Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի «Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան «Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանին Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան Կանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանք Հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը 

Այսօր Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

«Պուշկինը համաշխարհային գրականության բանաստեղծական արեգակն է ... պոետներից ամենապայծառն ու վսեմը»:Եղիշե Չարենց

Ռուս բանաստեղծ և գրող Ալեքսանդր Պուշկինը ծնվել է 1799թ. հունիսի 6-ին (Մայիսի 26) Մոսկվայի գերմանական թաղամասում։ Հայրը` Սերգեյ Լվովի Պուշկինը պատկանում էր հին ազնվական տոհմին, իսկ մայրը` Նադիեժդա Օսիպի Հանիբալլը Աբրահամ Պետրոսի Հաննիբալի թոռնուհին էր:

Նախնական կրթությունն ստացել է տանը, 1811–17 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի մերձակա Ցարսկոյե Սելոյի (այժմ՝ քաղաք Պուշկին) պետական լիցեյում, որտեղ էլ սկսել է գրել առաջին բանաստեղծությունները: 1817–20 թթ-ին աշխատել է արտաքին գործերի կոլեգիայում, մասնակցել գրական-հասարակական կյանքին («Արզամաս», «Կանաչ լամպ» գրական խմբակներ), ձեռք բերել գրական համբավ:

Պուշկինի աշխարհայացքի ձևավորման համար որոշիչ դեր են ունեցել ռուս ժողովրդի հաղթանակը 1812 թ-ի Հայրենական պատերազմում և 1810-ական թվականների կեսից ցարական ինքնակալության ու ճորտատիրության դեմ սկսված հեղափոխական (դեկաբրիստական) շարժումը: «Ազատություն» (1817 թ.), «Գյուղը» (1817 թ.), «Չաադաևին» (1818 թ.) և այլ բանաստեղծություններում փառաբանել է ազատությունը, նշավակել բռնությունը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան աքսորել է Ռուսաստանի հարավ (Եկատերինոսլավ, Կովկաս, Ղրիմ, Քիշնև, Օդեսա), որտեղ մնացել է 4 տարի (1820–24 թթ.): Ստեղծագործական առումով դա պուշկինյան ռոմանտիզմի ծաղկման շրջանն է. գրել է «հարավային պոեմները»՝ «Կովկասի գերին» (1820–21 թթ.), «Ավազակ եղբայրները» (1821–22 թթ.), «Բախչիսարայի շատրվանը» (1823 թ.), «Գնչուներ» (1824 թ.) և այլ գործեր, որոնց ուժեղ ու հպարտ հերոսները հակադրվում են իրականությանը, պայքարում անհատի և հասարակության ազատության ու իրավունքների համար:

1824–26 թթ-ին Պուշկինն ապրել է Պսկովի նահանգի Միխայլովսկոյե գյուղում՝ տեղական իշխանության մշտական հսկողության տակ: Այս շրջանում նա գրել է «Կոմս Նուլին» (1824 թ.) պոեմը, «Բորիս Գոդունով» (1825 թ.) պատմական ողբերգությունը և այլ գործեր, որտեղ վերջնականապես անցում է կատարել ռեալիզմին, ստեղծել կյանքի օբյեկտիվ, իրական պատկերը, բազմակողմանի, հանգամանքների թելադրանքով գործող ու զարգացող բնավորություններ, պատմական անհատներին և նրանց արարքները բնութագրել աշխատավոր մարդու տեսանկյունից:

Աքսորավայրում իմանալով դեկաբրիստների աքսորի և 5 ղեկավարների մահապատժի մասին՝ Պուշկինը, հավատարիմ իր ազատասիրական գաղափարներին, համարձակորեն նրանց հղել է չափածո ուղերձ՝ «Ի Սիբիր» (1827 թ.):

1825–30-ական թվականների ստեղծագործությունները Պուշկինի հանճարի բարձրագույն արտահայտությունն են: 1830 թ-ին Նիժնի Նովգորոդի նահանգի Բոլդինո գյուղում 3 ամսվա ընթացքում («բոլդինյան աշուն») ստեղծել է տարբեր ժանրերի շուրջ 50 երկ, այդ թվում՝ «փոքր ողբերգությունները»՝ «Ժլատ ասպետը», «Մոցարտը և Սալիերին», «Քարե հյուրը», «Խրախճանք ժանտախտի պահին» և այլն, որոնք առաջնակարգ տեղ ունեն ռուսական դրամատուրգիայի և հոգեբանական ռեալիզմի պատմության մեջ: Այստեղ Պուշկինն ավարտել է իր գլուխգործոցը՝ «Եվգենի Օնեգին» (1823–31 թթ.) չափածո վեպը, որը, Բելինսկու բնորոշմամբ, ռուսական կյանքի գեղարվեստական հանրագիտարան է.

«Ռուսական առաջին ազգային չափածո պոեմը եղել և մնում է Պուշկինի «Եվգենի Օնեգինը», որի մեջ ավելի շատ ժողովրդականություն կա, քան որևէ ռուսական ժողովրդական երգի մեջ...

...Պուշկինը հավիտյան ապրող և շարժվող երևույթներից է, որոնք կանգ չեն առնում այն կետում, որտեղ վրա է հասել մահը, այլ շարունակում են զարգանալ հասարակության գիտակցության մեջ»:

Վեպում անհատի հակամարտությունն իրականության հետ և նրա հոգեկան դրաման ներկայացված են 1810–20-ական թվականների հասարակական կյանքի համայնապատկերում: Հանձին վեպի հերոսուհի Տատյանայի՝ Պուշկինն ստեղծել է իր «սիրելի իդեալը»՝ ռուս կնոջ բացառիկ ամբողջական, բարոյապես վսեմ ու հմայիչ կերպարը:

Պետրոս I Մեծ ցարի կյանքին ու գործունեությանը, նրա մեծ բարեփոխումներին են նվիրված «Պոլտավա» (1828 թ.), «Պղնձե հեծյալը» (1833 թ.) պոեմները, «Պետրոս Մեծի սևամորթը» (1827 թ.) անավարտ վեպը, «Պետրոսի պատմությունը» (1835 թ.) աշխատասիրությունը: «Պղնձե հեծյալը» գրողի ամենաբարդ և խորիմաստ երկերից է. փառաբանելով Պետրոս Մեծի գործունեության պատմական նշանակությունը՝ Պուշկինը միաժամանակ ցույց է տվել համապետական շահերի ու «փոքր մարդու» իրավունքների հակասությունը, որից և ծնվում է պոեմի հերոսի՝ Եվգենիի ողբերգությունը:

1830-ական թվականներին Պուշկինը հաճախ է դիմել գեղարվեստական արձակին՝ դառնալով ռուս ռեալիստական արձակի սկզբնավորողը. գրել է «Բելկինի պատմվածքները» (1830 թ.), «Պիկովայա դամա» (1833 թ.) վիպակը, «Դուբրովսկի» (1832–33 թթ.), «Կապիտանի աղջիկը» (1833–36 թթ.) վեպերը, «Պուգաչովի պատմություն» (1833 թ.) ուսումնասիրությունը և այլ երկեր:

Պուշկինը բազմիցս անդրադարձել է ժողովրդական բանահյուսության սյուժեներին ու կերպարներին, մշակել դրանք՝ ստեղծելով կատարյալ գործեր: Հիշարժան են «Ռուսլան և Լյուդմիլա» ռոմանտիկական պոեմը (1820 թ.), «Տերտերն ու իր Բալդի ծառան» (1830 թ.), «Սալթան թագավորի հեքիաթը» (1831 թ.), «Քնած դշխուհին և յոթ քաջերը» (1833 թ.), «Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին» (1833 թ., հայերեն՝ 1884 թ-ին՝ «Ոսկե ձկնիկ» վերնագրով) չափածո հեքիաթները և այլ ստեղծագործություններ, որտեղ, հարազատ մնալով բանահյուսության ոճական ու ժանրային յուրահատկություններին, արտացոլել է ռուս ժողովրդի կենցաղը, աշխարհընկալումն ու մտածելակերպը:

Ռուսական գրականության առաջավոր ուժերը համախմբելու և պաշտոնական քաղաքականությանը հակադրվող գրական շարժում ստեղծելու նպատակով «Լիտերատուրնայա գազետա» թերթում և իր հիմնադրած «Սովրեմեննիկ» (1836 թ.) ամսագրում Պուշկինը հանդես է եկել հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներով:

Կյանքի վերջին տարիներին Պուշկինի համար ավելի անտանելի էին արքունական-ազնվականական միջավայրի խարդավանքները, և ի վերջո դարձել է դրանց զոհը: 1837 թ-ի հունվարի 27-ին ֆրանսահպատակ Ժորժ Դանտեսի հետ մենամարտում մահացու վիրավորվել է և 2 օր անց վախճանվել:

Պուշկինի կապերը հայ իրականության հետ խորն են ու բազմազան: 1829 թ-ին նա եղել է Հայաստանում, որի մասին մանրամասն գրել է «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (1835 թ.) գրքում:

Կարսում Պուշկինը ապաստան է գտնում մի հայ ընտանիքում, որին նա սիրով է հիշում։ «Անձրևը շռշռալով թափվում էր վրաս։ Վերջապես մոտիկ տնից դուրս եկավ մի երիտասարդ հայ և, բանակցելով թուրքի հետ, ինձ կանչեց իր մոտ, խոսելով բավական մաքուր ռուսերեն։ Նա ինձ նեղ սանդուղքով տարավ իր տան երկրորդ մասը։ Ցածր բազկաթոռներով և հին գորգերով կահավորված սենյակում նստաւծ էր մի պառավ կին, նրա մայրը։ Կինը մոտեցավ ինձ և համբուրեց ձեռքս։ Որդին պատվիրեց նրան կրակ անել և ինձ համար ընթրիք պատրաստել։ Ես հանվեցի ու նստեցի կրակի մոտ։ Ներս մտավ տանտիրոջ փոքր եղբայրը, մոտ տասնյոթ տարեկան մի տղա։ Երկու եղբայրներն էլ եղել էին Թիֆլիսում և այնտեղ ապրել մի քանի ամիս։ Նրանք ինձ ասացին, որ մեր զորքերը առաջ են շարժվել նախընթաց օրը և, որ մեր ճամբարը գտնվում է Կարսից 25 վերստ հեռու։ Ես միանգամայն հանգստացա։ Շուտով պառավն ինձ համար սոխով ոչխարի միս պատրաստեց, որն ինձ թվաց խոհարարական արվեստի գագաթնակետը։ Մենք բոլորս պառկեցինք միևնույն սենյակում։ Ես պառկեցի մարվող բուխարու դիմաց և քնեցի այն հաճելի հույսով, որ մյուս օրը պիտի տեսնեմ կոմս Պասկևիչի ճամբարը»։

Ինչպես տեսնում ենք, «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում Պուշկինը սիրով է նկարագրում ոչ միայն Հայաստանի բնությունը, այլև, հայերի հյուրընկալությունը։ Սկսած Լոռուց մինչև Էրզրում, նա ամեն տեղ հիշատակում է իր նկատմամբ հայերի ցույց տված հյուրընկալ և ջերմ ընդունելությունը։ Առանձին սիրով է հիշում կարսեցի հայ Արտեմին, որը նրան ուղեկցել է Կարսին ծանոթանալիս։

«Առավոտյան գնացի քաղաքը դիտելու,— գրում է Պուշկինը։—Տանտերերիցս փոքրը հանձն առավ իմ չիչերոնեն լինել։ Դիտելով ամրություններն ու միջնաբերդը, որ շինված է անմատչելի ժայռի վրա, ես չէի հասկանամ,թե մենք ինչպես ենք կարողացել Կարսին տիրանալ։ Իմ հայը ինձ մի կերպ բացատրում էր ռազմական գործողությունները, որոնց ականատես էր եղել։ Նկատելով նրա ձգտումը դեպի պատերազմը, ես նրան առաջարկեցի ինձ հետ գնալ բանակ։ Նա սիրով համաձայնեց»։

Կարսը և հատկապես նրա բերդը մանրամասն դիտելուց հետո Պուշկինն իր ծանոթ հայի՝ Արտեմի հետ ճանապարհ է ընկնում դեպի գործող բանակ։

«Կես ժամ հետո մեկնեցի Կարսից,— գրում է Պուշկինը,— և Արտեմը (այդպես էր կոչվում իմ հայը) արդեն արշավում էր կողքիս՝ թուրքական հովատակի վրա, քրդական ճկուն տեգը ձեռքին, դաշույնը գոտին խրած, և զառանցելով թուրքերի ու ճակատամարտի մասին»։

Շարժվելով Սարիղամիշի ուղղոււթյամբ, Պուշկինը Սողանլուի անտառապատ լեռնաշթայի առաջավոր բլուրներում հասնում է գործող բանակին և հանդիպում կոմս Պասկևիչին։

«Ես կոմսին գտա տանը՝ բիվակի կրակի մոտ,— գրում է Պուշկինը,— շրջապատված իր շտաբով։ Նա ուրախ էր և ինձ ընդունեց սիրալիր։ Հեռու լինելով ռազմական արվեստից, ես բնավ չէի կարծում, որ արշավանքի ելքը որոշվում էր այդ րոպեին»:

Գտնվելով գործող բանակում, Պուշկինն ականատես է լինում Հասան-Ղալայի և Էրզրումի համար մղված մարտերին։ Բոլոր ճակատամարտերն ավարտվեցին ռուսների հաղթությամբ։

«Մեր զորագնդերը գնացին դեպի Արզրում,— գրում է Պուշկինը, և հունիսի 27-ին, Պոլտավայի ճակատամարտի տարեդարձի օրը, երեկոյան ժամը 6–ին ռուսական դրոշը ծածանվում էր Արզրումի միջնաբերդի վրա»։

Պասկևիչի բանակի հետ Պուշկինը մտնում է Էրզրում։ Վերստին հիշատակում է այն ջերմ ընդունելության, այն սիրալիրության մասին, որով հայերը դիմավորում էին ռուսներին։

«Մենք մտանք քաղաքը,— գրում է Պուշկինը,— որը զարմանալի տեսարան էր ներկայացնում։ Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա։ Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում։ Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից, խաչակնքելով ու կրկելով. «Քրիստի՜ան, քրիստիա՜ն...»։ Մենք մոտեցանք բերդին, ուր մուտք էր գործում մեր հրետանին։ Մեծ զարմանքով այստեղ հանդիպեցի իմ Արտեմին, որն արդեն շրջագայում էր քաղաքում, չնայած խիստ հրամանին, որ ոչ ոք ճամբարից չբացակայի առանց հատուկ թույլտվության»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներինԲժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմինԻրանը հերքել է Թրամփի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու մասինՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանինԹուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններԼեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառովԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկաՈրքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն ՍարգսյանՀայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամՄեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալՏարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց ՊատրիարքությունՍի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համարՎազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելՋրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահըԿիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը անշրջելի էԲաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավԸնդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե ՀովհաննիսյանNBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համարԹրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված