Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Մեծատաղանդ հայ գրողը, որ զոհ գնաց խորհրդային «եղեռնին»

Գիտություն և Մշակույթ

«Լինում է, չի լինում, մի փոքրաթիւ եւ հին ժողովուրդ է լինում, որ ապրում էր Վանայ ծովից մինչեւ Միջերկրականը, Բաղդադից մինչեւ Բիւզանդիոնը: Լինում է այդ հին ժողովուրդը հողագործ, աղքատ, արհեստաւոր, մտաւորական, վաճառական, կալուածատէր, բանկիր, պետական բարձր պաշտօնատար, փողոցների կեղտը հաւաքող, ծառայ, ճորտ եւ այլն: Այդ ժողովրդին սիրաբորբոք սիրում են իր հարուստ ցեղակիցները՝ նրա սահմաններից դուրս. սիրաբորբոք սիրում էին նրանց եւ արեւմտեան պետութիւնների մինիստրները, որովհետեւ այդ ժողովուրդն ունէր սեւ ու սիրուն աչքեր եւ տարածում էր կուլտուրա ողջ խաւար Արեւելքում: Սիրաբորբոք սիրուց մղուած՝ իր հարուստ ցեղակիցները եւ արեւմտեան մինիստրները հրում են այդ ժողովրդին դէպի կռիւ իր հարեւանների դէմ, հարեւաններ, որոնք տարբեր էին կրօնով, արիւնով եւ կուլտուրայով, ունէին սուրեր եւ զրահ, զօրք, ռազմատորմիղ եւ գերակշիռ թիւ: Լինում է, չի լինում, մեծ պատերազմ է լինում: Ողջ աշխարհը բռնում է վառօդի ծուխը, եւ արեան գետեր են հոսում: Հին այս ժողովրդի ականջին գոռում են մինիստրները եւ հարուստ ցեղակիցները. «Եկել է Ազատութեան ժամը, խփի՛ր քո հարեւանին, խփի՛ր նրա մահակին քո խաչով»: Հին այդ ժողովրդի սեւ ու սիրուն աչքերը փայլում են Ազատութեան տենչից, սկսւում է անհաւասար կռիւը, զարկում են, զարկւում. եւ հին այդ ժողովրդից մնում է միայն մի փշուր՝ իբրեւ կոշմարային յիշատակ: Ապա գերագոյն ու վսեմ ցինիզմով հռհռում են մինիստրները եւ հարուստ ցեղակիցները՝ ոսկորների եւ մոխիրների վրայ»:

Այսպիսի՝ դառն ու մռայլ հեքիաթի խտութեամբ իր դարաշրջանն ու սերունդը ընկալած Արժէք էր հայ գրականութեան անմահ տաղանդներէն Վահան Թոթովենց:

Իր ակունքներով Ակն քաղաքէն սերած եւ 1889-ին Խարբերդ գաւառի Եփրատի ափին գտնուող Մեզրէ քաղաքը ծնած էր Հայկեան Տաղանդին այս ճառագայթող դէմքը, որ հայ ժողովուրդին ընծայաբերելու դեռ շատ բան ունէր, բայց խորհրդային խորշակը չորցուց եւ ոչնչացուց հասուն հասկը նաեւ Թոթովենցի։ 1937-1938 տարիներու ստալինեան սպանդին, Եղիշէ Չարենցի ու Ակսէլ Բակունցի, Աղասի Խանջեանի եւ Զապէլ Եսայեանի տարողութեամբ Մեծերու՝ հայ ժողովուրդի սերուցքը կազմող փաղանգին հետ, նոյնպէս Թոթովենց սեփական կեանքով վճարեց գինը «Խելագարուած Ամբոխներուն» հաւատալու իր... փութկոտութեան։

Թրքական պետութեան գործադրած Հայասպանութեան արհաւիրքը ցմրուր ճաշակած այդ սերունդը դժուար է մեղադրել «պոլշեւիկեան այգաբաց»ին հաւատալու իր փորձութեան համար։ Մանաւանդ որ իր ճակատագրակիցներուն պէս, Թոթովենց իր կարգին շատ արագ հիասթափուեցաւ Կարմիր Յեղափոխութենէն, որ Նորը կառուցելու արնաներկ դրօշով աւելի շատ ուժ, եռանդ ու արիւն վատնեց Հինը քարուքանդ աւերելու, հայոց բազմադարեան հոգեմտաւոր հարստութիւնը հողմացրիւ կործանելու մոլորանքին ու մոլեռանդութեան վրայ։

Բայց խորհրդային եղեռնագործութիւնը չկրցաւ, Չարենցներու եւ Թոթովենցներու ֆիզիքական ոչնչացումով հանդերձ, մեր ժողովուրդի մտքէն ու հոգիէն արմատախիլ պոկել կենսատու ծառը ազգային մեր ինքնութեան ու ինքնաճանաչողութեան, խաղաղասիրութեան ու ազատաենչութեան, բարեպաշտութեան եւ արդարամտութեան, արաչագործութեան ու շինարարութեան։

Իսկ հայ ժողովուրդի անկորնչելի այդ արժէքներու վերանորոգման մէջ իր անզուգական ներդրումը ունեցաւ Վահան Թոթովենց, որ իր գրականութեամբ եւ մտածողութեամբ, իր արուեստով ու յուզաշխարհով բազմերանգ խճանկարը մարմնաւորեց նոր ժամանակներու հայութեան՝ արեւմտահայ թէ արեւելահայ, սփիւռքահայ թէ խորհրդահայ իր ժառանգութեամբ։

Թոթովենցի արժէքն ու մեծութիւնը կը կայանան, ամէն բանէ վեր, իրա՛ւ արուեստագէտի եւ վաւերական բանաստեղծի իր տաղանդին մէջ, որ յատկապէս արձակագրութեան մէջ իր ուրոյն բարձունքը նուաճեց՝ համով ու հոտով, պարզ ու գեղեցիկ, խորաթափանց եւ սրտայոյզ պատումներով հայոց սերունդներուն փոխանցելով «Կեանքը՝ հին հռովմէական ճանապարհին»...

19րդ դարավերջին Խարբերդը կþապրէր աննախադէպ տնտեսական եւ մշակութային զարգացման փուլ։ Գաւառի տարածքին կը գործէր «Եփրատ» քոլէճը իր բարձրագոյն վարժարաններով, իսկ Թոթովենցի ծննդավայր Մեզրէի մէջ՝ Ազգային Կեդրոնական Վարժարանը։ Պսակ վարդապետի, Երուխանի, Սիմոն Յակոբեանի, Ռուբէն Զարդարեանի եւ այլ վաստակաւոր դէմքերու անձնուէր ջանքերով Կեդրոնականը դարձած էր հռչակաւոր կրթութեան օճախ, ուր եւ Վահան ընդունւեցաւ 1897-ին։ Թոթովենց կանուխ տարիքէն փարեցաւ հայերէնին ու հայ գրականութեան. սկսաւ գրել ոտանաւորներ, որոնք լոյս տեսան վարժարանի ձեռագիր ամսաթերթի էջերուն՝ մօրական Գույումճեան ազգանւան տակ։ Վահանը իր ուսման վերջին տարին յաճախակի այցելեց Խարբերդ գտնուող Թլկատինեցիի «Կարմիր դպրոց» անհատական վարժարանը, ուրկէ եւ ստացաւ իր գրական ուղղութիւնը։ Այս տարիքին Թոթովենց խորապէս տարուած էր Դուրեանի ու Մեծարենցի քնարով։

Աւարտելով տասնամեայ վարժարանը, 1908-ին, Վահան կը մեկնի Պոլիս, ուր նոյն տարին լոյս կը տեսնէ իր «Աւերակ» գրքոյկը, իսկ տարի մը անց՝ «Սրինգ» ժողովածուն։ 1909-ին Թոթովենց կուղղուի Փարիզ, հոնկէ ալ՝ Նիւ Յորք, ուր 1912-ին կþընդունուի Վիսքոնսինի համալսարանը եւ կը հետեւի գրականութեան, պատմութեան եւ փիլիսոփայութեան դասընթացքներու։ Կը սորվի նաեւ անգլերէն ու ֆրանսերէն՝ մօտէն ծանօթանալով համաշխարհային դասական գրականութեան հետ։ Ուսանողական տարիներուն, ապրուստը ապահովելու համար, ստիպուած կը կատարէ տարբեր բնոյթի բանուորական աշխատանքներ, հիմնական աշխատանք գտնելով մօրեղբօր արեւելեան գորգի վաճառատան մէջ։

1915-ին կը միանայ ամերիկահայ կամաւորականներու ջոկատին եւ կþուղեւորուի դէպի կովկասեան ռազմաճակատ, ուր Հայ Կամաւորական Շարժման միանալով՝ կը մասնակցի Արեւմտահայաստանի ազատագրութեան կռիւներուն։ Աշխոյժ գործակիցը կը դառնայ Յովհաննէս Թումանեանի՝ ի նպաստ հայ գաղթականութեան պատսպարման եւ հոգատարութեան թափուած ճիգերուն մէջ։

1917-1918-ին, Թիֆլիս, կը խմբագրէ «Հայաստան» թերթը։ Կը մասնակցի Անդըրկովկասի, Կ. Պոլսոյ եւ հայաշատ այլ կեդրոններու մշակութային վերաշխուժացման աշխատանքներուն։

1916-1920ին Թոթովենց կը հրատարակէ «Իմ հօրաքոյրը» (1916) եւ «Տօնոն» (1917) ընկերային հիւսուածքով վիպակները, «Ողբ անմահութեան» (1916) եւ «Արեւելք» (1918) երկարաշունչ բանաստեղծութիւնները, «Դոկտոր Բուրբոնեան» (1918) երգիծական վէպը, արձակ բանաստեղծութիւններ, բանասիրական ու գրականագիտական յօդուածներ, որոնց մէջ արտայայտուած է Թոթովենցի մտահոգութիւնը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրով։ Այդ շրջանին է, նաեւ, որ ի տես Հայկական Հարցին նկատմամբ եւրոպական պետութեանց խոս-տըմնադրուժ վարքագծին, Թոթովենց կը սկսի փայփայել պոլշեւիկեան յեղափոխութեան եւ Խորհրդային Ռուսաստանի հայանպաստ քաղաքականութեան նկատմամբ անհիմն յոյսեր։

1920ի Մայիսին Թոթովենց կը հեռանայ Կովկասէն, կը մեկնի Պոլիս։ Իր ինքնակենսագրականին մէջ, այդ մասին գրած է. «Ապրեցի այնտեղ ընդամէնը մի քանի ամիս եւ ճանապարհ ընկայ դէպի Հարաւային Եւրոպայի կախարդական ափերը - Արշիպելագոսի կղզիներ»։ 1922ին վերադարձած է արդէն Խորհրդային՝ Հայաստան։ Ճամբուն վրայ, Պոլսոյ մէջ, կը հրատարակէ «Փոթորիկին մէջ» (1922) վէպը, ուր կþանդրադառնայ համաշխարհային-պատմական մեծ իրադարձութեանց եւ պոլշեւիկեան յեղափոխութեան վերիվայրումներուն։

1923ին, Երեւանի մէջ խմբագրած է «Շեշտ» երգիծական ամսագիրը. 1924-1926ին աշխատած է Երեւանի համալսարանը, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրութեան մէջ։ Այս շրջանին լոյս կը տեսնեն Թոթովենցի «Մահուան բատալիոն» (1923), «Պողպատի ճաշ» (1924), «Նոր Բիւզանդիոն» (1925), «Սասմայ ծռեր» (1925), «Հրդեհ» (1927) տռամաթիք ստեղծագործութիւնները, վիպակները, ակնարկները, պատ-մըւածքներն ու յօդուածները։

1929-1936 տարիները եղան Թոթովենցի ստեղծագործական կեանքի արգասաւոր շրջանը. լոյս տեսան «Ամերիկա» (1929) պատմուածաշարը, «Աղաւնիներ» (1934) եւ «Բաց կապոյտ ծաղիկներ» (1935) պատմուածքները եւ շատ այլ գործեր։ Նաեւ՝ Անդրկովկասի տարածքին դարասկիզբի յեղափոխական իրադարձութիւնները ցոլացնող «Բաքու» (1930-1934) եռահատոր վէպը, որ կը յատկանշուի պարզ ժողովուրդի կեանքի լայն ընդգրկումով, պատմութեան, կենցաղի ու ազգային նկարագրի իրապաշտ պատկերացումով։

Թոթովենցի լաւագոյն գործերէն են «Կեանքը հին Հռոմէական ճանապարհի վրայ» (1933) ինքնակենսագրական վէպը, «Հրկիզուած թղթեր» (1934), «Յովնաթան որդի Երեմիայի» (1934) վիպակները, «Երկու սուր» (1930), «Բաքու-Լոնդոն», «Մոխրակոյտ» (1936) թատերգութիւնները։

Թոթովենցի նահատակութեան ու վախճանին մասին խորհրդահայ աղբիւրները լուռ մնացին մինչեւ վերջ. պարզապէս արձանագրեցին, որ Հայկեան Տաղանդին այս ճառագայթող դէմքը իր կարգին զոհ գնաց, 1937¬1938 տարիներուն, «ստալինեան ռեպրեսիաներ»ուն՝ եղեռնագործ «ճնշումներուն»։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված