Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Հայկական դասական բժշկության հիմնադիրը. Մխիթար Հերացի

Գիտություն և Մշակույթ

Մխիթար անունով անմահացած հայ ժողովուրդի մեծամեծներու համաստեղութեան մէջ իր ճառագայթող դէմքով կառանձնանայ բժշկագիտական մտքի հայ հսկան՝ Մխիթար Հերացին...

Մեծանուն բժշկապետը եղաւ հիմնադիրը հայ միջնադարեան, այլեւ դասական բժշկագիտութեան, որ ծաղկումի իր գագաթնակէտին հասաւ 12-րդ դարուն, Կիլիկեան Հայաստանի մէջ։ Մխիթար Հերացին հայ բժշկութեան համար ունի այն արժէքն ու կարեւորութիւնը, ինչ որ Հիփոքրաթը ունի յունական, Գաղիանոսը՝ հռոմէական եւ Իպն Սինան՝ արաբական բժշկութեան մէջ։

Իր ժամանակակիցներուն կողմէ արդարացիօրէն «Մեծն Մխիթար» անուանուեցաւ հայոց բժշկապետը։ Մասնագէտներու վկայութեամբ՝ Հերացի հաւաքեց, ուսումնասիրեց եւ ընդհանրացուց իր ժամանակաշրջանը կանխած դարերու փորձառութիւնը՝ ինչպէս դասական, նոյնպէս եւ ժողովրդային բժշկութեան մարզերէն ներս։ Հերացի ստեղծեց այնպիսի աշխատութիւններ, որոնք այսօր եւս կը պահպանեն իրենց արժէքը։
Իմաստուն բժիշկի համբաւը միշտ հետեւեցաւ «Ջերմանց մխիթարութիւն» անունով դասականացած բժշկագիտական գլուխ-գործոց աշխասիրութեան հեղինակին։ Իրեն կը պատկանի բժշկական հոգատարութեան իմաստուն խորհուրդը.- «Որքան կարելի է, հիւանդը թող շատ լսէ գուսաններու երգը, լարերու հնչիւնը եւ հաճելի մեղեդիներ»։

Հանրագիտական աղբիւրի մը համաձայն՝ «Մխիթար Հերացիի նախորդները, անյայտ ու անանուն հայ բժիշկները անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք կատարած էին` թարգմանելով յոյն, հռոմէացի եւ արաբ բժիշկներու գիտական ժառանգութիւնը, ստեղծելով նաեւ շարք մը սեփական գործեր գլխաւորապէս դեղագիտութեան եւ թերափիայի վերաբերեալ: Սակայն այդ ամէնը չէր կրնար բաւարարել այնպիսի լուրջ ու պահանջկոտ գիտնականին, ինչպիսին էր Մեծն Մխիթարը: Ահա թէ ինչպէս կը բնութագրէ ինք՝ միջնադարեան հայ բժշկութեան դասականը իր առջեւ ծառացած խնդիրները «Ջերմանց մխիթարութիւն» աշխատութեան նախաբանին մէջ.

«Ես Մխիթար Հերացիս, տրուպս ի բժշկաց, որ ի մանկութենէ սիրող եղէ իմաստութեան եւ բժշկական արուեստից ու վարժեցայ ի դպրութիւն արաբացւոց, ե՛ւ պարսից, ե՛ւ հելլենացւոց, տեսի յընթերցումն որ առ նոսա գրոցն զի ունէին զարուեստ բժշկութեան լի եւ կատարեալ ըստ առաջին ինաստնոցն, այսինքն՝ զնախագիտութիւն, որ է իմաստ եւ վարդապետութիւն բժշկական արուեստից: Եւ ի Հայք բնաւ ոչ գտի զվարդապետութիւն եւ զիմաստ նախագիտութեան, այլ զստածումն միայն» (med-practic.com):

Հերացի ծնած էր որոշ աղբիւրներու համաձայն 1118-ին, կամ՝ ըստ այլոց 1120-ին, հայաշէն Հեր (այժմու Խոյ, Պարսկաստան) քաղաքին մէջ։ Պատանի տարիքին տեղափոխուած է Կիլիկեան Հայաստան, ուր հետեւած է բժշկութեան եւ արժանացած է բժշկապետի պատուաւոր կոչման։ Բնաւորութեամբ անսպառ եռանդի տէր, փորձարար եւ հետազօտող գիտնական մը ըլլալով՝ ան յաճախ ճամբորդած է մերձակայ թէ հեռաւոր երկիրներ, որոնելով դեղաբոյսեր եւ վարելով շրջուն բժիշկի կեանք։

Հարուստ իր փորձառութեամբ ան ձեռնարկեց հետազօտական աշխատանքի ինչպէս գիտնականի իր փորձասենեակէն ներս, նոյնպէս հիւանդներու անկողնին մօտ՝ արդիւնքը տեսականօրէն ընդհանրացնելով եւ իր աշխատասիրութեանց ճամբով գրի առնելով։
Այդ շրջանին ստեղծուած են մարդակազմութեան, կենսաբանութեան, ախտաբանութեան եւ դեղագիտութեան վերաբերեալ իր մեծահռչակ աշխատութիւնները, որոնց մեծ մասը, դժբախտաբար, հայ ժողովուրդի ողբերգական ճակատագրին բերումով՝ անդարձ կորսուած է: Միայն բեկորներ մնացած են այս կամ այն ժողովածուին մէջ, հետագայ ժամանակներու բժիշկներու երկերուն մէջ: Մխիթար Հերացիի բժշկական եւ բնախուզական լայն հետաքրքրասիրութեանց մասին կարելի է գաղափար մը կազմել՝ հիմնուելով նոյնիսկ այդ պահպանուած փոքրիկ հատուածներուն վրայ, որոնք վերնագրուած են «Վասն շինուածոյ եւ յօրինուածոյ աչացն», «Վասն փոշտանկի, որ է ձուանքն», «Վասն քարանց», «Որոտացոյց եւ շարժացոյց» եւ այլն:

Հայոց բժշկապետին գիտական եւ բժշկական այսպիսի բեղմնաւոր գործունէութեան արդիւնը եղաւ այն, որ 12-րդ դարու 60-ականներուն Հերացի արդէն մեծ համբաւ ձեռք բերած էր բժշկութեան մէջ եւ դարձած էր Ներսես Շնորհալի Կաթողիկոսի մտերիմ բարեկամը։ Շնորհալի իր բնափիլիսոփայական բնոյթի երկարաշունչ բանաստեղծութիւնը՝ «Երկնքի եւ նրա լուսատուների մասին» վերնագրով՝ նուիրած է Մխիթար Հերացիին։

Իր կեանքի վերջալոյսին, Մխիթար Հերացի ձեռնամուխ եղաւ իր գլխաւոր աշխատութեան՝ «Ջերմանց մխիթարութիւն» գլուխ-գործոցի գրառման, որուն համար ան երկար ժամանակ համբերատարութեամբ նիւթեր հաւաքած էր՝ ոչ միայն ուսումնասիրելով հին աշխարհի եւ արաբ բժիշկներու աշխատութիւնները, այլեւ շրջելով Կիլիկեան Հայաստանի ճահճոտ վայրերը եւ ուսումնասիրելով անոնց յատուկ դողէրոցքը (մալարիա) ու այլ վարակիչ հիւանդութիւններ: Բնական էր, հետեւաբար, որ Հերացիի այդ աշխատանքը օրին իսկ արժանացաւ քաջալերանքին եւ մնաց ուշադրութեան առարկան բոլոր անոնց, որոնք մտահոգ էին մեր երկրի ու ժողովուրդի բարօրութեամբ: Այդ առումով անպայման պէտք է յիշատակել փիլիսոփայ եւ բանաստեղծ Գրիգոր Տղայ Կաթողիկոսի անունը, որ ամէն ձեւով խրախուսեց եւ օժանդակեց բժշկապետին եւ որուն մասին Մխիթար Հերացին, իր գրքի նախաբանին մէջ, գրած է հետեւեալը.

«Ես կը կամենայի, որքան ուժերս ներեն, այս գիրքը գրել համառօտ, միայն երեք տեսակ ջերմերու վերաբերեալ, նախագիտութեամբ եւ ստածմամբ... Ես կը վայելէի հայոց սրբազան կաթողիկոս Գրիգորի (Տղայ մականունով) սէրն ու հովանաւորութիւնը, ինչը եւ պատճառ եղաւ այս աշխատութիւնը գրելու... Այս պատճառով ալ ես համաձայնեցայ գրել այս գիրքը յանուն անհրաժեշտութեան եւ օգտակարութեան... Մենք գրեցինք այս գիրքը եւ անուանեցինք զայն «Ջերմանց մխիթարութիւն», որպէսզի անիկա մխիթարէ բժիշկին՝ ուսմամբ, իսկ հիւանդին՝ առողջութեամբ»:

Համոզուած ըլլալով, որ իր գիրքը պիտանի պիտի ըլլար ոչ միայն մասնագէտներու, այլեւ մեր ժողովուրդի լայն խաւերուն համար, Մխիթար Հերացին իր գիրքը գրեց ոչ թէ գրաբարով, որ այդ ժամանակաշրջանի գիտութեան լեզուն էր, այլ Կիլիկեան Հայաստանի խօսակցական լեզուով, այսինքն՝ միջին հայերէնով: Հերացիի այդ համարձակ քայլը կը վկայէ մեծ բժշկապետին գիտական տեսակէտներուն եւ հայեացքներուն ժողովրդական բնոյթին մասին, որ իր ազդու դրոշմը դրաւ հայ բժշկութեան եւ բժշկագիտութեան հետագայ զարգացումին վրայ:
Հերացի մեծ աշխատանք կատարած է նաեւ հայերէն բժշկական բառեր ու եզրեր ստեղծելու ուղղութեամբ. այդ առումով ան ընտրեց ճիշդ ուղին՝ օգտագործելով բնիկ հայկական բառարմատները։ Հերացիի ստեղծած բազմաթիւ բառեզրեր պահպանուած են եւ այսօր ալ կը կիրարկուին արդի բժշկական գրականութեան մէջ:

«Ջերմանց մխիթարութիւն» գիրքին հնագոյն գրչագիրը (1279 թուականէն եկած) այսօր կը պահուի Երեւանի Մաշտոցի անուան Ազգային Մատենադարանին մէջ։

Հայաստանի Պետական Բժշկական Համալսարանը կը կրէ Մխիթար Հերացիի անունը, նաեւ Պետական Բարձրագոյն Շքանշան կայ հայոց մեծ բժշկապետին անունով։

1173 թուականին վախճանած Հերացին իրաւամբ կը հանդիսանայ Հայկեան Հանճարին բժշկագիտական գագաթը։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված