Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին
Իսրայելը որոշել է հարված հասցնել Իրանին, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ համապատասխան որոշումն ընդունվել է Իսրայելի ռազմական կաբինետի նիստից հետո։
Նշվում է, որ հարվածը պետք է հասցվի «հնարավորինս շուտ»։
Նշենք, որ ապրիլի 14-ին Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։