«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Սիրանույշի աճյունն ամփոփված է Կահիրեի գերեզմանատանը` մատնված մոռացության ու անուշադրության

Գիտություն և Մշակույթ

Սիրանույշ (Մերոպե Սահակի Գանթարճյան) (մայիսի 25 1857 թ. Կոստանդնուպոլիս - հունիսի 10 1932 թ. Կահիրե), դերասանուհի, հայ բեմի տաղանդավոր դեմքերից և հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը։

Այսօր Սիրանույշի մահվան տարելիցն է, այնինչ նրա աճյունն շարունակում է ամփոփված մնալ Կահիրեի գերեզմանատանը` մատնված մոռացության ու անուշադրության ...

Ստորև Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Զրուցակից» թերթում զետեղված` «Երևանում մեծ դերասանուհու մասին ոչինչ չի հիշեցնում» հոդվածից մի փոքրիկ հատված:

Քննարկում և առաջարկում է մտավորականությունը

Մեծն Սիրանույշի 155-ամյակին նվիրված մենաներկայացումը նոր էր ավարտվել: Հերթական ծաղկեփունջն ստանալով՝ դերասանուհի Հասմիկ Տեր Կարապետյանը հանկարծ  դիմում է հանդիսատեսին.

«Երախտապարտ եմ բոլորիդ՝ այս սքանչելի ծաղիկների համար: Բայց սրանք ինձ համար չեն: Այսօր այս բոլորը Սիրանույշինն են: Միայն թե կարո՞ղ եք ինձ ասել, ես սրանք ո՞ր շիրմաթմբին կամ ո՞ր արձանին դնեմ: Ես այս ծաղիկները ո՞ւր տանեմ»:
Տիրեց ծանր լռություն... Փաստ է, որ Հայաստանի մայրաքաղաքում չկա որևէ հուշակոթող, թանգարան կամ վայր, որն անմահացներ մեծ հայուհու բեմական վաստակը: Այդ էր պատճառը, որ Կամերային թատրոնում «Երկաթ» ակումբի կազմակերպած հուշ-երեկոն տոնական երեկոյից վերածվեց սեփական ներսը վերստին քննելու և սխալները շտկելու փորձի: Ներկաներից յուրաքանչյուրն իրեն պատասխանատու էր զգում և չկար մեղքը որևէ մեկի վրա բարդելու խուսանավում: Այդ օրը բեմի անկրկնելի թագուհու` Սիրանույշի շունչն ասես թևածում էր մարդկանց գլխավերևում` մղելով անմնացորդ անկեղծության: Ահա թե ինչպիսին էր տոնական մթնոլորտին հաջորդած խորհրդածությունների շարանը, որը ներկայացնում ենք սեղմ ու ամփոփ՝ հուսալով, որ ընթերցողների արձագանքները ևս չեն ուշանա:

Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ
Տիկնիկային թատրոնի տնօրեն

Սիրանույշի անձի ու ստեղծագործության մասին ստեղծվել է մեծածավալ գրականություն՝ գրել են նրա խաղի անմիջական ներգործությունը կրած հանդիսականները, հուշագիրները: Բայց արվեստի մեծությունը չափվում է նրա արձակած լույսի կենսունակությամբ, առավել ևս բեմական արվեստում, որ իր գոյաձևով կարճատև ու ակնթարթային է: Սիրանույշի մեծության հավաստումն է նաև ահա այս իրողությունը` Հասմիկ Տեր-Կարապետյանի ներկայացումը, որ գալիս է խնկարկելու, թարմացնելու նրա անվան հանդեպ մեր վերաբերմունքը: Եվ թող սա առիթ դառնա՝ քննարկման դնելու հրատապ մի խնդիր: Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ Կահիրեի հին հայկական գերեզմանատունը կարող է հայտնվել անորոշ կարգավիճակում, ուր Սիրանույշի աճյունից բացի՝ հանգչում են նաև մեր մյուս երևելիների՝ Երվանդ Օտյանի և Նուբար Փաշայի մասունքները: Կարծում եմ՝ ժամանակն է հատուկ ծրագիր մշակել՝ այդ աճյունները Հայաստան տեղափոխելու համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել Հասմիկ Տեր-Կարապետյանին և մաղթել ստեղծագործական նոր ձեռքբերումներ:

Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թատերագետ, արվեստի վաստակավոր գործիչ

Զարմանալի է՝ բոլոր առիթներով, երբ Սիրանույշի անձն ու գործը խոսակցության առանցք են դառնում՝ ծագում է նրա աճյունը հայրենիք բերելու հարցը: Հիշում եմ՝ այդպես եղավ 55 տարի առաջ, երբ դերասանուհու 100-ամյակն էր նշվում, և նրա անձի ու արվեստի տաք ալիքներն էին բխում Լևոն Քալանթարի, Վահրամ Փափազյանի, Օլգա Գուլազյանի, Ցոլակ Ամերիկյանի հուշերից: Մարդիկ հույս էին փայփայում, որ հեռվում մնացած միակ հանճարեղ հայուհուն տուն կբերեն:

Ես հիշում եմ՝ Սիրանույշի աճյունի փոխադրման հարցը քննարկվեց նաև նրա 120-ամյակի առիթով` 1978-ին: Նույնիսկ Հայաստան այցելած Վիլյամ Սարոյանն էր զարմանքով Վահագն Դավթյանին հարցրել, թե՝ ի՞նչ դժվարություն կա... Հինգ տարի առաջ` Սիրանույշի 150-ամյակի առիթով մեր հայտնի արվեստագետները` Գոհար Գասպարյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Օհան Դուրյանը, որ ցավոք այլևս մեզ հետ չեն, շատ էին ոգևորված ու պատրաստ էին ստորագրահավաք սկսել: Հովհաննես Չեքիջյանը, որ փառք Աստծո, մեզ հետ է, դա կվկայի: Կրկին ապարդյուն, նույնիսկ բաց նամակս, ուղղված երկրի նախագահին և վարչապետին, անարձագանք մնաց: Այսօր կրկին խանդավառված՝ խոսում եմ այս մասին, բայց անկեղծորեն ասած՝ ցավ եմ ապրում, որ փորձությունը կկրկնվի: Գոնե մի տեղ կամ Պանթեոնում՝ հնարավոր լինի հուշարձան կանգնեցնել և Սիրանույշի գերեզմանից հող բերել, հիմքում տեղադրել: Սա էլ հարցի լուծումներից մեկն է, մինչև...

Արա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երաժշտահան

Այս հրաշալի ներկայացումը դիտելուց և մեր Հասմիկի անգերազանց խաղով հրապուրվելուց հետո ես հասկացա և մեկ անգամ էլ համոզվեցի, թե ինչքան անտարբեր ենք դարձել մեր ունեցած գանձերի նկատմամբ:
Սիրանույշի մասունքները և բոլոր մեր գանձերը, որոնք գտնվում են օտարության մեջ և մատնված են անուշադրության, անհապաղ պետք է վերադարձվեն Հայաստան: Ես առաջարկում եմ գտնել ամենահարմար լուծումը և ներկայացնել մեր կառավարությանը: Եթե անհրաժեշտ լինի՝ նույնիսկ հանգանակությամբ կօգնենք:

Անահիտ ԱՂԱՍԱՐՅԱՆ
Թատերագիր

Սիրանույշի 155-ամյակը նշվում է ճանաչված դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի նախաձեռնությամբ: Ցավոք, բացի այս ներկայացում-քննարկումից, Երևանում որևէ այլ միջոցառում չանցկացվեց` նվիրված մեծանուն դերասանուհուն:
Առայսօր չկա ոչ թանգարան, ոչ հուշարձան, ոչ էլ ուրիշ մի վայր, ուր կարելի լինի հարգանքի տուրք մատուցել հայ բեմի այդ կարկառուն անուններից մեկին, մինչդեռ ժամանակին նրան փառաբանում էր նաև այլազգի հանդիսատեսը: Դերասանուհու հիշատակին հուշարձան կամ թանգարան ստեղծելու հարցը մտահոգում է իմ գրչակից ընկերներին, թատրոնի շատ-շատ մարդկանց և լուծում է պահանջում:

Մարինա ՇԱՀՊԱՐՈՆՅԱՆ
Լրագրող, հոգեբան

Հայ բեմի կախարդուհին` Սիրանույշը, ազգային թատերական արվեստի գագաթներից էր: Նա խորապես ազգային դերասանուհի էր: Այս ներկայացումը, որ նվիրված է նրա հիշատակին, ոչ միայն ստեղծողների հաջողությունն է, այլև մեր բոլորի, քանզի դա յուրատեսակ կոչ է մեր հոգիներին` պահպանելու ազգային արժեքը և ոգեկան կապ ստեղծելու հայ բեմի վարպետի հետ: Համաձայն եմ հնչած բոլոր կարծիքների հետ, իմ անունից կավելացնեի, որ թե մեր պետությունը, թե հասարակությունը, և թե մասնավորապես մտավորականությունը չպետք է անուշադրության մատնեն այս հարցը: Կարծում եմ՝ առաջին հերթին դա թույլ չի տա մեր խիղճը: Մեծերին մեծարելը պետք է մեր նոր սերնդին, ամբողջ հայ ժողովրդին և նրա մշակույթին:

Գառնիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Բեմադրիչ

Դեռևս 2006-ին, երբ բեմադրեցի հայ մեծանուն դերասանուհի Սիրանույշի 150-ամյակին նվիրված «Երկյուղած լռություն» մենաներկայացումը՝ Հասմիկ Տեր-Կարապետյանի կատարմամբ, իմ մեջ մնաց դառնության ու անկատարության մի զգացում, որը մինչև օրս ինձ հետ է: Սիրանույշի աճյունն ամփոփված է Կահիրեի գերեզմանատանը` մատնված մոռացության ու անուշադրության: Հայոց պատմության մեջ այնքան էլ շատ չեն եղել կին արվեստագետները, ում աստղը օտար ափերում էլ չի կորցրել իր փայլը: Ուստի ցանկալի է, որ հայրենի կառավարությունը քայլեր ձեռնարկի Սիրանույշի աճյունը հայրենիք տեղափոխելու համար: Կամ էլ` գոնե մասունքի մի մասն ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում՝ ի պահ և ի սպաս ներկա և գալիք սերունդների:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված