Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Արա Գյուլեր. «Համոզմունքս է` հայ լինելն առավելություն է»

Գիտություն և Մշակույթ

Բարև ձեզ»,- ասաց Թուրքիայից Հայաստան եկած աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերն իր հայրենակիցներին, ու երևանյան մթնոլորտը նրա այցով մի քանի օր հետաքրքիր դարձավ: Մանավանդ որ լուսանկարիչն իր հետ Հայաստան էր բերել 130-ից ավելի աշխատանք: «Բարև ձեզ» խորագրի ներքո դրանք ցուցադրվեցին Ազգային պատկերասրահում' հարուցելով անսովոր աշխուժություն ու ոգևորություն:

Իսկ կյանքի մակընթացություններն ու տեղատվությունները ճաշակած, մասնագիտական երկար ու ձիգ ճանապարհ անցած Գյուլերն իր շուրջը ծավալվող եռուզեռն ընդունում էր որպես սովորական երևույթ ու հորդորում գոնե չհոգնեցնել իրեն. շոգ է, իսկ ինքը` 85 տարեկան: Գյուլերով ու նրա լուսանկարներով տարվելու թունդ պահին Ազգային պատկերասրահի ցուցասրահում հայտնվեց դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, և հանդիպման աղմկոտ ընթացքը փոխվեց: «Բարև ձեզ»,- ներկաներին ողջունեց մաեստրո Չեքիջյանը, իսկ Արա Գյուլերի հետ ողջագուրվեց հին բարեկամի պես: Պարզվեց` տասնամյակներ առաջ Թուրքիայում նրանք նույն դասարանում են սովորել, նույն նստարանին նստել: «Ինչ բան է կյանքը. քանի տարի է անցել, մի ամբողջ կյանք, հիմա նորից կողքիդ նստած եմ, բայց ոչ թե Ստամբուլում ենք, այլ Երևանում, ու աշակերտ չենք, ցավոք»,- ասաց մաեստրոն ու նստեց իր ընկեր մաեստրոյի կողքին:

800 հազար լուսանկարների հեղինակ է Արա Գյուլերը, եղել է «Ենի Իստամբուլ», «Թայմ լայֆ», «Փարիզ մատչ», «Ստեռն», թերթերի, «Մագնում» գործակալության ֆոտոլրագրող, «Հայաթ» ամսագրի լուսանկարչական բաժնի ղեկավար: Միացյալ Թագավորությունում հրատարակված «Լուսանկարչության բրիտանական ամսագիր» տարեգրքում ճանաչվել է աշխարհի 7 լավագույն լուսանկարիչներից մեկը: Օտարալեզու շատ ամսագրերի շապիկներին ու էջերին հաճախ տեսած կլինենք հեռավոր երկրների խուլ արվարձանների, աղքատ թաղամասերի մոռացված բնակիչների, աշխարհանվաճ ու անհայտ մարդկանց լուսանկարներ` չիմանալով, որ դրանց հեղինակն Արա Գյուլերն է: Նրա անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են հարյուրավոր քաղաքներում

Տասնյակ պարգևների, պետական մրցանակների է արժանացել հայազգի լուսանկարիչը: Հարցազրույցներ է անցկացրել Ուինսթոն Չերչիլի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Բեռնար Ռասսելի հետ: Այս հայտնիների նույնքան հայտնի լուսանկարները բացառիկ են ինքնատիպ ու բնորոշող ձեռագրով, գեղարվեստական ու փաստագրական նշանակությամբ: Եվ ամենակարևոր արժեքը` դրանք պատմություն են:

Արա Գյուլերի գործունեության կարևոր էջերից է մոռացված Աֆրոդիտիաս քաղաքի «հայտնաբերումն» ու լուսանկարների միջոցով մարդկության ուշադրությունը պատմամշակութային այդ կոթողի վրա հրավիրելը: Երկու անգամ բարձրացել է Արարատ լեռն ու հարյուրավոր լուսանկարները տարածել աշխարհով մեկ: Աշխարհը նրա միջոցով է իմացել նաև Նեմրութ սարի մասին: Լուսանկարչի համաշխարհային վաստակն ու ձեռքբերումները նախորդ դարի 40-50-ականներից միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են:

Արա Գյուլերը չորրորդ անգամ է Հայաստանում, սովետական ժամանակներում էլ է եկել, միշտ կապ է ունեցել տարբեր ոլորտների գործիչների հետ:

Վարպետի հետ հանդիպումը նախատեսված էր, բայց նա պատրաստ չէր լրագրողական հարձակումներին ու հարցերի տեղատարափին: Ուստի խոսում էր հակիրճ, ըստ էության: Հայերեն բառապաշարը հաճախ չէր հերիքում, ակամա անցնում էր թուրքերենի: Այնուամենայնիվ, հռչակավոր ֆոտոժուռնալիստն ինքն իր մասին ստիպված եղավ որոշ մանրամասներ պատմել:

Ներկայացնում ենք մի քանի հատված նրա խոսքից, որ վերաբերում են կինոյի հետ իր առնչություններին:

Մորական կողմով 400 տարվա պոլսահայ եմ, հայրս շապինգարահիսարցի է: Չգիտեմ` զորավար Անդրանիկի հետ ազգակցական կապեր ունեցե՞լ է, թե ոչ: Համոզմունքս է` հայ լինելն առավելություն է: Աչքս բաց եմ արել թատրոնում: Բայց ներկայացումները կուլիսներից եմ տեսել: Միայն կուլիսներից կարելի է ճիշտ գնահատել ներկայացումը, դահլիճը խաբում է: Կարելի է ասել` կեղծ միջավայրում եմ մեծացել, որովհետև թատրոնը կեղծիք է: Ինչպե՞ս կարող է Համլետը 100 անգամ սպանվել, կեղծ չէ, բա ի՞նչ է: Կինոն եմ սիրել. երիտասարդ տարիներիս մի քանի ֆիլմ եմ նկարահանել: Կինոն արվեստ է, իսկական արվեստ, ռեժիսորը' լուրջ մասնագիտություն: Ռեժիսորն արվեստագետ է, կազմակերպիչ, ումից կախված են ֆիլմի ամբողջ ընթացքն ու արդյունքը:

Ես չէի էլ պատկերացնում, որ լուսանկարիչ կդառնամ, տարված էի կինոյով, ֆիլմերս ցուցադրվում էին էկրաններին: Մի օր էլ սկսեցի ուղղակի խաղալ լուսանկարչական ապարատով, մի լրագիր էլ ձեռքս ընկավ, ու այդ օրվանից լուսանկարչությունը գրավեց ինձ: Մտածեցի' ավելի լավ, եթե լուսանկարիչ դառնամ, կպտտվեմ աշխարհով մեկ, մարդկանց ճշմարիտ պահերը ցույց կտամ: Լուսանկարչությունը կյանքն է արտահայտում, ուղիղ կապ ունի կյանքի հետ, դրա համար էլ այն ինձ միանգամից գրավեց:

Դարձա ոչ թե սովորական լուսանկարիչ, այլ ֆոտոժուռնալիստ, խնդրում եմ ուշադիր լինել. դրանք տարբեր են, ինչպես տարբեր են բժշկությունն ու ատամնաբուժությունը: Առաջին աշխատանքը 1948 թվականին արեցի. Աթաթուրքի արձանն էին ջարդել, լուսանկարեցի ու հրապարակեցի:

Կինոն ուրիշ աշխարհ է: Կինոյի մարդիկ հավերժ են, ես էլ ցանկացել եմ հենց այդ հավերժությունը հավերժացնել: Ժամանակին Սոֆի Լորենը, Բրիջիտ Բարդոն, Դասթին Հոֆմանը և մյուսները երիտասարդ են եղել: Բայց ինձ հետաքրքրել է ոչ թե նրանց արտաքին գեղեցկությունը, այլ դերասանի ու մարդու էությունը, խառնվածքը: Գեղեցկությունն անցողիկ է, իսկ մի հատիկ ճիշտ լուսանկարը կարող է այդ դերասաններին մշտապես գեղեցիկ, հետաքրքիր ու գրավիչ պահել:

… Իսկ Փարաջանովն ընկերս էր: Շատ է եղել Ստամբուլում. հանդիպում էինք, մտահղացումներ իրականացնում: Շատ եմ լուսանկարել նրան: Բայց այդ լուսանկարների մեծ մասը նա կտրտեց ու կոլաժներ սարքեց: Մի անգամ ատրճանակը դեմ տվեց իր քունքին ու ասաց` նկարիր: Ես էլ նկարեցի: Այդպիսին էր Փարաջանովը:

Արա Գյուլերը, բնականաբար, պատմելու հսկայական նյութ ուներ, բայց, ինչպես երևում էր, տրամադրված չէր: Կյանքի հսկայական ճանապարհ անցած, բովանդակ աշխարհը ոտքի տակ տված, հնարավոր ու անհնար դեպքերի ականատես լուսանկարիչը խոսելու հետ երբեք էլ սեր չի ունեցել. այսպես ներկայացրեց նրա ուղեկիցը: Այն ինչ պիտի պատմի, լուսանկարել է:

Հայաստանյան ցուցահանդեսի աշխատանքները Հայաստանին նվիրեց: «Այսօր էլ նայեք, վաղն էլ. կհավնիք` աղեկ, չեք հավնիր` դուք գիտնաք: Ասանկ լուսանկարած եմ»,- ավարտեց վարպետը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի

Աղբյուրը` kinoashkharh.am

Նյութը պատրաստեց`  Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված