«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Հայազգի մեծանուն զօրավարը, որ Ցարական Կայսրութեան բարենորոգիչի՝ «Սրտի Դիկտատոր»ի հռչակը նվաճեց

Գիտություն և Մշակույթ

Զինուորականի մեծ տաղանդով, հերոսի յատուկ քաջութեամբ եւ քաղաքական բարեկարգիչի իմաստութեամբ օժտուած անհատականութիւն էր ռուսահայ ականաւոր գործիչը։

Հայոց նորագոյն պատմութեան մէջ անոր անունը յաւերժացաւ՝ իբրեւ 1877-1878ի ռուս-թրքական պատերազմին ցարական յաղթանակին կերտիչն ու հայկական նահանգներու բարեկարգման պահանջին դրօշակիրներէն մէկը։

Իսկ Ցարական Ռուսաստանի պատմութեան մէջ ան գրաւեց բարձրադիր պատուանդան մը ոչ միայն իբրեւ ռազմական մեծ հերոսի, այլեւ իբրեւ սահմանադրական բարեկարգումներու իմաստուն պաշտպանի եւ պետական ղեկավարի, որ արժանացաւ «Սրտի Դիկտատոր» տիտղոսին։

Տարբեր չէր կրնար ըլլալ տիտղոսը ռուսական զօրքը փառահեղ յաղթանակներու առաջնորդած հայազգի մեծ զօրավարին եւ Ցարական Կայսրութեան ներքին գործոց նախարարութիւնը միանձնեայ ղեկավարած պետական-քաղաքական մեծ գործիչին, որ իր գործունէութեան բնաբան ընտրած էր կեանքը առաջնորդող այն սկզբունքը, թէ «ուժը բրտութեան մէջ չէ, այլ՝ սիրոյ մէջ է»...

Ցարական Ռուսաստանի անուանի «Կոմս»ը սերած էր Թիֆլիսի հայ ազնուական (մելիքական) յայտնի՝ Լոռիս-Մելիքովներու տոհմէն։ Հանրագիտական աղբիւրները կը հաստատեն, թէ «Պահպանուած աւանդութիւնների համաձայն՝ «Լոռիս-Մելիքովների տոհմը սկիզբ է առնում 16րդ դարի հայ ազնուական մի տոհմից, որն իրանա-թուրքական պատերազմների հետեւանքով Հայաստանից փախել է Վրաստան ու ծառայութեան անցել Լուարսաբ Առաջին վրաց թագաւորի մօտ: Հետագայում այն ստացել է Լոռու մարզը‘ ի տնօրինում, ինչպէս նաեւ մելիքի‘ այդ տեղանքի պրիստավի ժառանգական պաշտօնը:

«1602թ. Մ.Տ. Լոռիս-Մելիքովի նախնիները` Լոռու մելիքներ Նազար եւ Դայ Քալանթարովները («քալանթար» բառից, որ պարսկերէն նշանակում է կառավարիչ) Պարսից շահ Աբասից ֆերման ստացան, որը հաստատում էր նրանց` Լոռու մարզի սեփականատէրեր լինելու ժառանգական իրաւունքները: Հետագայում նրանց յետնորդները տեղափոխուեցին Թիֆլիս, որտեղ ազնուականութեան շարքում ծառայութեան են նշանակւում Վրաց (Քարթլի-Կախեթի) արքունիքում` Լոռիս-Մելիքով, այսինքն՝ «Լոռու մելիքներ» ազգանուամբ: Լոռիս-Մելիքով ազգանունը հայկական «Լոռու մելիք»ի վրացականացուած (հետագայում նաեւ ռուսացուած) տարբերակն է»:

Միքայէլ Տարիէլի Լոռիս-Մելիքովը ծնած էր Թիֆլիս, 21 Հոկտեմբեր 1825ին։ Հայրը՝ Տարիէլը յաջողած առեւտրական էր։ Միքայէլ կրթութիւնը ստացաւ Մոսկուայի եւ Սան Փեթերսպուրկի մէջ, հետեւելով նախ՝ Արեւելեան Լեզուների Լազարեան Հիմնարկութեան, ապա՝ Ռազմական Գվարդիայի Կադետական դպրոցին։ Ուսման աւարտէն ետք անմիջապէս զինուորական ծառայութեան անցաւ ռուսաց կայսերական բանակին մէջ եւ 1847ին ուղարկուեցաւ Կովկաս, ուր ծառայեց շուրջ 20 տարի՝ ցուցաբերելով «հիասքանչ հեծելազօրային սպայի եւ մեծակարող վարչարար»ի ուշագրաւ կարողութիւններ։ Իր այդ ընդունակութեանց շնորհիւ ան կրցաւ տեղացի ռազմասէր բնակչութիւնը խաղաղեցնել եւ բոլորին վստահութեան ու համակրանքին արժանանալ։

1877-78 թուականներու Ռուս-Թրքական պատերազմի ժամանակ, հեծելազօրի զօրավար Լոռիս¬Մելիքով հանդիսացաւ առանձին բանակային զօրաբաժնի այն հրամանատարը, որ Օսմանեան Կայսրութեան զօրքերուն դէմ պատերազմեցաւ Հայկական Լեռնաշխարհի տարածքին, իր հրամանատարութեան տակ համախմբելով նաեւ հայ աշխարհազօրայինները։ Մեծ հռչակի տիրացաւ Արտահանի ամրոցին գրաւումէն ետք։ Բայց հայազգի զօրավարին աստղը փայլեցաւ յատկապէս թրքական բանակի առասպելական զօրավար Մուխթար Փաշայի դէմ անոր արձանագրած ջախջախիչ յաղթանակէն ետք, Ալաջայի մերձակայքը։ Զօրավար Լոռիս-Մելիքով ոչ միայն ջախջախեց թրքական բանակն ու անոր անուանի զօրահրամանատարը, այլեւ՝ արագ գրոհով, գրաւեց Կարսը եւ, ապա, պաշարեց Էրզրումը։

Իր այս ծառայութեանց համար էր, որ հայ զօրավարը ռուսաց Ցարէն ստացաւ «Կոմս»ի տիտղոսը։ Իսկ Ալաջայի ճակատամարտին իր ցոյց տուած քաջութեան համար, անոր շնորհուեցաւ 2րդ աստիճանի Սուրբ Գէորգի շքանշան։

Պատերազմի աւարտէն ետք Լոռիս-Մելիքով դարձաւ Ստորին Վոլկայի զօրավար-նահանգապետը, ապա՝ իբրեւ պաշտօնի բարձրացում, փոխադրուեցաւ Կեդրոնական Ռուսաստան եւ նշանակուեցաւ Խարքովի նահանգապետ։

Վարչարարական եւ քաղաքական յաջողութիւնները միշտ հետեւեցան քաղաքական ասպարէզ նետուած հայազգի գործիչի վերելքին՝ պետական պատասխանատուութեանց աստիճանէն։ Թէեւ ամէնուր ան հռչակուեցաւ իբրեւ երկրէն ներս թափ առած ահաբեկչութեան դէմ խիստ պայքար մղող կառավարիչ, այսուհանդերձ՝ ան միաժամանակ իր անունին միացուց ցարական վարչամեքենայի սանձարձակութեանց դէմ պայքարողի եւ սահմանադրական կարգերու ջատագովի վարկ։ Իբրեւ այդպիսին՝ ան նշանակուեցաւ ղեկավարը Ռուսական Կայսրութեան «Գերագոյն Գործադիր Յանձնաժողովին», որ ստեղծուեցաւ Ս. Փեթերսպուրիկ մէջ 1880ի Փետրուարէն ետք, երբ ընդյատակեայ յեղափոխական-ահաբեկիչներու կողմէ անյաջող մահափորձը կատարուեցաւ Աղեքսանդր Բ. ցարին դէմ։ Յանձնաժողովը կոչուած էր երկիրը քաղաքականապէս դուրս բերելու ներքին խռովութեանց ոլորապտոյտէն եւ, այդ ուղղութեամբ, Լոռիս¬Մելիքով ցուցաբերեց իր վարչարարական մեծ տաղանդը։ Ան Աղեքսանդր Բ. ցարին ներկայացուց վարչական եւ տնտեսական համալիր բարեփոխումներու սահմանադրական ընդարձակ ծրագիր մը։ Ռուսաց կայսրը ընդունեց իր հայ զօրավարին առաջարկները։ Լոռիս-Մելիքով նշանակուեցաւ ներքին գործերու նախարար՝ բացառիկ իշխանութեամբ, փաստօրէն դառնալով Ռուսաստանի վարչապետ-դիկտատորը։

Բայց ճիշդ այն օրը (Մարտի 1, 1881), երբ ցարը ստորագրեց ուկազը (հրամանագիրը) Լոռիս-Մելիքովի առաջարկած բարեփոխումներուն հաստատման մասին, յեղափոխական-ահաբեկիչները երկրորդ մահափորձ մը կատարեցին եւ այս անգամ յաջողեցան սպաննել ցար Աղեքսանդր Բ.ին։ Յաջորդ ցարը՝ Աղեքսանդր Գ.ը բուռն պայքար յայտարարեց յեղափոխութեան դէմ եւ ձեռնարկեց ուժային բիրտ քայլերու՝ մէկդի նետելով իր նախորդին հաստատած սահմանադրական բարեկարգումներու ծրագիրը։

Կոմս Լոռիս-Մելիքով, Յունիս 1881ին, նախարարական իր բարձրաստիճան պաշտօնէն հրաժարականը ներկայացուց ցարին։ Պաշտօնաթող զօրավարի կարգավիճակով մեկնեցաւ արտասահման։ Շրջան մը ապրեցաւ Գերմանիա, ուրկէ անցաւ Ֆրանսա՝ Նիս, ուր եւ ապրեցաւ մինչեւ մահը, 1888ի Դեկտեմբեր 13ին։

Հայազգի մեծ գործիչին անկենդան մարմինը տարուեցաւ իր պաշտած քաղաքը՝ Թիֆլիս, ուր եւ գտաւ իր վերջնական հանգիստը՝ հայոց Ս. Գէորգ Եկեղեցւոյ բակը։

Պատմաբաններու համոզումով՝ Ցարական Ռուսաստանի եւ ամբողջ Եւրոպայի պատմական հոլովոյթը կրնար տարբեր հունով ընթանալ, եթէ բարեկարգչական իր առաջադրանքներուն համար «Սրտի Դիկտատոր» հռչակուած Ռուսաստանի հայազգի պետական գործիչին մշակած Սահմանադրական բարեփոխումներու ծրագիրը գործադրուէր ատենին, Ցարական Ռուսաստանը դուրս բերելով վայրագ ու փտած միապետութեան ճիրաններէն։

Զօրավար Միքայէլ Լոռիս-Մելիքովի ոգեկոչման առիթով կþարժէ լուսարձակի տակ առնել հայազգի մեծ գործիչին ընդմէջէն Հայու ռազմական տաղանդին նուիրուած հետեւեալ դիպուկ գնահատականը.

«Ակամայից ուզում ես համեմատութիւն անել. ռուս զինուորները, ռուս հրամանատարների գլխաւորութեամբ, ռուսական հողում պարտւում են, մինչդեռ հայ զօրահրամանատարների հրամանատարութեամբ կռուող ռուս զինուորները, հայ կամաւորականների օժանդակութեամբ, հայոց հողում ջախջախիչ յաղթանակ են տանում»:

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված