանիա Ինչ է վաճառվել Julien's Auctions աճուրդի տան կայքում (լուսանկարներ)Բայդենն իր նախագահության վերջին ժամերին ներում է շնորհել իր ընտանիքի հինգ անդամներինԹրամփն օրվա ընթացքում միայն երկու սեռի ճանաչման մասին հրամանագիր կստորագրի Եվս մեկ տարի պտտվեց իմ կյանքի առանցքի շուրջ. Անի ՔոչարԱՄՆ իշխանությունները ծրագրում են փակել Մեքսիկայի հետ սահմանին հայտնաբերված գաղտնի թունելը
Ամենադիտված