Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր 

Հայրենադարձներ. Արաքս Մանսուրյան (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

«Ինձ ողջ կեանքում թուացել է, թէ հոգուս բազում կարօտներից կայ մէկը` ժառանգականօրէն հարազատ, արիւնս տակնուվրայ անող եւ յաւիտենականօրէն անհասանելի… Դժուարանում էի գտնել դրա ստոյգ անուանումը, սակայն երբ Արաքս Մանսուրեանի կատարմամբ լսեցի հայ հոգեւոր երգերը, հասկացայ, որ ինձ հենց այդ էր պակասում` դարերից եկած հայ ոգեղինութեան անուական ու լուսաւոր մարմնաւորում»:

                                                                                                                                                           Սերգէյ Փարաջանով

Արաքս Մանսուրեանի ծնած է Լիբանան, ուրկէ մէկ տարեկան հասակին, ան իր կիլիկեցի արմատներով եւ Պէյրութի որբանոցի կեանքը ճաշակող ծնողներուն հետ բռնած է գաղթականութեան ճամբան: Հայաստան հաստատուած Մանսուրեան ընտանիքը առաջին տարիներուն ապրած է սոսկալի պայմաններու մէջ, սակայն շուտով տարիները բացայայտեցած են Աննա մայրիկի եւ իր անուշ ձայնով յայտնի Եղիա հայրիկի խնամած զաւակներուն տաղանդը. Արաքս Մանսուրեան, որ իր քաղցրահունչ կարկաչով դիւթած է հանդիսատեսի սիրտը եւ դարձած հայ ազգային օփերայի առաջնակարգ մենակատարներէն մէկը, շնորհիւ իր ձայնի գեղեցիկ հնչերանքին եւ բեմական վառ շնորհին, երգեցողութեան եւ տրամադիկական խաղի գեղարուեստականօրէն համոզիչ համադրութեան, կանացի բազմազան եւ խոր զգացումներու ազնուազարմ դրսեւորումին եւ վերջապէս իր սլացիկ ու գեղանի կեցուածքին, իր առաջին մեծ յաջողութիւնը կը համարէ «Անուշ»-ը:

Արաքս Մանսուրեան միջնակարգ դպրոցը աւարտելէն ետք, ընդունուած է Երեւանի Ռ.Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան, ուր չորս տարի ուսանելէն ետք, ընդունուած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց: Ուսանողական տարիներուն նախկին ԽՍՀՄ քաղաքներու մէջ մասնակցած է երիտասարդ երգահաններու փառատօներուն` կատարելով երիտասարդ երգահաններու ատօնալ վոկալ գործերը, որոնք կը գրուէին յատուկ իր ձայնին համար: Եղած է շատ հեղինակներու գործերուն առաջին կատարողը` Գ.Չտչեան, Ռ.Սարգսեան, Իւ.Յարութիւնեան, Հ.Մելիքեան, Մ.Վարդազարեան, Մ.Իսրայէլեան, նաեւ եղբօր` Տիգրան Մանսուրեանի վոկալ շարքերու առաջին կատարողն է: Բազմիցս ելոյթներ ունեցած է փրոֆէսր Ռ.Աթայեանի նուագակցութեամբ` ըլլալով կոմիտասեան շարք մը երգերու առաջին մեկնաբանողը, նաեւ առաջին եւ միակ կատարողը Կոմիտասի անաւարտ «Աանուշ» օփերայի: 1974-ին աւարտած է երաժշտանոցը եւ ընդունուած Հայաստանի օփերայի եւ պալէի պետական թատրոն` իբրեւ մեներգչուհի: Երգած է շարք մը դերերգեր, որոնցմէ են` Էլիզապէթ («Տոն Կարլոս»), Նեդդա («պայացներ»), Լէոնորա («տրուբադուր»), Աիտա («Աիտա»), Շուշան («Դաւիթ-Բեկ»), Անոյշ («Անոյշ»): Դերերգ կատարած է նաեւ Թիֆլիսի օփերային թատրոնէն ներս, թումանեանի ծննդավայր Լոռիի մէջ եւ 1989-ին` ԱՄՆ-ի մէջ: Բազմիցս մենահամերգներ ունեցած է Հայաստանի եւ արտասահմանեան շարք մը երկիրներու մէջ` երգացանկի մէջ եւրոպական երգահաններու կողքին ունենալով Կոմիտաս, հոգեւոր միջնադարեան երգեր, հայ երգահաններու ստեղծագործութիւններ:

«Զօրեղ ալիքներով հոգիս ալեկոծում էին երգարուեստի այն անցողիկ արժէքները, որոնք մօտ ապագայում դարձան կեանքիս ուղեկից սրբութիւններ` հայ հոգեւոր երաժշտութիւնը, Կոմիտասի երգերը, գերմանացի ռոմանտիկների ժառանգութիւնը: Թատրոնում առաջին իսկ փոքր դերից սիրեցի օփերայի ներկայացման տարերքը, որ իւրայատուկ գրաւչութիւն ունի. կերտել զանազան կերպարներ, ապրել դրանց կեանքով եւ ապրեցնել հանդիսատեսին, նպաստել, որ նա հաւատայ այն կերպարին, որն անձնաւորել ես»,- կ’ըսէ Արաքս Մանսուրեան։

Արաքս Մանսուրեան 19 տարի է, որ կը բնակի Աւսրտրալիոյ Սիտնի քաղաքի մէջ, ան տեղի Օփերա Հաուսի մենակատարն է, հանդէս կու գայ այնպիսի դերերգերով, ինչպիսիք են' Լիու («Տուրանդոտ»), Աիտա («Աիտա»), Ֆլորիա Տոսկա («Տոսկա»), Տէզդեմոնա («Օթելլo»), Միմի («Պոհեմ»), Կատիա Կաբանովա («Կատիա Կաբանովա»), Սանտուցցա («Գեղջկական ասպետութիւն»), Ֆատա Միրգանա («Սէրն առ երեք նարինջներ»), Էլիզապէթ Վալուա («Տոն Կառլոս»), Էլիզապէթ («Թանյոյզեր»), Մադլոն («Անդրէ Շէնյէ»), Կոստանիչկա («Ենուֆա»), Կունդրի («Պարսիֆալ»), Ամելի Գրիմալդի («Սիմոն Բոկանեգրա»), Ամելիա («Դիմակահանդէս»), Իզոլտա («Տրիստան եւ Իզոլդա»), Լէոնորա («ճակատագրի ուժը») եւ այլն:

Արաքս Մանսուրեան Զուգահեռաբար կը դասաւանդէ Սիտնիի երաժշտանոցէն ներս` օտարները ծանօթացնելով հայկական երգարուեստի հետ: Անոր շնորհիւ բազմաթիւ օտար երիտասարդ երգիչներու երգացանկերուն մէջ տեղ կը գտնեն Կոմիտասի, Կանաչեանի, Մելիքեանի, Սպենդիարեանի եւ այլ հայ երաժիշտներու ստեղծագործութիւններ:

«Միշտ երջանիկ պահեր եմ ապրում Հայաստանից դուրս ապրող հայութեան առջեւ երգելիս, նաեւ երբ այլազգի ունկնդրին ներկայացնում եմ հայ երգի հոգեւոր անանցողիկ արժէքը, նրա համամարդկային արժէքը: Այդ պահերին ինձ թւում է, թէ ես ոչ միայն արտիստ եմ, այլեւ իմ ժողովրդի, իմ երկրի իւրովի դեսպանը, որ աշխարհի տարբեր ծագերում կոչուած եմ ներկայացնելու ազգս: Օտարները շատ լաւ են ընկալում մեր երաժշտութիւնը. յիշում եմ, Ստոկհոլմում ելոյթիցս յետոյ ինձ մօտեցաւ տեղի խմբավարներից մէկը, ազգութեամբ հարաւսլաւացի. «Կ’ուզէի պատմէք ձեր կատարած վերջին երգի եւ նրա հեղինակի մասին: Այդ երգը հրաշք է: Երբեք նման յուզիչ բան չեմ լսել»: «Կռունկ»-ն էր: Աւելին, այն ինչով ոգեշնչուեց շուետացի այդ ազնիւ երաժիշտը, ականատես եղայ Հոլանտայում, երբ Հայոց Մեծ Եղեռնին նուիրուած ձեռնարկին, ուր բոլոր երգիչները օտար լինելով հանդերձ, մէկ բաժին Կոմիտաս էին երգում… Եւ ինչպէ՞ս… հայերէն: Եւ ոչ միայն հայերէն լեզուով, այլ այնքան յուզիչ, մատուցման այնպիսի բարձր մասնագիտական որակով, այնքան ջերմ… Կեանքիս այդ սակաւաթիւ պահերից էր, որ չկարողացայ զսպել արցունքներս»,- կը վկայէ Մանսուրեան։

Արաքս Մանսուրեան կը բնակի Սիտնէյի մէջ, սակայն,- «ամէն վայրկեան, ամէն պահ Հայաստանով եմ ապրում, անընդհատ իմ ետնուղեղը այդ մասին է մտածում եւ ասում, ե՞րբ պիտի վերադառնաս: Ինչ խօսք, ցանկութիւնս մեծ է երազանքս միշտ կայ եւ յուսամ, որ շատ չեմ սպասի եւ շուտ կը վերադառնամ»,- կ’ըսէ ան։ 

Աղբյուրը` yerakouyn.com:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ
Ամենադիտված