Այսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ Ծառուկյան Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Իրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համար Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ) Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 

Այսօր գրող, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Նա ետպատերազմյան շրջանի մանկական արձակի նշանակալից դեմքերից է։ Նրա անունը վաղուց հայտնի է ու սիրելի սովետական բազմալեզու ընթերցողին։

Մանկագիրն ու գիտնականը, Հայաստանի գրողների միության մանկապատանեկան գրականության մասնաճյուղի նախագահն ու հասարակական ակտիվ գործիչը այն բացառիկ գրողներից է, որ ստեղծագործում է բոլոր տարիքի երեխաների համար մանկանը ուղեկցում նրա կյանքի բոլոր շրջաններում։ Միաժամանակ նրան մշտապես զբաղեցնում են մանկական գրականության հարցերը։ Իր «Ակնարկներ հայ գրականության պատմության» (1961) ուսումնասիրության մեջ առաջինն է ներկայացրել հայ մանկապատանեկան գրականության ուղին, գրել մի շարք հոդվածներ, մենագրություններ «Վախթանգ Անանյան» (1963), «Աթաբեկ Խնկոյան» (1968) և զգալի դեր կատարել հայ մանկական գրականության զարգացմանգործում։ Պատահական չէ պետական մրցանակի արժանանալն ու նրա երկերի թարգմանությունները սովետական և արտասահմանյան լեզուներով։

Դժվարին, բայց ազնիվ է Գյուլնազարյանի կյանքի ուղին։ Գյուլնազարյանը ծնվել է 1918-ի օգոստոսի 11-ին Երևանում:

Մանկության տարիներին ապրելով հին Երևանի «Գյուլջիստանի քարվանսարա» թաղամասում, երբեմն էլ հաճախելով ծնողների ծննդավայր Օշական, դիտում է հեռացող հին ու նորի հաստատումը։ Սովորում է Աբովյանի անունը կրող դպրոցում, հրապուրվում գրքերի հարուստ աշխարհով, և ձեռքն առնում գրիչը։ 14 տարեկան հասակում նրա առաջին ստեղծագործությունը տպագրվում է «Պիոներ Կանչում», 20-ում` հրատարակում առաջին գրքույկը։ Ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ Այնուհետև հեղափոխության հասակակից ուղին սերտորեն առնչվում է հայրենիքի հերոսական ընթացքին։ Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետն էր ավարտում 1941 թվականին, երբ սկսվեց պատերազմը և նա դարձավ հայրենիքի զինվոր: Հրետանային դպրոցից հետո, նա ևս շատերի նման մեկնում է ռազմաճակատ, մարտնչում հայրենիքի համար: Ու թեպետ ենթարկվում է դաժան փորձությունների,տեսնում գերության ու համակենտրոնացման ճամբարի ահավոր սարսափները, բայց չի ընկճվում, տոկում է, ազատվում դժոխքից, կրկին մասնակցում պատերազմին և հաղթանակից հետո վերադառնալով, նորից նվիրվում ստեղծագործական աշխատանքի։ Գյուլնազարյանը հմտորեն զուգակցում է գրականագիտական աշխատանքը ստեղծագործականին, 1949-ից դառնալով ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրական ինստիտուտի ասպիրանտ, ապա գիտական աշխատող, պաշտպանում է թեկնածուական, ապա դոկտորական դիսերտացիա և գրականագիտական աշխատանքին զուգահեռ գրում է գեղարվեստական բազմաթիվ երկեր:

Խ. Գյուլնազարյանի գրական ուղին սկսվում է նախքան Հայրենական պատերազմը։ Առաջին գրքույկները ամենակրտսերներին ուղղված «Չար բազեի մահը» և «Ծույլի վերջը» չափածո գործերն էին, որոնք հրատարակվեցին 1938 և 1940 թվականներին։ Դրանք ավանդական թեմայով գրված ծուլությունը և չարիքը դատապարտող հեքիաթատիպ պատմություններ էին կենդանիների մասին։ Ու թեպետ անթերի չէին, բայց իրենց դիպուկ ու ցայտուն պատկերներով փոքրի վրա թողնում էին ցանկալի տպավորություն։
Մանավանդ հնչեղ էր ծույլ նապաստակի պատմությունը, որը բուն չշինելու պատճառով դառնում է գայլի զոհը, արժանանում ծիտիկի ընդհանրացնող կշտամբանքին։

Պատերազմից հետո փոխվում են գրական փորձեր կատարող երիտասարդբստեղծագործողի հետաքրքրությունները, թեմաները, գրելաձևը։ Թողնելով չափածոն, նա անցնում է պատմողական ժանրերին։ Մանկական առաջին՝ «Դաշտի տերերը և հյուրերը» պատմվածքների ժողովածուն (1951) թեմատիկ ու ստեղծագործական որոնումների հետ հատկանշում էր նրա գրչի բնորոշ գծերից մի քանիսը` առանձնապես մարդկային հոգու գաղտնարանները ներկայացնելու և սահուն, հակիրճ լեզվով գրելու ակնհայտ ձիրքը։ Ուշագրավ էր և այն, որ Հայրենական պատերազմի ոչ այնքան լիարժեք պատկերների կողքին գրքում առաջ է քաշվում մարզական կյանքի թեման. բացահայտվում սովետական և արտասահմանյան մարզիկի հոգեբանությունը («Դաշտի տերերը և հյուրերը», «Բիլլի»), կենդանի գծերով հիմնավորում նրանց վարքագիծը։

Գրողի հաջող քայլերը նրան ընդհուպ մերձեցրին մանուկների աշխարհին ու հետաքրքրություններին։ Իրար հաջորդեցին նախադպրոցականին կամ կրտսեր դպրոցականին ուղղված գրքույկների շարքերը` «Ով ինչ գիտե» (1952), «Լավ ճամապարհորդներ» (1953), «Բոլորինն է» (1954), որին հետագայում ավելացան այս տարիքին ուղղված «Նազիկի սիրելիները» (1958), «Բարի լույս մայրիկ» (1964), «Պատմվածքներ Արտուտիկի մասին» (1970), «Զարմանալի հեքիաթներ» (1974), «Դեռ դպրոց չենք գնում» (1978), որոնցում գրողը հանդես է բերում փոքրերի յուրօրինակ աշխարհը թափանցելու, նրանց հետաքրքրություններն ու հոգեբանություն։

Խ. Գյուլնազարյանի ստեղծագործական այս բեղուն ու բազմաբնույթ վաստակի զգալի մասը, սկսած նրա գրական թոթովանքների, հասցեագրված է նախադպրոցական, մասամբ կրտսեր դպրոցական հասակի երեխաներին։

Այս կարգի երկերում հեղինակը, ելնելով տվյալ տարիքին հատուկ` կյանքում ամեն ինչ իմանալու, մեծերին ընդօրինակելու կենդանական աշխարհը ճանաչելու, խաղ-գործունեությամբ, աշխատանքով տարվելու և այլ գծերից, նախ` փոքրին առաջնորդում է դեպի մեծ աշխարհ, նպաստում նրա աշխարհաճամաչման ընդարձակմանը, ապա դաստիարակում ազնիվ զգացմունքներ, նպաստում հասարակական գիտակցության արթնացմանը։

Նման երկերի հաջողության սկիզբը նրա «Լավ ճանապարհորդներ» գրքույկն էր, որը արժանիքների համար թարգմանվեց ռուսերեն, ուկրաիներեն, էստոներեն, մոլդավերեն, չեխերեն և այլ լեզուներով։

Գրքում նախադպրոցական տարիքի երեխայի հետաքրքրությունների հարազատության հետ նկատվում է երևույթները բնական ու համոզիչ ներկայացնելու գրողի ակնհայտ ձիրքը, որն առանձին գրավչություն է ստանում արտահայտչական ձևերի մատչելիության պատճառով։

Նպատակ ունենալով փոքրիկի առաջ բացել զարմանահրաշ աշխարհի դռները, գրողը զարմանալի պարզ ու հստակ, միաժամանակ և կենդանի, բնական գույներով է ծանոթացնում ծաղկի ու մանուշակի, ծիտիկի ու շերամի, անձրևի ու շատրվանի, թատրոնի ու քղաքի և այլ կողմերի հետ։ Գրքում ուսուցողականը աննկատելիորեն հյուսվում է դաստիարակչական նուրբ բարոյախոսությանը։ Գրքին հատկանշում են բնական շեշտերն ու մանկան ընդհարացած խոսքը, որն նկատվում է տարբեր տեսարաններում ու զրույցներում։

Կյանքին նախադպրոցականի վճիտ ու պարզ աչքերով նայելու հատկությունը ուսուցողական-դաստիարակչական մեկնակետը, փոքրին առանց խրատի ակտիվացնելու առաջին գրքույկի գիծը շարունակվում է նաև հետագա տարիներին գրած «Բարի լույս, մայրիկ», «Պատմվածքներ Արտուտիկի մասին», «Դեռ դպրոց չենք գնում» գրքույկներում, որտեղ հեղինակին հաջողվել է երևույթների շղթայում գծել նոր կերպարներ ու հոգեբանական քաջատեղյակությամբ բազել Արտուտիկ ու Գևորիկի, Գեղամիկի ու Ապերիկի, գյուղի և քաղաքի Շուշանիկների հոգեկան աշխարհի նրբին ելևէջները, տրամադրել դեպի ազնիվն ու գեղեցիկը։

Ստեղծագործության ինքնատիպ երանգ հաղորդող գիծ կա նաև «Զարմանալի հեքիաթներում», որոնք ստեղծված են բնությունն ու կենդանական աշխարհը հեքիաթային երանգով պատկերելու միջոցով։ Կողք կեղքի հարևանող ճշմարտացին ու հրաշալին, մանկական անմիջականությունն ու կենսուրախ հնչեղությունը, հեքիաթներն դարձնում են զարմանալի, հրաշագեղ։ Հեքիաթին առանձին հմայք տվող զվարթ, աշխույժ գրելաձևն էլ հասականալի է դարձնում բարի ու քաջ լինելու, բարու հաղթանակն հավատալու անհրաժեշտությունը։

Գրքույկում ռեալ ու երևակայականը այնպես են հյուսվում իրար, որ սահմանները չեն նկատում։ Այսպես, սաքսաֆոնիստ աքաղաղը, «Այլանդակի մասին հեքիաթում», ընկնում է մի զարմանալի անտառ, որտեղ ամեն ինչ կարմիր գույն ուներ: Պարզվում է, որ այդ անտառը նկարել էր գրողի թոռ Շուշանիկը, որը գծել էր նաև մի այլանդակ կենդանի` իրար կցելով նապաստակի ականջներն ու փղի կնճիթը, ուղտի սապատն ու մկան պոչ և այլն։ Աքաղաղը վախենում է... Պատմվածքը հուշում է ճիշտ նկարելու խորհուրդ։

Դժվար չէ նկատել, որ Գյուլնազարյանի հեքիաթներում ժողովրդական բանահյուսության հին ձևերին` կենդանու անձնավորմանը, խաղ հիշեցնող աճող կրկնության հնարանքին, տեղին օգտագործվող ձայնանմանությանն ավելանում է կենդանուն կրկնակի անունով բնութագրելու, ընդմիջվող երևակայություն և անկաշկանդ զվարթություն, որոնք և իրենց խորքում թաքցնում են իսկակն մարդկային գծերն արժեքավորելու և բացասականին կշտամբանքով վերաբերվելու խոր իմաստ։ Նախադպրոցականին հասցեագրվոցղ ստեղծագործություններին բնորոշ է ստեպ-ստեպ հանդես եկող, փոքրին անմատչելի, մեծերի ու փոքրերի փոխհարաբերության և դաստիարակչական վրիպակների հարցը, որը հաճախ ներկայանում է մանական ընկալմամբ և պահանջում ուշադրություն։


Գյուլնազարյանին զբաղեցնող միայն նախադպրոցական տարիքը չէ։ Նրա «Պատվո քարը», մասամբ նաև «Ով ինչ գիտե», «Բոլորինն է» և ուրիշ ժողովածուները գերազանցաբար հասցեգրված են կրտսեր դպրոցականներին։ Այս շարքի պատմվածքներում գրողը ելնում է 7 -ից 12 տարեկան երեխաների հետաքրքություններից։ Զարմանահրաշ աշխարհից նա երեխային առաջնորդում է ռեալ կյանք` իր լույով ու ստվերով, և ընկալել տալիս վեհն ու գեղեցիկը, մարդկային «ոսկի երակները» գտնելու, պատվի և ազնվության զգացում ունենալու, բարի, հանրօգուտ գործ կատարելու անհրաժեշտությունը։ Գրողը լավ գիտե, որ մի տարիքից մյուսին անցումը կատարվում է աստիճանաբար, որ գրաճանաչ դարձող երեխայի մոտ դեռ ուղեկցվում են նախադպրոցական տարիքին բնորոշ որոշ գծեր` խաղով տարվելու, անկայուն ուշադրության, կյանքը երևակայությամբ ընկալելու և այլն։ Եվ որ նրա համար առաջնայինը պետք է դարձնել ուսման սերը` դասը։ Հենց այդ մեկնակետն ունի «Նազիկի սիրելիները» գողտրիկ գրքույկը։

Նրա պատմվածքներում առաջ են քաշվում երբեմն ծանոթ խնդիրները, որոնք ներգործուն ուժ են ձեռք բերում շնորհիվ խելացի գտնված սյուժեների, կերպարների կամ էլ գաղափարի մուծման նոր հնարների։ Այսպես. ազնվություն դաստիարակելու նպատակով հետաքրքիր հնարքների է դիմել հեղինակը «Ռոզիկի կարկանդակը» պատմվածքում։ Հեղինակը մանկան մեջ արթնացնում է կոլեկտիվիզմի, ընկերասիրության, համեստության, ազնվության և մարդկային այլ վսեմ գծեր: Ինչպես նախկինում, այստեղ էլ նա, դրան հասնում է ոչ թե խրատով, այլ պատկերների լեզվով և պատմելու անմիջականությամբ շնչող եղանակով, երբեմն էլ հերոսի հարևանցիորեն ասված խոսքով։
Ահա «Ով ինչ գիտե» պատմվածքը։ Սյուժեն պարզ է։ Բակում հավաքված երեխաների մեջ զրույց է սկսվում, ամեն մեկը պարծանքով նշում է, թե ինչի է ընդունակ ինքը, միայն Լուսիկը իրեն չի գովում, նա լուռ է։ Բայց, երբ նրանից խնդրում են գնալ գիրք բերել, պարզվում է, որ նա կարող է և՛ վազել, և՛ առվակի վրայից թռչել, և՛ երգել...

Պատմվածքի ներգործությունն ապահովողը` իմաստի կաղմանկի մուծման հետաքրքիր ձևն է, մանուկների երկխոսության համոզիչ լինելը, կառուցումի պարզությունը։ Հաշվի առնելով այս տարիքի առանձնահատկությունները, Գյուլնազարյանը չի տարվում երևույթների մկատմամբ, այլ ընտրում է այնպիսի իրավիճակներ և լուծումներ, որոնք նպաստում են հերոսների բնավորության բացահայտմանը։

Սյուժետային խճողումից ազատ պատմվածքներում երբեմն կերպարը ստեղծվում է հակադրության պլանով։ Այսպիսին է եսասիրությունը, ցուցամոլությունը խարազանողը «Գետափին» պատմվածքը, ուր հակադրվում են Վարդանը ու Հակոբը, որոնց բնավորությունները ցուցադրվում են գործողության միջոցով։ «Չեմպիոն» պատմվածքում հերոսների՝ ցուցամոլ, գովասանքի ձգտող Ազատի և համեստ, աշխատասեր Սարգիսի հակադրությունն է։ Գյուլնազարյանի սյուժետիկ նման բազմաթիվ պատմվածքներում հանդես եկող հերոսնեից շատերը, որոնց ուսումնական պրոցեսում չէ, որ հանդիպում ենք, համոզիչ են, նրանք բացվում են գործողությամբ, որևէ ցայտուն էպիզոտում։ Նրանց արարքները հիմնավորված են։ Պատմվածքներում հերոսները քարացած չեն, այլ հաճախ տրվում են իրենց վերափոխման պրոցեսում։ Այսպես համոզիչ է «Հանդիսատես» պատմվածքը կամ թե` «Իմ ուսուցիչ» պատմվածքը։

Գյուլնազարյանի տեսադաշտից դուրս չմնաց նաև միջին դպրոցահասակ տարիքը։ 1962 թվականին լույս տեսավ «Օերի ճանապարհը» վիպակը, որը թարգմանվեց և արժանացավ բարձր գնահատության։ Սրան հաջորդեցին իրարից զգալի տարբեր «Ոսկի որոնողները» (1964) և «Նռանի» վեպը (1971):

«Ոսկի որոնողները» ժողովածուն ժամանակին մեծ հետաքրքրությամբ ընդունվեց ընթերցողների կողմից։ Գրքի հենց առաջին պատմվածքում, որը համանուն` «Ոսկի որոնողները» խորագիրն ունի, Խ. Գյուլնազարյանն իր գեղարվեստական սկզբունքների մի փոքր ընդգծված խորհրդանիշներն է բացում։ Մանկության մի ուժեղ պատկերի միջոցով արձակագիրը մեզ է պարզում իր հերոսներին կյանքի ու գործերի նպատակը։ Տարված կարդացած գրքի երկու փոքրիկ հերոսների «ոսկու երազանքով», մանկության ընկերները փորում էին տնամերձ այգին, որոնում «իրենց» գանձը, բայց, ավա՜ղ, այդպես էլ չեն գտնում։ Հիմա մեծացել են նրանք, բայց էլի որոնում են, որոնում են կյանքի ոսկին, այս անգամ ոչ թե հողի տակ թաղված կճուճների մեջ, այլ ամենից շատ «մարդկանց կոշտացած ձեռքերում ու ազնիվ սրտերի մեջ։ Եվ ամեն անգամ, երբ աչքերիս առաջ պլպլում է գանձը, հիշում եմ նրան` Վահանուշ տատիկին, առաջին ոսկին, որ գտավ հոգուս մեջ նստած անհանգիստ որոնողը»:

Եվ գրողի հետ մենք ճանապարհ ենք ընկնում «ոսկի որոնելու» ու այն գտնում ենք նրա պատկերած կյանքի բարդ հանգույցների մեջ, նրա հերոսների հոգու ծալքերում։ Խ. Գյուլնազարյանն իր ժողովածուն այդպիսի նպատակասլացությամբ էլ կազմել է։ Այն չորս բաժին ունի։ «Ոսկի որոնողները» բաժին պատմվածքներն ու պատկերները մեծ մասամբ մանկությունից դեպի չափահասություն տանող ճանապարհի, մանկության և մեծ կյանքի հարաբերությունների «ոսկի երակների» որոնումներն ու խոհերն են։ «Օշական» շարքում ներկայացվում են հայրենի գյուղի կոլորիտն ու նրա մարդկանց դիմապատկերները։ «Փշալարերից այն կողմ» բաժինը մեզ տեղափոխում է մարդկային կյանքի «պատվով քարերի» փորձարկման դաժան ժամանակները։ Եվ վերջապես, «Մանիշակ» խորագրով պատմվածաշարում մենք «հայտնվում» ենք պատմության խորքերում, ուր նույնպես գրողը որոնում է կյանքի «ոսկի երակներ»: Եվ այս ժամանակների կապող օղակը,նրանց ներքին իմաստալից «թելը» նույնն է` մարդը, նրա հեգեկան աշխարհը, ժամանակների շարժիչ ուժը` մարդը, իր բարոյական նկարագրի «ոսկի երակներով», ամենից ավելի` ժողովրդի երազները, հույզերն ու հավատը մարմնավորող մարդը։

Ահա այսպես, երբ ուշադիր ենք նայում կյանքի ու ժամանակների ընդգրկման այս ծավալին, նկատում ենք գրողի և իրականության փոխադարձ հարաբերության գկխավոր գիծը. դա վերհուշի քնարական ձևն է, որի միջոցով նա հետադարձ հայացք է նետում անցած ժամանակների արհեստներին, դիտում կյանքի այնպիսի ոլորտներ, այնտեղից վերցնում է այնպիսի պատկերներ, որոնք առավել ընդգծված են ներկայացնում իրեն հուզող խնդիրները։ Մանկության հուշեր, գյուղական աշխարհի գույներ, պատերազմի դաժան փշալարեր, նաև ժողովրդի պատմության ու հոգեբանության միջնադարյան մասունքներ. այս ոլորտներում է Խ. Գյուլնազարյանը փնտրում իր գեղարվեստական խորհրդանիշ-սկզբունքների հաստատման «ոսկի երակներ»: Եվ մեծ մասամբ, եթե նկատի չունենանք կյանքի մակերեսից երբեմն վերցված և ներքին լիցք չստացած առանձին պատկերներ, հիշողության մեջ չտպավորվող որոշ կերպարներ, գրողին հաջողվել է բարձրարժեք երկեր ստեղծել, գեղարվեստական յուրահատուկ միջոցներով իր որոնած, կորցրաց ու վերստին գտած «ոսկի երակները» հասցնել ընթերցողի սրտին ու մտքին, նրան խորհելու առիթ տալ, նրան էլ մղել իր կյանքի «ոսկի երակները» ու «պատվո քարերի» որոնման, հաստատման գաղափարին։ Թվում է, թե Գյուլնազարյանը «հայտնի» ճշմարտություններ է ասում մարդկանց հասկանալու,նրանց հոգու խորքը թափանցելու ու ճանաչելու, արտաքինից ներքինը գնելու, էությանը հասնելու և նոր միայն դատելու ծանոթ չափանիշներով։ Բայց յուրահատուկ քնարական միջոցներով գրողը մեզ հուզում է կյանքից վերցված փաստով, իր ասելիքով, իր ճշմարտություններով, «ոսկու երակների» իր գտածոյով։ Այդ նույն սկզբունքները ունի «Ռաֆ» պատմվածքը։ Այդ պատմվածքում քանդակված նռները, «Ծիծեռնակների» ծիծեռնակները, «Զանգակածաղիկների» ղողանջող զանգակածաղիկները սոսկ պատումը գունավորող արտաքին հատկանիշներ չեն, այլ կերպարը բնութագող,հուզական-քնարական շունչ ստեղծող խորհրդանիշներ: Դրանք դառնում են նաև այս կամ այն թանկարժեք զգացման, մարդկային հոգու այս կամ այն ալիքի, ընդհանրապես բարոյական արժեքների սերնդե-սերունդ անցնելու, պապերից հայրերին, հայրերից թոռներին ավանդելու խորհրդանիշներ:

«Փշալարերից այն կողմ» շարքի պատմվածքներում մարդկային հոգին երևում է դաժան փորձությունների լույսի տակ և դրանով էլ ուրիշի է նրանց շողարձակումը, ուրիշի է նրանց լիցքը։ Այս շարքը գրողի բարձր հայացքի, ապրածի, զգացածի, տեսածի, գեղարվեստական խոր ընդհանրացման արտահայտությունն է։

«Մանիշակ» շարքի պատմվածքները մեզ տեղափոխում են հեթանոսական- միջնադարյան բնաշխարհը։ Գրողը պոետական-քնարական շնչով, պատմական երևույթների խորիմացությամբ է ներկայացնում ժամանակներն ու բարքերը, հեռավորը դարձնելով մերձակա, առանց խորհրդավորելու անցյալն ու մարդկանց, առանց նրանց նոր ժամանակների զգեստ հագցնելու, բայց փառաբանելով այն հավերժականը, համընդհանուրը, որ բոլոր ժամանակների մարդկանց համար էական է, կազմում է նրանց կյանքի «ոսկի երակները»:

Խ. Գյուլնազարյանը ունի նաև ժողավածուներ, որոնցից է «Պատվո քարը» ժողովածուն։ Այս գիրքը հիմնականում հասցեագրված է բարձր տարիքի ընթերցողներին։ Վերհուշի քնարական ձևով գրողը կրկին կամուրջներ է կապում անցած օրերի, մանկության ու պատանեկության հովիտների հետ, այնտեղ «մեռացած» նոր «ոսկի երակներ» որոնելու և հայտնաբերելու, «պատվո քարերի» գույնզգույն հեքիաթները գեղարվեստական անպաճույճ լեզվով վերապատմելու համար:

«Պատվո քարը» պատվածքն այն բանալին է, որով մենք բացում ենք Խ. Գյուլնազարյանի թերևս մի փոքր ընդգծված գաղափարական հուզող խնդիրների ու խոհերի աշխարհը տանող ճանապարհները։ Պատանիները բարի ու խորհրդավոր գործեր են կատարում գյուղում, գաղտնի օգնում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Իսկ երեկոյան հավաքվում են քարափի մոտ, գետափին, գնահատում իրենց արարքը, և պահածոյի տուփի մեջ ավելացնում են պատվո քարերը՝ նախշուն խճաքարերը, որպես բարի գործերի ու արարքների, ճշմարտության խորհրդանիշներ: Իսկ երբ որևէ մեկը վատ, անազնիվ արարք է կատարում, նրա տուփի մեջ պակասում էին քարերը, և հնչում էր ճակատագրական բառը. «Մեղադրում եմ»:

Գրողն իրեն յուրահատուկ բացատրական խոհերով մեկնում է հուզող խնդիրը, և այն դառնում է շոշափելի, ընդգծված խորհրդանիշ։ Եվ խոհական-փիլիսոփայական երակն է տրոփում գրքի բոլոր պատմվածքներում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ ԾառուկյանՔննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցերԱլ-Շարաա. Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքովԻրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համարԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ)Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակելՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողություններըՔանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբՎանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնումՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի Լույս չի լինի. հասցեներԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է
Ամենադիտված