Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Հանկարծամահ է եղել քարոզի ժամին

Գիտություն և Մշակույթ

Հայ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Հերսես Լամբրոնացի (աշխարհական անունը՝ Սմբատ) ծնվել է 1153թ., Լամբրոնում:

Նա Լամբրոնի բերդատեր, Հեթումյան իշխան Օշին Բ–ի և Շահանդուխտ Պահլավունու որդին էր:

Կրթվել է Հայոց կաթողիկոսներ Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Շնորհալու հովանավորությամբ, Հռոմկլայի հայրապետանոցի բարձրագույն դպրոցում։ Սովորել է օտար լեզուներ։ Ներսես Շնորհալին նրան 16-ամյա հասակում ձեռնադրել է քահանա՝ տալով իր անունը։ 1175-ին կարգվել է Տարսոն նահանգի արքեպիսկոպոս։ Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Լևոն Բ ի արքունիքում՝ որպես ատենադիր, պալատական խորհրդատու և թարգմանիչ։ Բազմիցս ուղարկվել է օտար երկրներ, կարգավորել պետության արտաքին գործերը։ Իր մտավոր ու ճարտասանական կարողությամբ վաստակել է հմուտ հրապարակախոսի համբավ:

Գործելով Տարսոնում, Լամբրոնում, Հռոմկլայում, Սաղրիում, Սկևռայում, Սև լեռներում՝ Ն. Լամբրոնացին նպաստել է գրագիտության զարգացմանը, հորից ժառանգած նյութական միջոցներով օժանդակել դպրոցներին, գրադարաններին, գրչատներին, երեսուն հազար ոսկի դահեկան է նվիրաբերել ձեռագրերի գնմանը, ընդօրինակմանը, վանքերի, եկեղեցիների ու այլ կարիքներին։ Պատվիրել կամ անձամբ ընդօրինակել է բազմաթիվ հին հայկական ձեռագրեր, որոնց մի մասը հասել է մեզ։ Նրա պատվերով ընդօրինակված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը մեզ հասած ամենահինն (1173) ու լավագույնն է։ Ն.Լամբրոնացին պաշտպանել է Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը, բազմիցս մերժել հունական և լատինական եկեղեցիներին միանալու առաջարկները:

Ն. Լամբրոնացին թողել է գրական հարուստ ժառանգություն։ Հռոմկլայի համագումար ժողովին (1179) արտասանած «Ատենաբանութիւն» ճառը համարվում է հրապարակախոսության լավագույն կոթող։ Ճարտասանական բարձր արվեստով և հրապուրիչ ոճով հեղինակը քննում է քրիստոնեական բարոյականության կանոնները, դատապարտում դրանցից շեղումները։ «Թուղթ առ Լևոն արքայն» երկը հայ բանավիճային գրականության ընտիր նշումներից է, որով Ն. Լամբրոնացին ջանացել է հերքել Գրիգոր Տուտեորդու և այլոք՝ իր դեմ հարուցած մեղադրանքները բյուզանդական կողմնորոշման մեջ։ Որպես երաժիշտ, Ն. Լամբրոնացին հորինել է ավելի քան երկու տասնյակ շարականների եղանակներ, գրել դրանց բառերը և անձամբ երգել։ Նշանավոր են «Համբարձումն Տեառն» և «Գալուստ Հոգւոյն Սրբոյ» ներբողյանները, Ներսես Շնորհալուն և Պահլավունյաց տոհմին նվիրված «Գովեստ ներբողական, պատմագրական բանիւ» չափածո երկը։ Մեկնություններից լավագույնն է «Մեկութիւն խորհրդոյ պատարագին» երկը։ Կարևոր են նաև Ն. Լամբրոնացու թարգմանությունները, հատկապես քաղաքացիական և զինվորական օրենքները։ Հեղինակի որոշ երկեր չեն պահպանվել:

Ըստ Ն. Լամբրոնացու, աստծո ստեղծած ողջ բնությունը չորս տարրերի՝ հող, օդի, ջրի և կրակի միացությունն է։ Մարդու իմացական կարողությունը նա պայմանավորել է մարմնում հոգու առկայությամբ։ Բնության մասին գիտելիքներն անբավարար համարելով, նա պնդել է, որ շատ իրեր ու երևույթներ զգայարաններով ամիջապես ընկալելի չեն, փորձնական եղանակով հնարավոր չէ հասու լինել դրանց էությանը։ Չանտեսելով զգայարանների դերը՝ իմացաբանության հարցերում հակվել է դեպի ռացիոնալիզմը։ Ն. Լամբրոնացու հայացքներում առկա են դիալեկտիկայի տարրեր։ Նրա կարծիքով, ոչ մի հասկացություն, ըմբռնում քարացած չէ, ժամանակը, տեղն ու հանգամանքներն են որոշում դրանց ճշմարիտ կամ սխալ, լավ կամ վատ, չար կամ բարի, գեղեցիկ կամ տգեղ լինելը։ Կամքի ազատության պաշտպանության դիրքերից նա քննադատել է ժամանակի հասարակական հարաբերությունները, ուղիներ որոնել կարգավորելու մարդկանց փոխհարաբերությունները։ Նրա համոզմամբ, հասարակական–պետական գործերի հաջող ընթացքը պայմանավորված է ղեկավարողների ունակություններով ու բարոյական բնութագրով։ Չժխտելով իշխանության միապետական ձևը, միաժամանակ պնդել է, որ այդ իշխանության սահմաններում պետական–հասարակական հարցերը չպետք է միանձնյա լուծում ստանան, անհրաժեշտ է սահմանափակել թագավորների կամքն ու գործունեությունը, որպեսզի ժողովուրդը զոհ չդառնա նրանց քմահաճույքներին։ Յուրաքանչյուր պետական գործիչ պետք է հիշի, որ իրավունքների մեծացման հետ մեծանում են նաև պահանջների իր նկատմամբ։ Արձանագրելով հասարակական անհավասարության փաստը՝ նա գիտակցել է, որ հարստությունն է մարդուն հասարակական դիրք ապահովում։ Ըստ նրա, հասարակական կյանքին ուղղություն է տալիս ոչ միայն գոյամիջոցներ հայթայթելու պահանջը, այլև սեփականություն ձեռք բերելու ու բազմապատկելու ձգտումը, որը հանգեցնում է անարդարությունների:

Հասարակական կյանքը պետք է բարվոքել, պետք է փոխել մարդկանց հայացքն ու վարքը, վերաբերմունքը նյութական արժեքների նկատմամբ։ Հասարակության բարոյական նկարագիրը բարձրացնելու խնդրում նա լուրջ դեր է հատկացրել անկաշկանդ քննադատությունը, այս հարցում զարգացնելով ամբողջական մի ուսմունք:

Ն. Լամբրոնացին արծարծել է նաև ազգային և համազգային փոխհարաբերության հարցը։ Քննադատել է ազգային թշնամանքի քարոզը, կրոնադավանաբանական տարբերությունների հիմքի վրա ազգերը միմյանց հակադրելը։ Ըստ նրա, վատ կամ լավ, չար կամ բարի է ոչ թե ողջ ազգը, այլ ազգի առաձին ներկայացուցիչներ։ Ն.Լամբրոնացին գրել է. «Արդ եթէ ես միոյ ազգի ջատագով էի, ընդ այլսն երբ էր կար հողարդիլ. բայց ընդ իւրաքանչիւրսն որ միմեանց թշնամիք են՝ խառնիմ, և զբնաւսն շահիմ ըստ Քրիստոսի առաքելոյն...»: Այս գաղափարները հանգեցած են Վերածնության դարաշրջանի մտածողներին հատուկ մարդասիրությամբ։ Ն. Լամբրոնացու աշակերտները նրան ձոնել են երկեր, գրի առել նրա կյանքն ու գործը։ Բնութագրելով ուսուցչին, Գրիգոր Սկևռացին գրում է. «Բղխէր իբրև զաղբիւր, յառաջէր որպէս զգետ, ծաւալէր իբրև զծով»: Ն. Լամբրոնացին մեծարվել է «Տիեզերական վարդապետ», «Սիրելի»,«Սուրբ» մակդիրներով։ Հանկարծամահ է եղել քարոզի ժամին:

Մահացել է 1198 թ. հուլիսի 14-ին: Թաղվել է Սկևռաի վանքում:

(կարդացե՛ք նաև «Որդու հիվանդությունը նրանք կապեցին իրենց ուխտադրժության հետ ու թողեցին տղան ինքը որոշի իր կոչումը»):

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված