Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Հուլիսի 13-ին մահացել է հայազգի լեգենդար լուսանկարիչ Յուսուֆ Քարշը

Գիտություն և Մշակույթ

Յուսուֆ Քարշը (Հովսեփ Քարշյան) ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 23-ին Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում՝ հայկական ընտանիքում: Յուսուֆի մանկությունն անհոգ համարել, չես կարող երբեք, այն անցավ հենց ցեղասպանության կիզակետում: Իր երկու հորեղբայրները ձերբակալվեցին թուրքական իշխանության կողմից, ապա կենդանի-կենդանի «շպրտվեցին» մեծ փոսի մեջ: Բայց սա դեռ Քարշյանների ընտանիքի տանջանքների վերջը չէր: Այդ ժամանակ էր, որ տիֆից մահացավ Հովսեփի քույրը: Հետաքրքիր է, բայց հետագայում նա հիշում էր այդ ամենն իբրև. «Մի տարօրինակ խառնուրդ գեղեցկության եւ մահվան, հալածանքի եւ հանգստի»…

1922 թվականին Հովսեփին իր ընտանիքի հետ միասին թույլատրում են լքել Թուրքիայի տարածքը՝ արգելելով վերցնել որևիցե իր: Դեպի Սիրիա տեղափոխվելու ճանապարհին Յուսուֆը փորձում է նկարել այն ամենն, ինչ տեսնում էր. ոսկորներ, դիակներ: Դա էլ փոքրիկի ձերբակալման պատճառ հանդիսացավ, իսկ հայրն էլ ստիպված եղավ ոստիկաններին տալ իրենց վերջին կուտակած փողերը որդուն ազատ արձակելու համար:

Հասնելով Սիրիա` Հովսեփի ծնողները մեկ-երկու տարվա ընթացքում կարողացան փոքրիշատե «ոտքի կանգնել». անգամ հավաքեցին գումար ու ուղարկեցին իրենց որդուն Կանադա՝ Շերբուրգ քաղաք՝ իրենց բարեկամ Ջորջ Նաղաշի մոտ: Ճանապարհորդությունը այդքան էլ հեշտ չստացվեց, քանզի Հովսեփն այդքան հաջող չէր խոսում ֆրանսերեն, առավել վատ էր խոսում անգլերեն, քանի որ մինչև այդտեղ հասնելը դպրոց այդքան էլ չէր հաճախել: Բայց միայն այն, որ ճանապարհին նրան քարերով չէին խփում, չէին հայհոյում, դա արդեն իսկ շատ լավ էր …

Քարշը երազում էր դառնալ բժիշկ, իսկ մինչ իր երազանքին հասնելը, նա սկսեց օգնել իր մորեղբորը՝ Նաղաշին՝ իր ֆոտոստուդիայում: 1926 թվականին աստիճանաբար սերը դեպի բժշկությունը մարեց ու նա իր ամբողջ ժամանակը սկսեց նվիրել ֆոտոնկարչությանը: Մի գեղեցիկ օր Հովսեփի ընկերը մրցույթի է ուղարկում Քարշի կողմից իրեն նկարած ֆոտոն ու, չանցած որոշ ժամանակ, պատասխան է գալիս, որ այդ նկարը շահել է գլխավոր մրցանակը՝ 50 ԱՄՆ դոլլար:

Նկատելով իր զարմիկի առաջխաղացումներն այս ասպարեզում` Նաղաշը Հովսեփին ուղարկում է Բոսթոն՝ իր ընկերոջ ու հիանալի ֆոտոնկարչի՝ Ջոն Գարոյի մոտ: Մեր օրերում նրա անունը հիշատակում են որպես Հովսեփի հիանալի դասատու, սակայան այն ժամանակ նա, ողջ Նահանգներով մեկ, համարվում էր հայտնի ֆոտոնկարիչ: Արդեն հետագայում, իր զրույցներում Քարշը միշտ բարձր է գնահատում իր ուսուցչին ու կարևորում նրա դերը իր կյանքում: Գարոն իրեն ոչ միայն տվեց հնարավորություն իմանալու բոլոր տեխնիկական հնարավորությունները, այլ նաև սովորեցրեց «տեսնել և հասկանալ»: Պլանավորված վեց ամիսների փոխարեն՝ Հովսեփն այդտեղ մնաց երեք տարի ու վերադարձավ Կանադա՝ Օտտավա, որտեղ և 1931 թվականին բացեց իր առաջին ֆոտոստուդիան: Սկզբում ապագա հանճարի մ գործերն այնքան էլ հարթ չէին ընթանում, որի պատճառով նա ստիպված էր լինում ուշացնել ֆոտոստուդիայի տարածքի վարձակալման գումարը՝ շաբաթական 17 դոլլար: Բայց ժամանակի ընթացքում ամեն բան հարթվեց ու երիտասարդ նկարչի նկարած նկարները սկսեցին հայտնվել հանրահայտ «Saturday Night» շաբաթաթերթում:

Ֆոտոստուդիայի բացվելուց որոշ ժամանակ անց նրան հրավիրում են նկարել Օտտավայի Փոքր Թատրոնի փորձերն ու ելույթները: Հենց այդ թատրոնում էլ խաղում էր գեներալ- նահանգապետի որդին,որի շնորհիվ էլ նրան հնարավորություն ընձեռնվեց նկարելու այդ քաղաքի նահանգապետին, ով էլ հանդիսացավ իր կյանքում լուսանկարած առաջին «լուրջ կարևորության դեմքը»: Երջանկությունից ֆոտոնկարիչն այնքան էր հուզվել, որ բնականաբար, չկարողացավ նորմալ նկարել ու որակյալ նկար տալ «պատվիրատուին»: Սակայն, ի ուրախություն Քարշի, նահանգապետը իրեն լուսանկարելու ևս մեկ հնարավորություն տվեց: Իսկ Քարշն էլ բաց չթողեց ընձեռնված հնարավորությունն ու ստացված լուսանկարները կարճ ժամանակ անց տպագրվեցին Կանադայի և Մեծ Բրիտանիայի մի շարք հայտնի թերթերում:

1936 թվականին Կանադա է այցելում Ամերիկայի նախագահ Ռուզվելտը և Քարշին էլ հրավիրում են լուսանկարելու գլխավոր հյուրին: Հետագայում նա հիշում է, որ դա իր՝ որպես ֆոտոլրագրող, առաջին քայլերն էր,ինչպես նաև, ամենակարևորն էլ այն էր, որ այդ աշխատանքների ընթացքում նա ծանոթանում, հետագայում մտերմանում է Կանադայի վարչապետ Մակքենզի Քինգի հետ, որի շնորհիվ էլ հնարավորություն է ստանում լուսանկարելու ինչպես տեղի, այնպես էլ հրավիրված ազդեցիկ քաղաքական դեմքերի:

1941 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը Էլեոնորա Ռուզվելտը կատակով մեկնաբանել է որպես. «Չերչիլի առաջին լուրջ պարտությունը»: Իսկ Մեծ Բրիտանիայի «հսկային» պարտության մատնեց, դե իհարկե, Յուսուֆ Քարշը: Նախապես իմանալով, որ դեկտեմբերի 30-ին Օտտավայի նիստերի դահլիճում ելույթ է ունենալու Բրիտանիայի վարչապետը, Յուսուֆը ելույթից առաջ գնում և նախապատրաստում է իր ողջ տեխնիկան մուտքի մոտ: Երկար ժամանակ համբերատար սպասելուց հետո, երեկոյան, ի վերջո, հանդիպում է իր «զոհին»: Վերջինս, տեսնելով ֆոտոլրագրողին, բացականչում է «Ի՞նչ է կատարվում»:

- Պարոն, հուսով եմ ինձ կթույլատրեք Ձեզ լուսանկարել այս պատմական պահին, – քարացած օդը ի վերջո շարժեց Յուսուֆը:
-Ինչու՞ ինձ ոչ մեկ չի զգուշացրել, -բարկացավ Չերչիլը: Ապա, փորձելով շտկել ստացված լարված մթնոլորտը, ավելացնում. «Լավ, երկու րոպե, մեկ նկար» ու ինքնագոհ սիգարը դնում բերանը:
Յուսուֆ Քարշը, արագորեն մոտենալով և նայելով ֆոտոխցիկից, զգում է, որ ինչ-որ մի բան իրեն խանգարում է լիրաժեք կերպարը ստանալու համար: Իսկ դա սիգարն էր:
Սպասելով մեկ րոպե ու չստանալով և ոչ մի ուշադրություն մոխրամանը մոտեցնելուց հետո, խնդրում է ներողություն ու դեն նետում Չերչիլի բերանից սիգարը:
-Երբ ես ետ եկա իմ ֆոտոխցիկի մոտ, Չերչիլն այնքան բարկացած ու ագրեսիվ տեսք ուներ, որ թվում էր, թե ուր որ է ինձ կուտի, – հիշում է ֆոտոնկարիչը:
Հենց այդ պահին արված լուսանկարն էլ Յուսուֆին դարձնում է աշխարհով մեկ հայտնի:Այդ նկարը տպագրվում է աշխարհի գրեթե բոլոր թերթերում,նրանով պատրաստվում նամականիշներ ու պոստեռներ, իսկ ահա համաշխարհային համբավ վայելող «Life» թերթն անգամ այդ նկարի համար տալիս է սիմվոլիկ գումար՝ 100 դոլլար:

Այս իրադարձությունից հետո Քարշն այլևս ստիպված չէր աշխատանք գտնել: Աշխատանքն «ինքն էր գտնում» Քարշին: Բրիտանացի հայտնի ֆելդմարշալ Մոնտգոմերի խոսքերով «Այդ ժամանակ բոլորն ուզում էին լինել ՔԱՐՇԵԴ (լուսանկարված Քարշի կողմից»): Լուսանկարչի մոտ ուղղակի իմաստով չէր դադարում լուսանկարվողների թիվը.նա նկարում էր թագավորների ու նախագահների, Հռոմի պապերին ու տիեզերագնացների, գիտնականների ու բժիշկների, նկարիչների ու գրողների, դերասանների ու երաժիշտների: «International Who’s Who» (2000)- վարկածով 20-րդ դարի Աշխարհի 100 ամենահայտնի մարդկանցից 51-ին նա լուսանկարել էր, որոնց շարքերում էին Ալբերտ Էյնշտեյնը, Պաբլո Պիկասսոն, Խուան Միրոն, Ալբերտո Ջակոմետտին, Ֆիդել Կաստրոն, Ջոն Քենեդին, Նիկիտա Խրուշչյովը, Միխայիլ Գարբոչյովը, Հովհաննես Պողոս 2-րդ պապը, Յուրի Գագարինը, Էռնեստ Հեմենգուեյը, Բեռնարդ Շոուն, Էլեոնորա Ռուզվելտև և այլոք: Վերը թվարկված անձանցից վերջին երկուսի լուսանկարները, ինչպես նաև Չերչիլի նկարը, Քարշը համարում է երբևէ իր նկարած լավագույն գործերը:

Քարշի հաջողության գրավականը նրա երկար նախապատրաստական աշխատանքներն էին: Նա ձգտում էր առավելագույնս իմանալ այն մարդու մասին, ում պետք է նկարեր: Մյուս կողմից, նա հավատում էր, որ լուսանկարման պահին «մոդելը» կբացահայտի իրեն ու մեկ ակնթարթ կնայի այնպիսի հայացքով, որն էլ և պետք է լուսանկարել.

-«Ու եթե այդ հատվածում չհասցրեցիր, ուրեմն պարտվել ես արդեն»,- նշում էր Քարշը: Նա չէր դադարում սիրել իր աշխատանքը: Նշում էր, որ ամեն օրվա ավարտին անհամբերությամբ սպասում էր հաջորդ աշխատանքային օրվան:

60 տարվա աշխատանքային գործունեությունից հետո 1992 թվականին Քարշը փակում է Օտտավայում իր ֆոտոստուդիան. «Հիմա ես ուղղակի կլուսանկարեմ այն մարդկանց, ում կհավանեմ»: Ֆոտոստուդիան փակելուց հետո մեր արյունակից հանճարն ապրում է ևս տաս տարի ու իր անունը ոսկե տառերով «գրում» ֆոտոնկարչության պատմագրքում:

Հետաքրքիրն այն է, որ, իր կյանքի ընթացքում արժանանալով բազում մրցանակների, կոչումների, անգամ, ընդգրկվելով «Գինեսի ռեկորդների գրքում» որպես 20-րդ դարի լավագույն դիմանկարիչ-ֆոտոնկարիչ, Քարշն, այդուհանդերձ, չի պահպանել իրեն մեծ փառք բերող և ոչ մի լուսանկար: Իր ֆոտոստուդիայից հայտնաբերվել է միայն իր երկորդ կնոջ լուսանկարը:

Աղբյուրը`  hayyer.com

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված