Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր 

Հեղափոխությունը և սոցիալիզմը նրա մեջ մտազգացում էր, հավատ և գիտություն, պաֆոս և իմացություն

Գիտություն և Մշակույթ

Իմ ծանոթությունը մեր բանաստեղծության ավագ ըների հետ մոտ 35 տարվա անցյալ ունի: Առաջին անգամ Հակոբ Հակոբյանին, լավ չեմ հիշում, որտեղ եմ տեսել՝ «Մուրճ» ամսագրի խմբագրատա՞նը, ուր հաճախում էինք իբրև աշխատակիցներ ամսագրին, թե՞ մի ընկեր մեզ ներկայացրել է իրար:

Այդ ժամանակ նա արդեն կազմակերպված բանաստեղծ էր, իր ուրույն և եզակի դիրքն ուներ գրականության մեջ: Ադա Նեգրիի նրա հաջող թարգմանություններից շարունակ արտասանվում էին երեկույթների բեմերից, և «Նամուս ու ղեյրաթը» շատերն անգիր գիտեին:

Երբ, նոր ծանոթացած օրերում, հարցրի, թե որտե՞ղ է պաշտոնավարում, նա մի իմաստալից պատասխան տվեց, որ մինչև այսօր անջնջելի տպավորված է ուղեղիս մեջ:
- Կապիտալիզմի ամրոցում:
- Չեմ հասկանում, - ասացի ես:
- Բանկի մեջ: Բանկերը բուրժուազիայի ամուր բերդերն են, մինչև չգրավենք այդ բերդերը, կապիտալիստները զինաթափ չեն լինի:

Նրան հանդիպում էի «Գուտենբերգ» գրավաճառանոցում, որը գտնվում էր այն բանկի մոտ, ուր պաշտոն ուներ նա:

Գրքեր էին որոնում. նրա հետաքրքրության առանցքը տնտեսական-սոցիալական հարցերն էին, այն ժամանակվա գրաքննությունից թույլատրված գրքեր, որոնք գլխավորապես գիտական-տնտեսական բնույթ ունեին և մասնագետներին մատչելի:

Նկատի առնելով տվյալ ժամանակը, նա բավական էրուդիցիա ուներ սոցիալիզմի և հեղափոխության հարցերի մեջ, հեղափոխության և սոցիալիզմի հույզերը նրա հոգեկան տարերքն էին կազմում: Հեղափոխությունը և սոցիալիզմը նրա մեջ, եթե կարելի է այսպես որակել, մտազգացում էր – հավատ և գիտություն, պաֆոս և իմացություն: Եվ այս դրսևորվում էր ամեն դեպքում, ամեն առիթի, թե՛ ծանոթների ընտրության մեջ, երաժշտության և բանաստեղծության մեջ. օրինակ, նրա ամենասիրած բանաստեղծներն էին` Նեկրասով, Օգարև, Մելշին, Վերհարն, Ադա Նեգրի, որոնց նա անհամեմատ բարձր էր դասում եվրոպական և ռուսական հայտնի բանաստեղծներից:

1910 թվի սկզբում Գարեգին Լևոնյանի «Գեղարվեստ» գրական հանդեսի երրորդ պրակում միաժամանակ լույս տեսան Հակոբյանի «Նոր առավոտ» և իմ «Աբու – Լալա Մահարի» պոեմները: Երկուսն էլ խանդավառությամբ ընդունվեցին ընթերցողների կողմից: Ես ևս շատ հավանել էի «Նոր առավոտը»: Հակոբյանը կարողացել էր գեղարվեստորեն, լիրիկական զեղումներով առարկայացնել իր գաղափարների աշխարհը: Դա սոցիալիստական անդրանիկ և հաջող պոեմն էր մեր գրականության մեջ:

Փողոցում հանդիպեցինք իրար: Անկեղծորեն և ջերմորեն շնորհավորեցինք իրար մեր հաջողությունը և գնացինք ճաշարան՝ տոնելու մեր գրական հաղթանակը: Հակոբյանի տիկինն էլ մեզ հետ էր:

- Սիրելի Ավետիք, - ասաց նա` գինու բաժակը բարձրացնելով, - մեր պոեմները երկու ընտիր ցուլեր են` իրար դեմ կանգնած, ճակատ-ճակատի … խմենք նրանց կենացը:
- Բայց մեր ցուլերը իրար չեն հանդիպում, նրանց ուղիները տարբեր են, - ասացի ես:
- Ճշմարիտ է, դու գնում ես անապատ, ես գնում եմ գործարան: Զարմանալի բան է, - շարունակեց նա, - երկուսս էլ դժգոհ ենք իրականությունից, հակառակ ենք ցարիզմին, կապիտալիզմին, բայց ինչո՞ւ են մեր ճանապարհները բաժանվում:
- Թերևս տեմպերամենտի՞, միջավայրի՞ արդյունք, - հարցրի ես:
- Մեր ընկերների մեջ հաճախ ենք խոսել քո մասին, ինչո՞ւ մեզ հետ չես քայլում. այ տղա, ուզածդ ի՞նչ է էս աշխարհքից – մի բոստան՝ Արազի ափին, մի Շուշիկ ու աշխատանք… էդ կտանք քեզ. պրծա՞նք:
- Սիրելիս, - պատասխանեցի ես, - բոստան կարող եք տալ, բայց Շուշիկին` երբեք:
- Եվ զվարթ ծիծաղեցինք մեր խոսքերի վրա:

Ավ. Իսահակյան «Երկերի ժողովածու» հատոր V

Նյութը՝ Ք. Ա.-ի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ
Ամենադիտված