Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Հայրս առօրյա կյանքում խոսում էր Փափազյանի «Հետադարձ հայացք» գրքի լեզվով. Դավիթ Մուրադյան

Գիտություն և Մշակույթ

Ձեզ ենք ներկայացնում «Օրեր» եվրոպական անկախ ամսագրում զետեղված գրող, կինոգետ, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանի հետ  Հակոբ Ասատրյանի «Մեր ապրածը մեր կինոյից ավելին է» հարցազրույցից մի հատված:

Ճանապարհ դեպի արվեստ

-Պրն Մուրադյան, դուք ծնվել եւ հասակ եք առել մշակութային ընտանիքում եւ բնականաբար ընտանեկան մթնոլորտը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Ձեր` իբրեւ անհատի կայացման վրա։ Ձեր ծնողների տված ո՞ր դասերն եք մինչ օրս կիրառում։

-Դուք ճիշտ եք, որ ես ուրիշ ելք չունեի։ Ինքս էլ դեռ չէի հասկանում, որովհետեւ փոքր էի, բայց ճանապարհը գծված էր։ Թատրոն ու կինո, այդպես էլ ստացվեց։ Իսկ եթե դասերի մասին խոսեմ, ապա իրենց ողջ հմայքը որեւէ դաս չտալու մեջ էր։ Ցուցամատով չէին ուղղորդում, բայց աչքիս առաջ ապրում էին եւ դրանով ինձ նախագծում… Հայրս գեղեցիկ հայերեն ուներ։

-Ինչը զգացվում է, որ փոխանցվել է Ձեզ։

-Երեւի ոչ ամբողջ իր ճոխությամբ։ Առօրյա կյանքում խոսում էր այնպես, ինչպես Փափազյանի «Հետադարձ հայացք» գրքի լեզուն է։ Եւ դա այդ սերնդի լեզուն էր։ Իրենց համար դա´ էր բնական հայերենը։ Հիշում եմ, հայրս ձեռքս բռնած Երեւանով քայլում էր, ու փողոցում ծանոթ մարդկանց հանդիպելիս գլխարկները բարձրացնում էին եւ ասում. ՙՊատիվ ունեմ»։ Դա էլ էր բնական երեւանյան միջավայր, թեեւ արդեն ծերացող սերունդն էր դա։ Այդ ժեստի ու այդ երկու բառի մեջ նկարագիր կար ու արժեհամակարգ։ Այդ իմաստով բախտս բերեց, որովհետեւ միջավայրը դարձավ հեղինակ։ Հեղինակային իրավունքը միջավայրինն է եւ առաջին հերթին` ծնողներինս։ Մյուս կողմից, միգուցե հետագա կյանքում դա ստեղծեց դժվարություններ։ Աշխարհը փոխվեց, եւ այդպես ապրող մարդիկ ինչ-որ պահ դարձան մարգինալ։ Բայց ես շնորհակալ եմ այդ մանկությանը։

-Իսկ Ձեր մա՞յրը։

-Մայրս ծնվել է Աբովյան փողոցի Կաթողիկե եկեղեցու բակում։ Այդ եկեղեցու վերջին ժամհարը մորական պապս է եղել` Ռուստամը, որին չեմ տեսել։ Այդ եկեղեցին ավերել են երեխաների աչքի առաջ։ Հայրս տասնհինգ թվի միջով անցավ` Խարբերդից հասավ Հալեպ, հետո` Երեւան, ուստի ես այդ երկու աշխարհների միացությունն եմ։

-Հիշում եմ, որ «Նյու Յորք Լայֆ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը դուք նույնպես դիմեցիք։

- Կարեւորն այդ համեստ գումարը չէր, այլ տասնհինգ թվի ոճրագործության իրավական հաստատումը։ Այդ ի՞նչ պատահեց, որ տասնհինգին բոլորը մեռան։ Հետո դրա հիման վրա գրեցի «Ժառանգության իրավունք» թատերախաղը, որը Նիկոլայ Ծատուրյանը բեմադրեց Հալեպում, Ադամյան թատերախմբի մասնակցությամբ։ Հետո էլ դրա տեսագրությունը տարածվեց, հաջողություն ունեցավ։ Դա էլ իմ սրտի պարտքն էր նախնիներիս։

-Բայց հետագայում Ձեզ թատրո՞նը գրավեց, թե՞ կինոն։

- Աչք եմ բացել, ցավոք չեմ տեսել ոչ մեծ հայր, ոչ մեծ մայր: Իմ մանկապարտեզները եղել են թատերական ինստիտուտն ու օպերան։ Մայրս բալետի պարուհի էր, հայրս դասավանդում էր թատերական ինստիտուտում։ Մի օր մեկն էր իր հետ տանում աշխատանքի, հաջորդ օրը` մյուսը։ Քույրս ինձնից մեծ էր եւ նույնպես բալետի պարուհի էր։ Այդ երկու աշխարհներում մեծացա։ Թատրոնն ու կուլիսը տան պես բան էին։ Եվ քանի որ շուտ սկսվեց իմ կյանքում թատրոնը, դպրոցն ավարտելուն պես այնպիսի զգացում ունեի, որ թատրոնն ապրեցի։ Եվ ինձ սկսեց այլ բան հետաքրքրել։

-Դերասան չդարձաք, այլ գրական ճանապարհ բռնեցիք։

-Ես ինձ համարում եմ գրչի ու խոսքի մարդ։ Կինոտեսությամբ էլ եմ զբաղվում, հոդված էլ եմ գրում։ Իսկ թատերական ինստիտուտ չգնացի մի պարզ պատճառով, որ չասեն, թե հայրը տեղավորեց։ Ընդունվեցի համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Հայրս նայեց եւ ասաց. «Կարծես թե տղամարդ տղա ես», քանի որ համալսարանում որեւէ մեկը չէր կարող ինձ հովանավորել։

Ուսանողական տարիներից սկսեցի տպագրվել։ Առաջին անգամ տպագրվել եմ տասնութ տարեկանում, «Պիոներ» ամսագրում։ Հայ պատմվածքագրությունը պարտական է այդ ամսագրին։ Ռաֆայել Արամյանի ու Աբիգ Ավագյանի, նաեւ` Հրանտ Մաթեւոսյանի սերնդից մինչեւ մեր սերունդը տպագրվել է «Պիոներ»-ում, մինչեւ «Գարուն»-ի ստեղծումը։ Ինչպես Ջոն Չիվերն է ասում, ամերիկյան կարճ պատմվածքն իր գոյության համար պարտական է ամերիկյան շաբաթաթերթերին։ Իսկ Հայաստանում դա արեցին «Պիոները», «Ավանգարդը», հետո էլ «Գարունը»։

- Ո՞րն է Ձեր գրական նախասիրությունը:

- Ինձ չեմ համարում Հայաստանի ամենալավ գրողը, բայց ոչ էլ ամենավատը։ Երիտասարդ տարիներիս նախընտրում էի լիրիկական պատմվածքը եւ հոգեբանական վիպակը, իսկ այժմ` պիեսն ու խոհագրությունը: Առայժմ վերջին գիրքս դրանց հանրագումարն է: Այդ գիրքը մտածել սիրող մարդու համար է, որն իր մտքի հանդիպակաց շարժումն է ավելացնում կարդացածին։ Բայց ես ինձ հետ բանավիճողին եմ փնտրում, այսինքն` հետաքրքիր հասցեատեր, իսկ արձագանքներ համարյա չկան: Ցավոք, երբ այդ գործերը հրատարակվեցին ռուսերեն, ռուսաստանյան մամուլում ավելի շատ արձագանքներ եղան:

- Կինոքննադատներն ու գրողնե՞րն էլ չեն կարդում։

- Իմ մի քանի արվեստակիցներից, որոնց կարծիքը շատ գնահատում եմ, լավ բաներ եմ լսել: Բայց ոմանք չեն կարդում` վախենալով, որ հանկարծ կհավանեն։ Ոմանք էլ չեն կարդում, քանի որ ավելի լավ բաներ են կարդում։ Եթե մարդը Թոմաս Ման է կարդում, կարող է նաեւ ինձ չկարդալ։

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված