ՀԱԿ-ից առաջադրվելու բարոյական իրավունք միայն Նիկոլն ուներ
ՔաղաքականԹե՛ Հրանտ Բագրատյանը և թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը «իշխանության մարդիկ» են: Այս տեսակետին է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
«Ակնհայտ է, որ իշխանություններն առաջ են մղում Րաֆֆի Հովհաննիսյանին, նա միայն այս պահի համար չէ, նա 2018-ի համար էլ է: Իսկ Բագրատյանն ի՞նչ իրավունք ուներ առաջադրվելու, նա ՀԱԿ-ով է անցել, նա բարոյական պետք է լիներ, որ Լևոն Տեր-Պետրոսյանից առաջ չանցներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Վերջինս նշեց, որ այսօր ՀԱԿ-ից առաջադրվելու բարոյական իրավունք միայն Նիկոլն ուներ, իսկ Բագրատյանը Լևոնով մանդատի տեր դարձավ, հիմա էլ մենակ գնում է ընտրությունների:
Հարությունյանը հայտարարեց նաև, որ իր հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանին մենակ թողնելու, դեռ ուժի մեջ է, և իր ուրախությունը հայտնեց առ այն, որ Անդրիաս Ղուկասյանն արձագանքեց: