Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Նահատակների արյունը, որի կաթիլներից վարդեր են բխում

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը` «Գյոթեի «Վարդը» Արարատյան դաշտում»:

Շուբերտի մեկնությունը պայմանավորել է իր իսկ երգի պարզ ձեւը, տեւողությունը, որ պարունակում է 16 տակտ, նույնը եւ Վեռների երգը, որ տեւում է ընդամենը 14 տակտ: Շուբերտի երգը շարադրված է արեւշող «սոլ-մաժոր» տոնայնության մեջ, Վեռների երգը` հովվերգական «ֆա-մաժոր»-ում, իսկ Ռոմանոս Մելիքյանինը` «Լուսնի սոնատի» խորհրդավոր «դո դիեզ-մինորում»` համակված բեթհովենյան խստաշունչ քնարերգությամբ եւ դրամատիզմով: Մելիքյանի երգի մեղեդին բաղկացած է երկու մասից` նախերգից եւ կնկներգից:

Ինչպես լուսինը տակից, դաշնամուրի 6 տակտ նախանվագի ընդերքից բխում է երգի մեղեդին: Հոգոցի պես` այն սկսվում է շունչ-պաուզայից` «Ի խորոց սրտի», նման Շոպենի դաշնամուրային 1-ին բալլադի թեման սկսող պաուզային: Մեղեդին աստիճանաբար բարձրանում է վեր: Հնչուժը կուտակվում է եւ 21-րդ տակտում` բարձրակետում, ամենալարված պահին հանկարծ մարում է (պիանիսիմո) եւ կրկներգում մեղեդին հետզհետե խոնարհվում է խորաշունչ պաուզաներով «կապված» եւ «սեկվենցիայի» վարընթաց օղակներով վերադառնում է ի «շրջանս յուր»:

Երգի առաջին մասում Գ. Գյոդակյանը նկատում է. «Վարդը տեսած ու մոտ վազող տղայի անհամբեր, բորբոքված վիճակը, քաղելու որոշումը, ապա վարդի թառամելը»:

Իրոք, 21-22 տակտերում բոլոր արտահայտչամիջոցները խորհրդանշում են թառամելու պահը, սակայն թառամելը` «պրոցես» է, որը շարունակվում է մինչեւ երգի վերջը: Ի դեպ, վարդի ակնթարթային թառամելը տեղի է ունենում Գյոթեի «Ֆաուստում»` «Մեֆիստոֆելի շնչից», երբ Զիբելը Գրեթխենի համար վարդեր էր պոկում: Ըստ Գյոդակյանի, Ռոմանոսի երգի երկրորդ մասը «արտահայտում է իրադարձության ընդհանուր ողբերգական լուծման հետ կապված ափսոսանքի ու թախծի զգացմունքներ»:

Հիրավի, ափսոսանքի արտահայտությունն այնքան է տարածված հայկական երգերում, որ դրանք կարելի է բնորոշել որպես «ափսոսանքի ժանր»: Ահա «ափսոսանքի երգերից» մի քանի դարձվածներ: Օրինակ, «Հազար ափսոս, Մոկաց Միրզեն», «Ափսոս, Անուշ, սարի ծաղիկ»», «Չէ՞ քո Անին ափսոս է», «Բայց ափսոս, որ երազ էր» եւ այլն: Սա պայմանավորված է այն մեծ կորուստներով, որ ունեցել է հայ ժողովուրդը:

Ի՞նչ արտահայտչամիոջներով է կոմպոզիտորը արտահայտում ափսոսանքը:

Նախերգի նվագակցության կաշկանդված (սինկոպային) ռիթմի զսպանակը արձակվում է կրկներգում, ինչի հետեւանքով հնչյունային զանգված պոռթկումին` «մակընթացությանը» հաջորդում է կրկներգի «տեղատվությունը»: Մյուս դիպուկ հնարքը հետեւյալն է. մինչ մեղեդին գահավիժում է, բասը խորանում, դաշնամուրի աջ ձեռքի ակորդները հակառակ շարժումով վերընձյուղվում են` կրկնությամբ հանդերձ, յոթ անգամ: Տարբեր աստիճաններից վերսկսվող այդ յոթ հնչյունաբույլերը կարելի է համեմատել երկնքում անհետացող օդապարիկների հետ, որոնք քամին պոկել է մի երեխայի ձեռքից, եւ նա ափսոսանքով նայում է նրանց հետեւից:

Կամ դա հենց պոկված վարդի բույրն է «քուլա-քուլա » գոլորշանում երկրից` երկինք...

Երգի ազդեցիկ արտահայտչամիջոցներից է նաեւ հարմոնիան: Իր երգի մեղեդին Ռոմանոս Մելիքյանը թեւավորում է Վագների, Շոպենի արվեստում բյուրեղացած ռոմանտիկ հարմոնիաներով, ստեղծելով հնչյունային մի միկրոտիեզերք, որում ճախրում է երգը: Բավական է նշել Շոպենի հիշյալ 1-ին բալլադի թեմայի սկիզբը: Ավելին, Ռոմանոսը երգում կիրառում է հետեւյալ վագներյան սկզբունքը, որ վառ կերպով արտահատված է «Տրիստան եւ Իզոլդա» օպերայում: Դիսոնանս, լուծում պահանջող լարված ակորդը լուծվում է, ավելի ստույգ փոխակերպվում է հաջորդ լարված դիսոնանս ակորդի, որն իր հերթին լուծման կարիք ունի: Այսպես, ստեղծվում է դիսոնանսների մի շղթա, որը երկարաձգում է լարվածությունը եւ լուծումը դառնում է թվացյալ:

«Վարդ» երգում դաշնամուրի դիսոնանսի (հարց)-կոնսոնանսի (պատասխան) հերթագայությունը խաղը նմանեցնում է աստղերի թարթող լույսին: Երգի վերջում կոմպոզիտորը, հնարավորություն ունենալով լուծելու դիսոնանսը, խուսափում է եւ երգն ավարտում անպատասխան հարցով: Եվ, ասես, Ռոմանոս Մելիքյանն էլ Վահան Տերյանի պես հարցնում է. «Մի՞թե վերջին պոետն եմ ես»...

Ինչպես վերը նշվեց, տարբեր ազգերի կոմպոզիտորները Գյոթեի բանաստեղծության բնագրում նույնն են տեսել, միեւնույն խորհրդանիշը միանշանակ մեկնաբանել, մինչդեռ Մելիքյանը ստեղծել է ողբերգական հակապատկեր: Եվ դա կարելի է բացատրել Նարեկացուն բնութագրող Հովհաննես Թումանյանի հետեւյալ խոսքերով. «Այստեղ («Նարեկում»- Հ. Մ.) արդեն հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է, երկիրը բռնած, տանջած հոգին է, որ մռնչում է մինչեւ երկինք»:

Հիրավի, արվեստը` երկրորդ իրականությունն ավելի իրական է. այսօր չկան Թումանյանը, Գյոթեն, Շուբերտը, Ռոմանոս Մելիքյանը, չկա նաեւ «փոքրիկ տղան» եւ նրա պոկած վարդը, սակայն արվեստում այդ վարդը անթառամ է եւ մշտաբույր:

Ամփոփելով` մի անգամ եւս հարկ է նշել, որ Թումանյան-Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» իր արժանի տեղն ունի արվեստի անդաստանում` Գյոթեի-Մոցարտի «Մանուշակի», Գյոթե-Շուբերտի, Գյոթե-Վեռների, Գյոթե-Լեհարի անթառամ «ծաղիկների» կողքին: Եվ նկատի ունենալով մեկնաբանության բազմազանությունը, երախտապարտ կոմպոզիտորները վստահորեն կարող են Գյոթեին դիմել բանաստեղծ Վահիդ Թաբրիզիի խոսքերով: «Քո վարդը, քո նոճին խլել են սրտիս անդորրը, քո հակինթը մանուշակ դարձած, փթթում է հասմիկի վրա...»:

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված