«Այն, ինչը մերն է՝ մերն է, ինչն Ադրբեջանինն է՝ իրենցն է». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավոր Լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը 31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովը պատասխանել է Փաշինյանին «Անվտանգային սպառնալիքի դեպքում Մոսկվա էին զանգում, դա ձախողում էր, հիմա այդպես չէ»․ ՀՀ ԱԽՔ (տեսանյութ) «Արցախում մշակութային ժառանգության հարցը մեր դատական գործի առանցքներից մեկն է»․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Նիկոլը միայն պողոսների համար է Հայաստանի դարդով ապրում՝ նրանց վարքագիծը նույնն է. Սուրենյանց (տեսանյութ) Ռուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին Կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ 

Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանն անձամբ և նրա թիմակից-հանձնակատարներն էլ՝ խմբակային, թե առանձին-առանձին, մի խոսքով՝ ՔՊ-ով ու սատելիտներով ականջակոշտուկում են «խաղաղության պայմանագիր» բառակապակցությամբ:

Փաշինյանական իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում վերջերս գերիշխում է այն թեզը, թե Ալիևին առաջարկում ենք ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերը, իսկ չհամաձայնեցվածները... ընթացքում համաձայնեցնել:

Ու այս ամենից խրձերով հարցեր են ծագում: Խրձերից առանձնացնենք մեկ-երկու հասկ ու հատիկ-հատիկ դիտարկենք:

Նախ՝ «համաձայնեցված կետերի» մասին բազմաթիվ հայտարարությունների հորձանուտում անհետանում է առանցքային հարցը. իսկ կոնկրետ ինչի՞ վերաբերյալ է այս կամ այն կետը: Ի՞նչ կետեր են բանակցություններում քննարկվում, առհասարակ, ինչի՞ վերաբերյալ են համաձայնությունները:

Փաշինյանն ու նրա շահերն սպասարկող «նիկոլփաշինյանները» սրա մասին լռում են: Այնինչ, ակնհայտ է, որ հայտարարված անմիջնորդ հայ-ադրբեջանական բանակցություններում թելադրողը ադրբեջանական կողմն է: Փաշինյանական իշխանությունը եթե այդ բանակցություններում ինչ-որ դիրքորոշում դրսևորում էլ է, ապա այն հանգիստ կարելի է բնութագրել հայտնի անեկդոտային արտահայտությամբ, այն է՝ «տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գալիս»: Մի խոսքով, Հայաստանի, հայության շահերը պաշտպանելու տեսանկյունից այդ «բանակցություններում» ողորմելի վիճակ է. Կիրանցի հանձնումը, ուրացված Արցախի հիշատակումն անգամ «ջնջած ունենալու» փաստերը՝ հապացույց:

Դե, Արցախը ուրանալու և հայաթափելու, Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու հարցում փաշինյանական իշխանության պաշտոնական դիրքորոշումը արդեն լրիվ բացահայտ է և օրերս ձևակերպվեց ամենաբարձր մակարդակով հնչեցված՝ մոտավորապես «հանձնել ենք, լավ ենք արել» դրոշմով:

Վերադառնանք, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրին», որով, ինչպես ասվեց, փաշինյանական իշխանությունն ուղղակիորեն արդեն ականջ է կոշտուկում: Դրա բովանդակությունն անհայտ է: Բովանդակությունն՝ իր հերթին: Անհայտ են գոնե համաձայնեցված (կամ քննարկվող) կետերի, այսպես ասենք, գոնե ընդհանուր բնութագրերն ու մոտեցումները:

Ոնց որ մեկին վարձես՝ որպես բրոքեր, որ քո անշարժ գույքի հետ կապված գործարք անի: Նա էլ գա, թե՝ «գործը կպել է, պայմանագիրը պատրաստ է»: Ու գույքատերը բռնում և պայմանագիրը կնքում է, իսկ հետո այն բացում է ու տեղեկանում, որ այդ գործարքի դիմաց ինքը ոչ միայն «օղաբլիթի անցք» է ստացել, այլև դեռ մի բան էլ պիտի մյուս կողմին գույքի հնգապատիկի չափով վճարի, իսկ վերջում էլ գնա ու մոտակա սակուրայի ծառից կախվի:

Չէ, իսկապես: Ի՞նչ է գրված այդ «պայմանագրում»: Դա «խաղաղությա՞ն պայմանագիր» է, թե՞ նոր կապիտուլյացիոն ակտ, դա «ղուշուգի՞ր» է, թե՞ «ղազագիր»:

Կամ՝ Հայաստանի Սահմանադրությունը «հեչ անելու», Անկախության հռչակագիրը չեղարկելու ադրբեջանական պահանջի վերաբերյալ Փաշինյանն արդեն համաձայնե՞լ է: Կամ՝ Հայոց բանակը լուծարելու կետի շուրջ «կողմերը» համաձայնե՞լ են: Կամ՝ Հայաստանը հարյուր հազարավոր թուրքերով հեղեղելու կետին համաձայնե՞լ է:

Իրենք կասեն՝ ոչ: Բայց ասեն-չասեն, ո՞վ է տեսել, թե այնտեղ ինչ է գրված: Նկատի ունենք՝ նորմալ, ոչ պաշտոնյա հայերից ո՞վ է տեսել:

Երկրորդը, որ ոչ պակաս էական է: Խոսքը «եկեք համաձայնեցվածներն ստորագրենք, իսկ մնացածը՝ հետո» թեզի մասին է: Նախ՝ հարց է ծագում, թե այդ ինչո՞ւ են այդպես շտապում: Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ներկայացուցիչները «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ իրենց նախորդ ճառերում դա այնպես էին ներկայացնում, թե մի համապարփակ բան է լինելու, թե դա առկա խնդիրների խորքային լուծում է, այս, այն:

Հիմա արդեն «երգում են» համաձայնեցված ինչ-ինչ կետեր ստորագրելու, մնացածը հետո, ընթացքում, քիչ-քիչ ստորագրելու մասին:

Այդ դեպքում, կներեք, դա ոչ թե պայմանագիր է (անունն ինչ ուզում եք, դրեք), այլ ընդամենը «շրջանակային համաձայնագիր», կամ ավելի ցածր կարգավիճակ ունեցող մի բան, ասենք՝ «մտադրությունների մասին հուշագիր»:

...Գիտեք, երբեմն թվում է, թե Հայաստանի ու հայության վրա ինչ-որ դաժան գիտափորձ են անում՝ պարզելու համար, թե որևէ հասարակություն որքա՞ն կարող է հանդուրժել բացարձակապես անհանդուրժելին: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ կարող են ապահովություն ունենալ, չարաչար սխալվում են: Դուք երբեք ու երբեք չեք կարող պայմանավորվել մեկի հետ, որի նպատակը ձեզ բնաջնջելն է: Իսկ նրանք, ովքեր խաղաղություն են մուրում, միշտ ստանում են և՛ խայտառակություն, և՛ պատերազմ:

Առնվազն մինչև օրս «խաղաղության» մասին Փաշինյանի բոլոր հայտարարությունների շարունակությունը եղել են մարտական գործողություններ, կորուստներ, զոհեր, նոր սպառնալիքներ: Ըստ երևույթին, նույն փոցխի վրա ցատկոտելը սիրելի մարզաձև է դառնում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Այն, ինչը մերն է՝ մերն է, ինչն Ադրբեջանինն է՝ իրենցն է». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավորՀՖՖ ղեկավարության հալածանքի պատճառով վաճառքի է հանվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը․ Ակումբի նախագահ Հռոմի պապը մերժել է ՄակրոնինԼույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբԱԱԾ-ի բացահայտումը երևի թե փոքր-ինչ կխաթարի «թեժ աշնան» հետ կապված ոմանց սպասելիքները․ Ալեքսանյան Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովը պատասխանել է Փաշինյանին«Անվտանգային սպառնալիքի դեպքում Մոսկվա էին զանգում, դա ձախողում էր, հիմա այդպես չէ»․ ՀՀ ԱԽՔ (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին Ռայկոմում լուսացույցը չի աշխատում․ փողոցում իրարանցում է «Արցախում մշակութային ժառանգության հարցը մեր դատական գործի առանցքներից մեկն է»․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Նիկոլը միայն պողոսների համար է Հայաստանի դարդով ապրում՝ նրանց վարքագիծը նույնն է. Սուրենյանց (տեսանյութ) «Նախկինում 96%-ից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել ՌԴ-ի հետ, այսօր 10% է»․ ԱԽՔ (տեսանյութ) «Նա այնպես էր կազմակերպել, որ ըստ սցենարի միասին պետք է ջուրը նետվեինք». Անահիտ Հակոբյանը՝ ամուսնության առաջարկի մասինՌուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին Կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամՍերոբ Գասպարյանի տանը տանկ ու իսկանդեր են փնտրել՝ չեն գտել, բայց կալանավորել են. Hraparak.am «Քաղաքական ուժերին առաջարկում ենք կնքել պակտ՝ արցախցիների վերադարձի հարցը հռչակել գերակայություն».Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Բագարան գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. դասադուլը շարունակվում էԲորելը կոչ է արել Վրաստանում չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքըԱննա Հակոբյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Քաթարից ժամանած գործարար պատվիրակության հետԱրցախի բռնազավթման հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել` որպես իրավահավասար գործընկեր, և պատրաստ է երկխոսության. գլխավոր քարտուղարՔրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, ձեռքբերումներ ու մարտահրավերներ. ներկայացվել են ծրագրային ուղղությունները «Շատ հարցեր կան՝ օրինակ՝ ինչո՞ւ են ՀՀ-ում դժգոհ Սփյուռքի ազդեցությունից 44-օրյայի ընթացքում»․Սինանյան (տեսանյութ) «Անբացատրելի ամաչում էի, բայց օգտագօրծեցի պահն ու այնքա՜ն մեծ բավականություն ստացա». Աննա Մանուչարյանը երգում է Արսեն Գրիգորյանի նվագակցությամբ «Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է, ես ավարտեցի իմ ճառը». ԹովմասյանԵրգի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան-«Պապ ջան» «Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններՓաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ)Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. ՓաշինյանԱրցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) Աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ Գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ)Մխիթարյանն ու Բարսեղյանն իրենց թիմերում կսկսեն պայքարը, օրվա մյուս խաղերը Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան Հայաստանում երկու տնտեսվարող կեղծել են «LEE» շոկոլադը Ինչու է Սերգեյ Ումրոյանը հեռացվել Կոմպոզիտորների միությունից. Արամ Սաթյան Սարիգյուղ բնակավայրում պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում Խոշոր ավտովթար Տաշիրում. բախվել են «ԴԱՖ» բեռնատարն ու 2 մարդատար մեքենա. կա 1 զոհ, 5 վիրավորՊաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված