Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջ Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց Հունգարիային Պորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում են ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղը Գերմանիայում այլևս գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Քաղաքը ավելի հարմարավետ ենք դարձնում, երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծեր ենք անցկացնում. Ավինյան Չդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին․ ՀՅԴ Արարատում փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է հայտնաբերվել 

Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին Խումարյան

Բլոգոսֆերա

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը անդրադարձել է Հանրային ռադիոյում «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ նաև Բաքվի և Անկարայի ժամանակացույցերով կողմնորոշվելու որոշմանը.

«Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե որ ժամով են ճշտում ժամանակը Հանրային ռադիոյում:

Վերջին 5 տարիներին՝ այս ժամով: Հաջորդ 5 տարիներին էլ, երբ չեղարկենք Հանրային հեռարձակողի խորհրդի բեմադրած «Փոխենք ռադիոյի տնօրեն» կոմեդիան:

Հաստատում եմ. այո, Հանրային ռադիոյի պատերից մեկի վրա նոր ժամացույցներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս ժամանակը՝ ըստ տարբեր մայրաքաղաքաների ժամային գոտիների (hյուրանոցների նախասրահներում այդպիսի բան տեսած կլինեք): Այո, դրանցից մեկը Բաքվի ժամանակն է ցույց տալիս, որն ի դեպ նույն Երևանի ժամանակն է, մեկը՝ Անկարայինը: Կան նաև ուրիշ քաղաքներ:

Հիմա առանց հույզերի հասկանանք ինչ է կատարվում: Եթե այս «արտինստալյացիայի» հեղինակները լուրջ մարդիկ են, ինչի վերաբերյալ անկեղծ ասած խորը կասկածներ ունեմ, սա մի քանի քայլանի կոմբինացիա է, որը կարող է հետապնդել հետևյալ նպատակները

1. Հանրային ռադիոյի տնօրենի բազմակողմանիորեն վիճարկվող «ընտրություններում» հաղթող ճանաչված անձը շենքում տրամադրություններ է ստուգում և փորձում ընդլայնել իր (ենթադրաբար) ստանձնած հանձնառությունների շրջանակում գործելու թույլատրելի դիապազոնը. այլ կերպ ասած՝ որպես գիտափորձ կարմիր գիծ տրորել: Իսկ ռադիոյի մարդկանց համար սա իսկապես կարմիր գիծ է:

2. Սպասվող փոփոխություններին ընդառաջ զրկել ռադիոյի մարդկանց հանրային աջակցությունից: Հանրային ռադիոն տարիների իր աշխատանքի շնորհիվ արդարացիորեն վայելում է անաչառ և հավասարակշռված լրատվամիջոցի համբավ: Ողնաշարը ջարդելուց առաջ պետք է շրիշակի հավասարեցնել Ընկերության և այդտեղ աշխատող մարդկանց վերաբերյալ հասարակական ընկալումները, որ «Բաքվի ու Անկարայի ժամանակով իրենց աշխատանքը կազմակերպողների» հետևից եկող չլինի

3. Անել այնպես, որ մարդիկ ուղղակի ամաչեն այդ շենք աշխատանքի գալ, ազատման դիմում գրեն ու նախանշվող կադրային փոփոխություններն անցնեն առանց ավելորդ աղմուկի: Եթե գործընկերներիս մեջ այդպիսի բան արած մարդ կա, խնդրում եմ, դիմումները հետ վերցրեք:

Պատասխանում եմ իրավիճակի շուրջ սոցցանցերում ամենահաճախակին ինձ հանդիպած հարցին: «Էդ շենքում մի նորմալ մարդ չկա, որ էդ Բաքվի ու Անկարայի ժամացույցները հանի»:

Կա ու շատ:

Եթե այդ ժամացույցները դեռ այդտեղ են, ապա, կարծում, եմ միայն այն պատճառով, որ ռադիոյի մարդիկ որոշում ունեն, որ դրանք փակցնողը պիտի իր ձեռքով դրանք հանի և ներողություն խնդրի: Ռադիոն սպեցիֆիկ հիմնարկ է: Ընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում:

Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,–

Նե՜ղ են ճամփեքը լեռնական…

և այլն…

Այս պատմության մասին դուք հենց ռադիոյի մարդկանցից էլ իմացել եք: Նրանք գործել են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների կանոնագրի 3.3 կետի ոգուն համահունչ, որը ենթադրում է, որ եթե կոլեկտիվի վրա ղեկավարության կողմից կա ճնշում, որին իրենք ինքնուրույն դիմադրել չեն կարող, պիտի խնդրին հասարակական հնչեղություն տան՝ ակնկալելով հանրության միջամտությունը:

Այս պատմությունը Հանրային ռադիոյի գործընկերներս հանրայինացրել են ոչ արտահոսքի տեսքով, ոչ էլ որպես անանուն կամ ֆեյք աղբյուր: Նրանք դա արել են բացեիբաց՝ հասկանալով ռիսկերը:

Հարյուր տոկոսանոց զորակցություն եմ հայտնում նրանց: Ակնկալում եմ նույնը լրագրողական համայնքից:

Հանրային ռադիոյի տնօրենի այսպես կոչված մրցույթում հաղթող ճանաչված և ընկերությունը ժամանակավորապես ղեկավարող Արմեն Քոլոյանին ասելու բան չունեմ: Նա օտարերկրյա քաղաքացի է, տուրիստ, որի «վիզան» շուտով սպառվելու է:

Փոխարենն ունեմ ասելու Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին՝ Արա Շիրինյան, Արամ Սուքիասյան, Արփի Ոսկանյան, Վահագն Թևոսյան, Վարուժան Օլքինյան, Վասակ Դարբինյան, երբ չեղարկում էինք անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը և սեփականում Հանրային ռադիոյի տնօրեն ընտրելու (տվյալ դեպքում չընտրելու) իրավունքը, ասում էիք, որ անում եք դա, որպեսզի ձերը լինի և ընտրությունը և պատասխանատվությունը:

Դե հիմա մի հատ պատասխանատվություն կրեք, տեսնեմ:

(Տենց մի-քիչ կրեք, մինչև հետ գամ):

Իսկ հիմա ամենակարևորը: Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը: Մենք սկսեցինք քննարկել բաներ, որոնք նորմալ, բարեկիրթ մարդիկ սովորաբար չեն քննարկում: Նպատակահարմար է արդյոք փակցնել Բաքվի, Անկարայի տո էլ չգիտեմ Սումգայիթի, Դերզորի….. և այլն ժամացույցները, թե այնուամենայնիվ այդքան էլ չէ:

Մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք, իսկ մենք համառորեն քննար

կում ենք դրա նպատակահարմարությունը»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջՏղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համարՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց ՀունգարիայինՊորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում ենՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղըԳերմանիայում այլևս գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվելՔաղաքը ավելի հարմարավետ ենք դարձնում, երթևեկության բեռնաթափմանն ուղղված նախագծեր ենք անցկացնում. ԱվինյանՉդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին․ ՀՅԴԱրարատում փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է հայտնաբերվելԹուրքական բանկերին ճնշում են, որ չհամագործակցեն ռուսների հետ․ ТАСС Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես ԽուդոյանԱՄՆ-ն հավելյալ սանկցիաներ է սահմանել իրանի դեմՊահանջում եմ, որ Գագիկ Մելքոնյանը լքի իմ Երևանը ու գնա իր ծննդավայր․ Մետքսե Հակոբյան (տեսանյութ)Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40–ըԵրևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրումԵթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. ՖիդանԾնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարարԹբիլիսիում կնշեն Հայաստանի Հանրապետության Անկախության օրըՈրքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ ԶաքարյանWildberries-ը սգո օր է հայտարարելՀակոբ Արշակյանը մեկնում է Մեխիկո՝ մասնակցելու Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանըԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին»ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալՌուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. ՊուտինԼիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-իՀարիսն ու Թրամփը մտադիր են հանդիպել Զելենսկու հետԲացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին ԽումարյանՄեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգությունՆԱՏՕ-ն տհաճ անակնկալ է պատրաստել Ռուսաստանի համարԲեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողների համար կսահմանվեն նոր պահանջներ Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանըԱրցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով. Ու այդ մեկ մարդը նիկոլ Վովայի փաշինյանն է. ՄելիքյանԵրևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները շարունակվում ենComedy Club հեռուստաշոուն փակվում էՄի խումբ անձանց կողմից հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել էԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ․ ՌԴ-ի «մատը խա՞ռն է»Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրենՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը հակասում է ողջախոհությանը. ԶախարովաԹբիլիսիում սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելըԹուրքիան ռազմաօդային գործողություն է անցկացրել․ ի՞նչ է հայտնիՍտորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել․ Հակոբ ԲադալյանՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարարՄերձավոր Արևելքը կանգնած է տարածաշրջանային պատերազմի ամենալուրջ վտանգի առաջ. Սաուդյան Արաբիայի դեսպանՊարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվենՓաշինյանը 2022 թ.-ին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՍոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում էՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՍիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներՎարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը
Ամենադիտված