Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր 

Աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին

Գիտություն և Մշակույթ

1890ականներէն սկսեալ, Արշակ Ֆէթվաճեան նկարչի իր տաղանդն ու արուեստաբանի իր հմտութիւնը ի սպաս դրաւ հայ ժողովուրդի մշակութային հարստութեան անմահացումին։ Շրջեցաւ Հայաստանի տարածքին եւ գեղանկարներով ու գծանկարներով յաւերժացուց հայկական ճարտարապետութեան հոյակերտ՝ կանգուն մնացած թէ կիսաւեր կոթողները, հայոց ազգային տարազներն ու յուշարձանները։ Յատկապէս Անիի աւերակ կոթողները սքանչելի արուեստով ու ճշգրտութեամբ պատկերող ջրանկարներու իր շարքով՝ Արշակ Ֆէթվաճեան գագաթ մը նուաճեց հայկական արդի նկարչութեան մէջ։ Իսկ երբ հայ ժողովուրդը 28 Մայիս 1918ին նուաճեց իր անկախութիւնը եւ հիմը դրաւ Հայաստանի Հանրապետութեան, մեծատաղանդ նկարիչը եղաւ հեղինակը Հայոց Պետականութեան առաջին թուղթէ դրամանիշներուն եւ նամակադրոշմներուն։

Հայաստանի անկախութեան կործանումն ու խորհրդային ամբողջատիրութեան պարտադրումը պատճառ դարձան, որ Արշակ Ֆէթվաճեան իր հերթին տարագիր դառնայ։ 1920ականներու սկիզբը կարճ ժամանակով ապրեցաւ Փարիզ, ապա վերջնականապէս հաստատուեցաւ Մ. Նահանգներ, ուր անցուց իր կեանքին վերջին 25 տարիները։ Խորհրդայինները սեւ ցանկի վրայ դրին մեծատաղանդ հայ նկարչին եւ երկար տասնամեակներ հայրենի հայութիւնը չկրցաւ ըստ արժանւոյն ճանչնալ ու գնահատել իր արժանաւոր զաւակին։ Իր կեանքի վերջալոյսին Ֆէթվաճեան որոշած էր հայրենիք ներգաղթել, բայց հիւանդութիւնը խանգարեց։ Մեծարժէք նկարիչին կտակը եղաւ իր հաւաքածոն ու աճիւնը փոխադրել Հայաստան, ինչ որ իրականացաւ։

Արշակ Ֆէթվաճեան ծնած էր Տրապիզոն, 1863 թուի Հոկտեմբեր 1ին, հայ յաջողակ առեւտրականներու տոհմական յարկին տակ։ Նախնական ուսումը ստացաւ Տրապիզոնի ազգային վարժարանին մէջ, ապա՝ ուղարկուեցաւ Պոլիս, որպէսզի արուեստներու նկատմամբ իր սէրն ու բնատուր շնորհները զարգացնէ Կոստանդնուպոլսոյ Կայսերական Գեղարվեստի վարժարանին մէջ, որուն անդրանիկ շրջանաւարտներէն եղաւ 1887ին։ Այնուհետեւ մեկնեցաւ Հռոմ, ուր չորս տարի ուսանեցաւ Գեղարուեստի Ակադեմիային մէջ՝ աշակերտելով Չեզարէ Մաքքարիին։ 1891ին, ուսման աւարտին, մասնակցեցաւ Իտալիոյ նկարիչներու ազգային ցուցահանդէսին։ 1891էն մինչեւ 1895 Ֆէթվաճեան աշխատեցաւ Վիեննայի մէջ, ուրկէ անցաւ Սան Փեթերսպուրկ, մօտէն ծանօթացաւ ռուսական նկարչութեան արդի հոսանքին եւ դարձաւ Ռուսաստանի նկարիչներու ընկերութեան անդամ։

Բայց հայրենի հողի կանչը զինք բերաւ Անդրկովկաս, հաստատուեցաւ Թիֆլիս, ուրկէ ձեռնարկեց պատմական Հայաստանի տարածքին իր հետազօտական շրջապտոյտներուն։ Նկարեց հայկական հնագոյն յուշարձանները՝ ստեղծելով աւելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Ստեղծեց նաեւ հայ պետական գործիչներու, հայոց պատմութեան, դիցաբանութեան եւ ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպէս եւ՝ վերարտադրութիւններ կատարեց հայկական մանրանկարչութեան նմուշներէն։

Արշակ Ֆէթվաճեան երեւոյթ էր նաեւ իբրեւ արուեստաբան, որ ոչ միայն մամուլի էջերուն լոյս ընծայեց գեղագիտական մեծարժէք յօդուածներ, այլեւ առանձին հատորներով հրատարակութեան յանձնեց հայկական ճարտարապետութեան նուիրուած իր ուսումնասիրութիւններն ու նկարազարդումները։ Ֆէթվաճեանի հետաքրքրութիւնները ընդգրկեցին հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութիւնը, գիրքերու ձեւաւորումը, հայկական ազգային տարազներու եւ ասեղնագործութեան արուեստին ներկայացումը:
Անդամ էր Ջրանկարիչներու միջազգային ընկերութեան։

Արշակ Ֆէթվաճեանին նուիրուած իր գնահատանքին մէջ, Հ.Հ. Մշակոյթի նախարարութեան կայքէջը կը կատարէ հետեւեալ արժեւորումը.

«Շրջելով Հայաստանի գրեթէ բոլոր պատմական վայրերով՝ նա չափագրել, նկարել է բազմաթիւ յուշարձաններ, հայ ազգագրական տիպեր, հանդերձներ, իրագործել՝ վերականգնողական աշխատանքներ, գրել բազմահատոր երկեր՝ հայկական ճարտարապետութեան պատմութեան մասին: Հայրենասէր արուեստագէտը նկարել է 6¬13 դդ. արեւմտեան եւ արեւելեան Հայաստանի յուշարձանները (աւելի քան 2000 գրաֆիկական թերթ), որոնց պսակն են հանդիսանում ջրանկար «Անի»ները: Վերջիններս՝ Ա. Ֆէթվաճեանը պատկերել է գեղարուեստականին համարժէք հնագիտական, պատմական ճշգրտութեամբ: Այս աշխատանքներն ընկալւում են որպէս ճարտարապետական բնանկարի հիանալի գործեր՝ օժտուած գեղարուեստական ուժի ներգործութեամբ: 1918 թ. Էջմիածնում ստեղծել է տարազների ջրանկար շարք, որն այսօր էլ գերում է հագուստների մանրամասները վերարտադրելու իւրօրինակ վարպետութեամբ: Կատարողական վարպետութեան առումով՝ Ա. Ֆէթվաճեանը, անտարակոյս, ջրանկարի ամենախոշոր վարպետներից մէկն է հայկական կերպարուեստում»:

Անիի Մայր տաճարը 1905 թ.

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար
Ամենադիտված