Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Բանաստեղծը մահացել է Պուրճ Համուտի (Բեյրութ) ազգային ծերանոցում

Գիտություն և Մշակույթ

Աբրահամ Սարգսի Ալիքյան (1928, մայիսի 21 - 2013, հունիսի 15), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդան 1947-ից։

Ծնվել է Սուրիայի Ալեքսանդրետ քաղաքում (այժմ Թուրքիա): Նախնական կրթությունը ստացել է տեղի Նուպարյան վարժարանում։ Ալեքսանդրետի սանճագի պարպումից հետո, 1939-ին ընտանիքով գաղթել է Բեյրութ; 1946-ին ավարտել է Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանը: 1947-ին ներգաղթել է Հայաստան: 1952-ին հաստատվել է Մոսկվայում: 1954-ին ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, նույն թվականից դարձել այդ ինստիտուտի դասախոս։ 1990-ականների սկզբներին դուրս է եկել Խորհրդային Միությունից, որոշ ժամանակ ապրել Ֆրանսիայում, ապա վերադարձել և հաստատվել է Լիբանանում: Նրա գործերից թարգմանվել են ռուսերեն։ Մահացել է Պուրճ Համուտի (Բեյրութ) ազգային ծերանոցում:

Իսկենտերունի ծովափէն նետուած ալիք Աբրահամ Ալիքեանը իր ծնողներուն հետ, որպէս նոր տարագրութեան նշաւակ, իր շունչը Պէյրութ առաւ:

Անբախտ բախտաւոր մըն էր ան: Անբախտ` տարագիր ըլլալուն եւ բախտաւոր` իր երկրորդական ուսումը Պէյրութի Նշան Փալանճեան ճեմարանին մէջ ստանալուն` աշակերտելով Լեւոն Շանթ ուսուցչապետին ու Նիկոլ Աղբալեանին:

Աբրահամը, բանաստեղծութիւններու առաջին գիրքը թեւին տակ ներկայացաւ իր խոհուն ուսուցիչին` Նիկոլ Աղբալեանին եւ իր գիրքէն օրինակ մը անոր մակագրելով, յարեց. «Այսօր կը մեկնիմ Հայաստան»: Տարին 1947 էր:

Ալիքեանն էր ինծի պատմողը. «Թանկագին ուսուցիչս ինծի ըսաւ.- Տղաս, կեանքիդ լաւագոյն որոշումը առած ես, բարով երթաս»:

Ալիքեանը խանդավառութեամբ նաւ բարձրացաւ: Հասաւ Մայր հայրենիք: Օրերը գեղեցիկ չէին:

Հայրենասիրութեան կրակէն բոց առած տասնեակէ աւելի գրողներ Սուրիայէն ու Լիբանանէն իրենց վերջին կայանը եկած էին: Անոնք զիրար գտան հայրենի հողի վրայ, մտերմացան, միասին լացին ու խնդացին: Երդուեալներ էին: Աբրահամ Ալիքեանը շուտով կապ հաստատեց Անդրանիկ Թերզեանի եւ Արամ Արմանի հետ: Երեք բանաստեղծներն ալ հրատարակուած գիրքեր ունէին Հալէպի ու Պէյրութի մէջ:

Յանկարծ, անշուշտ` ոչինչ կը պատահի յանկարծ, երեք բանաստեղծներէն մէկը` Անդրանիկ Թերզեան, երբ ուշ գիշերին Արամ Արմանի տունէն մայթի մը վրայէն հանդարտ քալելով դէպի իր բնակարանը կը փութար, արկածահար կը տապալի...

Խիտ մշուշ մը կը պատէ Թերզեանին ընկերները: Ցնցուած են:

Արամ Արման կը դառնայ ինքնամփոփ: Շնորհալի բանաստեղծը գրեթէ կը դադրի գրելէ, իսկ Աբրահամ Ալիքեան կը հաստատուի Մոսկուա, ուր աւարտելէ ետք Մաքսիմ Գորքի անուան համաշխարհային գրականութեան համալսարանը, նոյն հաստատութեան դասախօսներէն մէկը կը դառնայ մինչեւ 1991: Կատաղի ընթերցող, Ալիքեան կապ կը հաստատէ ռուս գրականութեան ժամանակի կարեւոր գրողներուն հետ: Իր սիրած մթնոլորտին մէջ էր: Կը կարդայ անյագօրէն:

Հայրենիքը անպատասխան չի թողուր զինք` լոյս կը տեսնեն իր յաջորդական գիրքերը, բոլորն ալ բանաստեղծական հատորներ, բոլորն ալ միտքի շողարձակում: 1991-ին, Մոսկուայի մէջ առաջին կինը կորսնցնելէն ետք, կը վերամուսնանայ դարձեալ ռուսազգի կնոջ մը հետ, երբ արդէն մանչ մը` Վարուժանը ունէր, ապա շրջանի մը համար կը մեկնի Ֆրանսա, այնուհետեւ կը վերադառնայ հոն` ուրկէ մեկնած էր դէպի հայրենիք:

Տեղական մամուլը յօդուած կը գրէ Աբրահամ Ալիքեանի մասին, նշելով, թէ Աբրահամ վերադարձաւ իր տունը` Պէյրութ: Յօդուածը ձեռքիս կ"երթամ Ալիքեանին մօտ` Պուրճ Համուտի իր տունը: Խումբ մը գրողներ կային հոն, որոնցմէ կը յիշեմ Պէպօ Սիմոնեանը: Յօդուածը Ալիքեանին երկարելով կըսեմ. «Սիրելի Աբրահամ, քու տունդ Պէյրութի մէջ չի կրնար ըլլալ, քու տունդ Երեւանի՛ մէջ է, կա՛յ ու կը մնայ այնտեղ»:

Նոյն օրը իր մօտ ընկերներ կային, որոնք շատ յստակ ըսին իրեն.

- Այս տունը մեզի պէտք է, հաճիս պարպէ եւ քեզի համար ուրիշ բնակարան գտիր:

Շշմած էր Ալիքեանը: Մոսկուայի ամէնէն նշանաւոր համալսարանին մէջ դասախօս էր ինք եւ տուն ունէր Պրոսփեկտ Միրա պողոտային վրայ: Իսկ հիմա` Պուրճ Համուտի փոքրիկ տունէն դուրս կը հրաւիրուէր...

Արամ Ա. կաթողիկոսը Աբրահամ Ալիքեանը հրաւիրեց որպէս հայ մատենագրութեան ու գրականութեան դասախօս, Անթիլիասի մայրավանքի ուսանողներուն համար: Ալիքեանին սիրած գործն էր: Մինչ այդ լոյս տեսած էին անոր բանաստեղծական «Աչքեր», «Նժար», «Արեւմաղ», «Ֆարայեա», «Հեզ իրիկուն» գիրքերը, վերջինը հրատարակուած Պէյրութ 1995-ին ու վերահրատարակուած Երեւան` 2008-ին, ձեռամբ Երուանդ Տէր-Խաչատրեանի:

Միաժամանակ Երուանդ Տէր-Խաչատրեանը վերլուծականով մը լոյսին կը բերէր Աբրահամ Ալիքեանի արձակ գործերէն ծաւալուն փունջ մը «Հանդիպակաց ափեր» խօսուն վերնագիրին տակ: Ալիքեանը պատանի հասակէն ծանօթ ըլլալով ֆրանսերէն լեզուին, կատարած է նաեւ բազում թարգմանութիւններ, հայերէնի վերածելով գործեր Շառլ Ազնաւուրէն, Անտրէ Սթիլէն, Անտրէ Մորուայէն, Ռոժէ Մարթէն տիւ Կարէն...

Կը պատահի անխուսափելին: Ալիքեանը նաեւ տարիքի բերումով ֆիզիքապէս կը տկարանայ: Վերջին տասնամեակին ան իր ընտանիքին հետ կապրի Ֆարայեա ու Պիքֆայեա գիւղերուն մէջ, ուր քիչեր կ"այցելեն զինք: Արդէն աշխատելու անկարող, իրմով հետաքրքրուող չէր մնացած այլեւս: Անշուշտ բացառութեամբ մէկ քանի մտաւորական անձանց, որոնք երբեմնակի այցելութիւն կու տային իրեն:

Կինն ու զաւակներէն մին ալ զինք թողլքելով մեկնած էին Մոսկուա, եւ յայտնի բանաստեղծը դարձած էր Պուրճ Համուտի հայոց ծերանոցի բնակիչ: Փոքր եղաւ զինք այցելողներուն թիւը: Իր տաղանդը գնահատողներէն մէկը Լեւոն Արտազեանն է, որ իր հետեւողական ու ամէնօրեայ այցելութիւններով ուրախացուց բանաստեղծը: Զինք այցելեցին նաեւ Երեւանէն եկող մտաւորականներ:

Չենք կրնար ըսել, թէ ազգը նկատի չէ առած բանաստեղծին վիճակը: Լիբանանի ՀԲԸՄիութիւնը տարիներով որոշակի գումար յատկացուցած է բանաստեղծին: Նոյն շրջանակէն անոր այցի կ"երթային նաեւ կարգ մը մտաւորականներ: Անոնցմէՙ նաեւ հայրենի վիպագիր Էդուարդ Գրիգորեանը:

Հալէպէն գալով ես եւս այցելութիւններ տուած եմ բանաստեղծին: Առաջին այցիս ան տխրօրէն ըսաւ.

- Յաջորդ գալուդ ատրճանակ մը բեր, որ վերջ տամ այս փուճ կեանքիս:

Երկրորդ այցելութեանս մեր մոսկովեան բազում հանդիպումները վերյիշեցինք, հայ մտաւորականներու, մանաւանդ գրաքննադատ Յակոբ Սալախեանի ու ռուսագիր Տանկուլովի հետ հանդիպումները...

- Ո՞ւր է ատրճանակը,- յարեց Ալիքեան:

Այդ սեւեռուն միտքը իրմէ վանելու համար Ֆարայեայի մեր հանդիպման մասին կը յիշեցնեմ, երբ արձակագիր - թարգմանիչ Կարպիս Սուրէնեանին հետ էինք: Երրորդ հանդիպումիս պարզապէս թոյլ չտուի, որ տխուր հարցեր տայ: Ձեռքս առի իր «Հանդիպակաց ափեր» գիրքը եւ բարձրաձայն սկսայ կարդալ... յիսուն էջ:

Ժպտեցաւ: Այդ ժպիտը հետս է...

- Ինչպէ՞ս գտար արձակս, - եղաւ իր հարցը:

- Փայլուն,- կ"ըսեմ,- նաեւ մաքրամաքուր հայերէն:

Չէի կրնար գիտնալ, որ մեր վերջին տեսակցութիւնը պիտի ըլլար:

Եւ ահա, տխուր, շշմեցնող գոյժը` ոչ եւս է բանաստեղծ ու խոհագրող Աբրահամ Ալիքեանը:

Տարին 2013, յունիս 15, թաղումը` յունիս 17-ին: Գուցէ հարազատները գան: Կու գայ միայն Շանթ որդին արաբական այլ երկրէ մը: Պուրճ Համուտի Ս. Սարգիս եկեղեցիին մէջ հաւաքուած ենք քսանմէկ հոգի, անուններով չյիշեմ` ներկաներէն ութը մտաւորականներ են: Լեւոն Արտազեանը հեռաձայնած է Անթիլիասի կաթողիկոսարան` գոյժը յայտնելու եւ իմանալու, թէ ի՞նչ պէտք է ընել:

Պատասխանը կ"ըլլայ. - Ծերանոցը գիտէ ի՛նչ ընել...

Տխուր, տխուր, տխրագոյն թաղում: Երբ կ"ըսենք «թաղում», բնականաբար կը հասկնանք, որ հողին պէտք է յանձնուի բանաստեղծին մարմինը:

Պուրճ Համուտի հայոց գերեզմանատուն, վերջին աղօթք մատրան մէջ ու... չկայ այն հողը, ուր պէտք է պահ տրուէր հայ մտաւորականին մարմինը: Զայն կը յանձնեն մետաղեայ խողովակի մը...

Հայ բանաստեղծը հող չունեցաւ:

Մինչ Փարիզէն ժամանած հայ մտաւորական տիկին մը բարձրաձայն ըսաւ. «Աբրահամ Ալիքեանին դագաղը Անթիլիասի մայրավանքէն պէտք է բարձրանար եւ աշակերտներէն գէթ մէկ քանին հոս ըլլալու էին»:

Արդար, բայց չիրականացած բաղձանք: Մենք բանաստեղծը հողին չյանձնեցինք...

Սփիւ՛ռք, ի՞նչ անուն տամ քեզի...

Սփիւռք ես, էլի՜...

Յետոյ բանաստեղծին յիշատակը սուրճով մը պիտի յարգէինք ՀԲԸ Միութեան «Էհրամճեան» կեդրոնին մէջ: Մեզ հոն առաջնորդողը խմբագիր Համբիկ Մարտիրոսեանը եղաւ: Մեր թիւը նուազած էր. բանաստեղծին որդին ալ չեկաւ...

Տխուր, տխուր պատմութիւն...:

Արդէն գերեզմանոցի մատրան մէջ իր խօսքը ըսած էր «Բագին» գրական ամսագիրի խմբագիր Յակոբ Պալեանը: Երբ սրճեցինք ու դուրս ելանք, դժուար կը քալէինք, գնդակահարուած էինք կարծես...

Արցո՛ւնք, ինչո՞ւ չորցար...

Պէյրութ, 20 յունիս, 2013

աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված