Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը 

Մի հոդվածի առնչությամբ նա ենթարկվել էր ավազակային հարձակման ... հետևանքը` կուրացած աչք

Գիտություն և Մշակույթ

Բանաստեղծ Վահան Թեքեյանը վախճանվեց Կահիրեում (Եգիպտոս) 1945 թվականի ապրիլի 4-ին, սակայն նրա գրական ժառանգության իրական արժեւորումն օրեցօր ընդլայնվում է եւ նրա կանխատեսումները դառնում են առավել այժմեական:

Վաթսունհինգ տարիներ առաջ նա իր մեկ եւ միակ աչքը հավիտյանս փակեց այս աշխարհի առաջ: Մյուսը՝ զոհն էր դարձել իր քաղաքական հակառակորդների գործողությունների: Նա շատ վաղ էր հատուցել խոսքի ազատության պաշտպանության համար, երբ դեռ 1916-ին ավազակային մահացու հարձակման էր ենթարկվել խմբագրական մի հոդվածի առնչությամբ: Բայց նա շարունակեց ապրել մեկ կուրացած աչքով եւ հետագայում հորինեց «Մէկ հատիկս» խորագրով իր ամենահուզիչ ու ամենավրդովվեցնող բանաստեղծություններից մեկը:

Կյանքից դառնացած, սակավախոս մարդ էր, ժամանակից առաջ անցնող եւ շատ հաճախ իր ժամանակակիցների կողմից ամբողջապես չհասկացվող: Նա ամբոխի մեջ իսկական մենակյաց էր, որի ուսերին դրված էր առաջնորդ լինելու պարտականությունը:

Նյութապես աղքատ էր եւ հակառակ համայնքում իր ունեցած վիթխարի դերին, կտակ էր թողել, որ իրեն թաղեն առանց գովասանական ճառերի եւ յուրահատուկ պատիվների: Գուցե հոգու խորքում զգում էր, որ ոչ մեկը չի կարող խորապես հասկանալ իրեն, իր ներքինը, էությունը եւ հեռատեսությունը՝ տեսլականը, որպեսզի դամբանականում պատշաճորեն ընդգրկեր այդ բոլորը: Դագաղը գերեզման էր իջեցվել, մի ծաղիկ դրվել սրտին եւ մի բուռ հող՝ Հայաստանից, որտեղ ցանկացել ու երազել էր ապրել իր կյանքի վերջին տարիները:

Բայց պատմությունը փառք ու պատիվ էր նախատեսել նրան: Թեքեյանն այսօր ավելի մեծ հարգանք եւ լայն ճանաչում է վայելում, քան իր ողջությանը: «Այս գիշեր նորէն՝ կ՛աճի, կը մեծնայ, կտ շատնա՜յ հոգիս,/ կըռիւի գացող բանակի մը պէս» գրել էր նա իր բանաստեղծություններից մեկում: Այսօր, իրոք, իր համբավն «աճում ու մեծանում է» երիտասարդ ներկա սերնդի շրջանում եւ շարունակելու է աճել նրանց հետնորդների շրջանում եւս:

Շատերը, հատկապես նրանք, ովքեր լավ ծանոթ չեն հայ գրականությանը (եւ դա սովորական երեւույթ է մեր օրերում, երբ խեղաթյուրվել են արժեքները), գուցե զարմանան, թե ինչու այդքան շատ դպրոցներ, կազմակերպություններ եւ մշակութային կենտրոններ կրում են Թեքեյանի անունը: Պատասխանը շատ պարզ է ու հակիրճ. որովհետեւ նա ոչ միայն համաշխարհային մակարդակի բանաստեղծ էր, այլեւ մարմնավորում էր իր ժողովրդի ամբողջ էությունը, անցյալի տառապանքներն ու ապագայի ակնկալիքները: Նա խորհրդանշում էր Հայաստանի եւ հայ ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան:

Թեքեյանը համակողմանի զարգացած անձնավորություն էր. հանճարեղ բանաստեղծ, ուսուցիչ-դաստիարակ, համայնքի ղեկավար, քաղաքական գործիչ եւ կազմակերպիչ: Հեղինակ է բանաստեղծությունների վեց հատորների, արձակ գրությունների, էսսեների եւ քաղաքական մեկնաբանությունների: Չնայած իր մահվանից հետո բանաստեղծությունների մի քանի այլ հատորներ հրատարակվել են, սակայն դրանք չեն համապատասխանել իր մակարդակին: Նա չափազանց պահանջկոտ էր եւ ավելի շատ իրենից՝ քան ուրիշներից: Խստության կամ խստապահանջության հետեւանքով էլ քիչ ընկերներ ուներ: Նրա բանաստեղծությունների ամեն մի տողն ու հանգը տառապալի մտածողության արդյունք էր:

Նրա ոտանավորները մեզ հիշեցնում են տաղանդավոր Բենվենուտո Չելլինիի ոսկե արձանների բծախնդիր վարպետությունն ու գեղագիտությունը: Նրա նախընտրած ձեւը սոնետն էր (հնչյակ): Նա այնքան հարազատություն եւ գրավչություն էր գտել շեքսպիրյան սոնետներում, որ մի ամբողջ շարք էր թարգմանել դրանցից: Նրա գրական կրթության մաս են կազմել ֆրանսիացի խորհրդապաշտներ (սիմվոլիստներ) Բոդլերը, Վեռլենը, Ռեմբոն եւ ուրիշներ: Բայց նա այնքան էր յուրացրել նրանց ոգին, որ ստեղծեց հայկական խորհրդապաշտական իր ուրույն դպրոցը, որին հետեւեցին շատ երիտասարդ բանաստեղծներ:

Ողջությանը հրատարակած բանաստեղծությունների հատորների թվում են «Հոգերը» (1901), «Հրաշալի Յարութիւնը» (1914), «Կէս գիշերէն մինչեւ Արշալոյսը» (1919), «Սէրը» (1933), «Հայերգութիւնը» (1943) եւ «Տաղարանը» (1944): Այս գրքերը ոտանավորների մի ամբողջ տիեզերք են պարփակում իրենց մեջ, որն առաջանալով եւ ճառագելով սեփական անձի եսակենտրոն ձեւից՝ հետագայում զարգանում է եւ հյուսում իր ժողովրդի ողբերգություններն ու հաղթանակները, իսկ վերջում հանգում Աստծո եւ տիեզերքի մասին փիլիսոփայական խոհականության:

Թեքեյանի ճակատագրի եւ ժառանգության մասին խորհելիս, անհնարին է չմտաբերել իր հույն ժամանակակիցներից մեկին, որը համաշխարհային գրականության մեջ իր հաստատուն տեղն է զբաղեցնում, մինչդեռ Թեքեյանը պետք է դեռ երկար սպասի այս աշխարհում իր պատշաճ տեղը գրավելու համար:

Նույն քաղաքներում ապրած այդ ժամանակակից հույնը Կոնստանտին Կավաֆին է, ով հեղափոխեց իր ժամանակի ամբողջ հունական պոեզիան եւ փշրելով էթնիկական սահմանները՝ դարձավ համաշխարհային գրական դեմք: Երկուսի միջեւ նմանություններն այնքան շատ են, որ համեմատվելը պարզապես ողբերգական է Թեքեյանի համար:

Կավաֆին (1863-1933) ծնվել էր Ալեքսանդրիայում (Եգիպտոս), Թեքեյանը (1878-1945)՝ Կոնստանդնուպոլսում: Երկուսն էլ սակայն ապրել են միեւնույն քաղաքներում եւ նույն ժամանակահատվածներում. Կոնստանդնուպոլիս, Լիվերպուլ, Ալեքսանդրիա, Լոնդոն եւ Փարիզ:

Նույնպես ֆրանսիական խորհրդապաշտական դպրոցի հետեւորդը լինելով՝ Կավաֆին գտնվել է եվրոպական գրական շրջանակներում: Ծնվել է գործարարների հարուստ ընտանիքում եւ որպես կերպար հայտնվել բրիտանացի հայտնի գրող Լաուրենս Դարելի «Ալեքսանդրիա կուարտետ» քառահատորյակում: Էդ. Մ. Ֆորստերը դեռ 1919-ին անգլերեն է թարգմանել եւ հրատարակել նրա բանաստեղծությունները, որոնք հետագայում վերահրատարակվել են Ու. Հ. Օդենի հոյակապ նախաբանով:

Այսպես, մեկը մյուսի հետեւից, թարգմանությունները Կավաֆիին դարձրին եվրոպական գրականության գլխավոր հեղինակներից մեկը: Թեքեյանի նման նա էլ էր գրում զգացմունքային, պատմական եւ փիլիսոփախոհական բանաստեղծություններ:

Լոկ ազգային, էթնիկական հպարտությունը չէ, որ մղում է մեզ Թեքեյանին դասելու Կավաֆիի հավասարը, նույնիսկ մի փոքր բարձր նրանից: Երկու բանաստեղծների տարբերությունը նրանում է, որ Կավաֆին ծնվել էր հարուստի ընտանիքում եւ զավակն էր ավելի ուժեղ մի ժողովրդի: Նա ոչ մի հասարակական աշխատանք չի ստանձնել հունական կամ որեւէ այլ համայնքում, մինչդեռ Թեքեյանը պետք է պայքարեր իր ապրուստի համար, քաղաքական պատվիրակություններին պետք է առաջնորդեր, պատրաստեր բանաստեղծների եւ գրողների հաջորդ սերունդը Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում, ղեկավարեր որբանոցներ Կորֆույում եւ հրատարակեր իր ժամանակների ամենահայտնի օրաթերթը:

Մենք պարտական ենք մի քանի նվիրյալ ու համառ թարգմանիչներին, ինչպիսիք են Մարզպետ Մարկոսյանը, Դիանա Տեր-Հովհաննիսյանը, Կարիկ Պասմաճյանը, Ժիրայր Փափազյանն ու մյուսները, ովքեր օգնել են Թեքեյանին՝ հաղթահարելու լեզվական պատնեշները, սակայն պետք է խոստովանել, որ նրանց թարգմանությունները հիմնականում ուղղված են եղել հայ հասարակության մեջ հայերեն չխոսող զանգվածին:

Թեքեյանի պոետիկական ժառանգությունն այնքան հարուստ է ու բազմազան, այնքան մաքուր իր գեղարվեստական հմտությունների մեջ, որ մի օր էլ անպայման իր ճանապարհը կհարթի դեպի համաշխարհային թատերաբեմը՝ հաստատուն քայլերով:

Իր բանաստեղծություններից բացի, սեփական ժողովրդին կտակած Թեքեյանի մյուս հարստությունը այն տեսլականն էր, կանխատեսումը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակելու են գոյատեւել այս աշխարհում:

Այսօր քաղաքական ֆորումի ամենահրատապ հարցերից մեկը հայ-թուրքական մերձեցման խնդիրն է, գործընթաց, որ բազում արգելքներով ու որոգայթներով է պատված:

Հայոց պատմության մեջ խորամուխ եղած բանաստեղծը՝ դեռ 1930-ականներին էր այդ խնդրին անդրադարձել, դժկամությամբ ընդունելով, որ անհրաժեշտ է ձերբազատվել վնասներ կրածի ու զոհի կարգավիճակից եւ հստակորեն մտածել հայ ժողովրդի քաղաքական ապագայի մասին: Վերջերս հայկական թերթերում տպագրվեցին Թեքեյանի մի քանի հրապարակախոսական էսսեները, որոնցում զգուշավոր, բայց ծանրակշիռ գնահատական էր տրված հայ-թուրքական հարաբերություններին եւ իրական հեռանկարներ էր առաջարկվում: (Խոսքը վերաբերում է մեր թերթի էջերում լույս տեսած «Թուրքեւհայ յարաբերութիւններ» (7 նոյեմբեր, 2009) եւ «Իթթիհատը եւ դաշնակցութիւնը» (22 հոկտեմբեր, 2009) հոդվածներին, որոնց բովանդակությանը մեր ընթերցողները ծանոթացան մեծ հետաքրքրությամբ: Քանզի դրանք, շուրջ 80 տարվա հեռավորությունից, հայացքի ու մոտեցման նոր կերպ էին բերում այսօր նույնպես հրատապ այդ խնդրին - Խմբ.): Թեքեյանն ուրիշներից ավելի լավ էր ճանաչում թուրքերին: Նա ականատես էր եղել իր ժողովրդի դեմ իրագործված դաժանություններին ու նկարագրել այդ վայրագ տեսարաններն իր բանաստեղծություններում: Դրանցից մեկում նա Աստծո դեմ է ըմբոստանում, գրելով. «Մեզ դժոխք, դժո՜խք ղրկէ՛ անգամ մ՛ալ// Չէ՞ որ զայն լաւ կը ճանչնանք, զայն ճանցուցիր մե՜զ շատ լաւ, // եւ թուրքերուն յատկացո՛ւր արքայութիւնդ անբաւ...»:

Բայց առժամանակյա այս պոռթկումներին եւ պոետիկական չափազանցություններին հակառակ նա չափավոր ու զուսպ էր եւ շրջահայաց՝ երբ խոսքը իր ժողովրդի քաղաքական ապագային էր վերաբերում: Վաթսունհինգ տարիներ են անցել նրա մահվանից եւ մոտ 80 տարիներ՝ իր մարգարեական կանխատեսումներից: Նրա գաղափարները այսօր էլ թարմ են ու այժմեական: Տեսլականը՝ կենդանի:

Երկնային արքայության ինչ-որ մի հատվածից նա հավանաբար մեզ է նայում՝ իր սրաթափանց մեկ հատիկ աչքով տեսնելու համար, թե մեր ժողովուրդն ինչքան լավ է պահպանելու իր ժառանգությունը եւ իրականություն դարձնելու իր կանխատեսումները»:

Բոստոն, ԱՄՆ, (Արմինյն միրոր սփեքթեյթր), Թարգմ. Հ. Ծ.

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ
Ամենադիտված