«Ժամանակացույցս հստակ չգիտեմ այս պահին»․ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցելու մասին «Այն, ինչը մերն է՝ մերն է, ինչն Ադրբեջանինն է՝ իրենցն է». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավոր Լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը 31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովը պատասխանել է Փաշինյանին «Անվտանգային սպառնալիքի դեպքում Մոսկվա էին զանգում, դա ձախողում էր, հիմա այդպես չէ»․ ՀՀ ԱԽՔ (տեսանյութ) «Արցախում մշակութային ժառանգության հարցը մեր դատական գործի առանցքներից մեկն է»․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Նիկոլը միայն պողոսների համար է Հայաստանի դարդով ապրում՝ նրանց վարքագիծը նույնն է. Սուրենյանց (տեսանյութ) Ռուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին 

Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները մեծապես կախված են աշխարհաքաղաքական դերակատարների դասավորությունից։ Մեր տարածաշրջանում ներկայացված են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային խաղացողներ, որոնք իրենց ներազդեցությունն են ունենում։ Նաև դրա արդյունքում է, որ խախտվել է մինչ Արցախյան պատերազմը եղած ստատուս քվոն, և ուժերի բալանսը թեքվել է հօգուտ Ադրբեջանի։ Իսկ Ադրբեջանի դիրքերի ուժեղացումը իր հետ բերում է նաև Թուրքիայի ազդեցության հավելյալ մեծացում։ Այս իրավիճակում ընթանում են «բանակցային» գործընթացներ, այսպես ասած, «տետ ա տետ»:

Այսինքն, փաստացի որևէ միջնորդական առաքելություն չի գործում։ Երևանն ու Բաքուն ժամանակի ընթացքում խաղաղության պայմանագրի վերաբերյալ միմյանց առաջարկներ են փոխանցում։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից հայտարարություններ են հնչում, թե տարածաշրջանային այլ երկրների ճնշումները կարող են խանգարել Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը։ Նորություն չէ, որ ՀՀ իշխանությունները կողմ են առանց միջնորդների բանակցությունների շարունակմանը, իսկ դա ենթադրում է, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում միջազգային երաշխիք ու երաշխավոր չի լինելու։

ՀՀ իշխանությունների գերխնդիրն է ամեն կերպ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որպեսզի հանրությանը ցույց տան, թե իրենք ջանք ու եռանդ չեն խնայում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» բացման ուղղությամբ։ Ու մեծ հաշվով իրենց համար կարևոր էլ չէ, որ այդ խաղաղության պայմանագիրը կարող է չգործել ու դառնալ ընդամենը Ադրբեջանի կողմից ճնշման գործիք։ Ըստ պաշտոնական հայտարարությունների, ներկայում արդեն պայմանագրի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է, ու Փաշինյանը նշում էր, թե իրենք առաջարկել են ստորագրել այդ մասը՝ որպես խաղաղության պայմանագիր, սակայն, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը կտրականապես չի համաձայնում։

Ինչո՞ւ, որովհետև դեռ ճնշում գործադրելու տեղ ունի, մինչև որ Հայաստանին կապիտուլ յացիա պարտադրի։ Բայց ամենատարօրինակն այն է, որ Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները խոսում են ոչ թե ադրբեջանական ճնշումների, այլ հայ-ադրբեջանական երկխոսության վրա տարածաշրջանային երկրների ճնշումների մասին։ Ընդ որում, կոնտեքստում ոչ այնքան Թուրքիան է, որը ամենամեծ ճնշումներն է բանեցնում և շահագրգիռ կողմ է, որքան Իրանն ու Ռուսաստանը: Բայց շատ ավելի ուշագրավ է նաև, որ խոսք չկա արտատարածաշրջանային ուժերի՝ մասնավորապես Արևմուտքի ճնշումների մասին։ Ի՞նչ է, ՀՀ իշխանությունների «դուխը» չի՞ հերիքում խոսել Արևմուտքի երկդիմի քաղաքականության մասին, երբ նավթի ու գազի համար սիրաշահում են բռնապետ Ալիևին։

Ստացվում է, որ երբ Իրանը կամ Ռուսաստանը խոսում են իրենց շահերի մասին, դա ճնշում է, իսկ երբ ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի ղեկավարը Պրահայում փաստաթուղթ է ստորագրում, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, ապա դա ճնշում չէ։ Կամ՝ եթե սկզբնական շրջանում Արևմուտքից միջնորդական դեր էին ստանձնել, ինչո՞ւ նույնը չեն կատարում նաև հիմա։ Թե՞ իրենց ձեռնտու է, որ Ադրբեջանը ճնշի Հայաստանին։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ տարածաշրջանային ուժերը Հարավային Կովկասի գործընթացների վրա ավելի մեծ ներազդեցություն ունեն, քան արտատարածաշրջանային դերակատարները։ Իսկ ներազդեցությունն ու շահերի համադրումը ճնշում որակելը, մեղմ ասած, արդարացված չէ: Ընդ որում, եթե Հայաստանի իշխանությունների ակնարկները վերաբերում են Թուրքիային, ապա նրանք միանգամայն իրավացի կլինեին, բայց այդ դեպքում պետք է պարզ ու հստակ արտահայտվել, այլ ոչ թե ընդհանրական:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս երկու խաղացողներին, այսինքն՝ Իրանին ու Ռուսաստանին, ապա նրանք գործնական հողի վրա ներկա են, իրենք ոչ մի կերպ չեն ցանկանա հեռանալ, իսկ արտատարածաշրջանային ուժերը իրավիճակի փոփոխության պայմաններում շատ հանգիստ կարող են լքել տարածաշրջանը։ Սա մենք բազմաթիվ իրավիճակներում տեսել ենք։ Որոշակի իրավիճակում նույն արևմտյան ուժերը կարող են քաշվել Հարավային Կովկասից, այն իրենց համար մեծ հարված չի լինի։ Իսկ տարածաշրջանային ուժերի համար ազդեցության կորուստը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժամանակացույցս հստակ չգիտեմ այս պահին»․ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցելու մասին Հայտնի է՝ երբ տեղի կունենա Անահիտ Աստվածուհու արձանի ցուցադրության բացումը «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղшշրջմшն փորձ անելու մեղադրանքինԱշտարակում դպրոցում շինարարության ժամանակ պատը փլուզվել է «Այն, ինչը մերն է՝ մերն է, ինչն Ադրբեջանինն է՝ իրենցն է». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավորՀՖՖ ղեկավարության հալածանքի պատճառով վաճառքի է հանվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը․ Ակումբի նախագահ Հռոմի պապը մերժել է ՄակրոնինԼույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբԱԱԾ-ի բացահայտումը երևի թե փոքր-ինչ կխաթարի «թեժ աշնան» հետ կապված ոմանց սպասելիքները․ Ալեքսանյան Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովը պատասխանել է Փաշինյանին«Անվտանգային սպառնալիքի դեպքում Մոսկվա էին զանգում, դա ձախողում էր, հիմա այդպես չէ»․ ՀՀ ԱԽՔ (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին Ռայկոմում լուսացույցը չի աշխատում․ փողոցում իրարանցում է «Արցախում մշակութային ժառանգության հարցը մեր դատական գործի առանցքներից մեկն է»․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Նիկոլը միայն պողոսների համար է Հայաստանի դարդով ապրում՝ նրանց վարքագիծը նույնն է. Սուրենյանց (տեսանյութ) «Նախկինում 96%-ից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել ՌԴ-ի հետ, այսօր 10% է»․ ԱԽՔ (տեսանյութ) «Նա այնպես էր կազմակերպել, որ ըստ սցենարի միասին պետք է ջուրը նետվեինք». Անահիտ Հակոբյանը՝ ամուսնության առաջարկի մասինՌուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին Կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամՍերոբ Գասպարյանի տանը տանկ ու իսկանդեր են փնտրել՝ չեն գտել, բայց կալանավորել են. Hraparak.am «Քաղաքական ուժերին առաջարկում ենք կնքել պակտ՝ արցախցիների վերադարձի հարցը հռչակել գերակայություն».Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Բագարան գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. դասադուլը շարունակվում էԲորելը կոչ է արել Վրաստանում չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքըԱննա Հակոբյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Քաթարից ժամանած գործարար պատվիրակության հետԱրցախի բռնազավթման հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել` որպես իրավահավասար գործընկեր, և պատրաստ է երկխոսության. գլխավոր քարտուղարՔրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, ձեռքբերումներ ու մարտահրավերներ. ներկայացվել են ծրագրային ուղղությունները «Շատ հարցեր կան՝ օրինակ՝ ինչո՞ւ են ՀՀ-ում դժգոհ Սփյուռքի ազդեցությունից 44-օրյայի ընթացքում»․Սինանյան (տեսանյութ) «Անբացատրելի ամաչում էի, բայց օգտագօրծեցի պահն ու այնքա՜ն մեծ բավականություն ստացա». Աննա Մանուչարյանը երգում է Արսեն Գրիգորյանի նվագակցությամբ «Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է, ես ավարտեցի իմ ճառը». ԹովմասյանԵրգի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան-«Պապ ջան» «Կիրանցում ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր». Փաշինյան Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններՓաշինյանը չի բացառել Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը «Արցախի 75%-ը կա՛մ գրավվել է, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով՝ հանձնվել». Բեգլարյան (տեսանյութ) Արցախի իշխանությունը պիտի տեղակայվի ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ կծածանվի ԱՀ դրոշը. Ղազարյան (տեսանյութ)Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան «Ես արգելել եմ, որ Հայաստան օգտագործված հագուստ, ավտոմեքենա, կիսամաշ պակռիշկա ուղարկվեն». Ն. ՓաշինյանԱրցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան «Արցախի 100 մլրդ դոլարի կորուստը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է». Ղազարյան (տեսանյութ) Աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ Գերիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրից հետո. Փաշինյան (տեսանյութ)Մխիթարյանն ու Բարսեղյանն իրենց թիմերում կսկսեն պայքարը, օրվա մյուս խաղերը Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան Հայաստանում երկու տնտեսվարող կեղծել են «LEE» շոկոլադը
Ամենադիտված