Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 

Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:

Վիլյամ Սարոյան

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թ. օգոստոսի 31-ին, Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում:

Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը... Ես ծնվել եմ Ֆրեզնոյում - Կալիֆոռնիայի նահանգ - բայց ծնողներս բիթլիսցի են... Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք էլ Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը: Պատմում Բիթլիսի պատմությունները...»: Դեռ չէր բոլորել նրա երեք տարին, երբ վախճանվեց հայրը: Սարոյանը կյանքի դառնությունը ճաշակել է մանկությունից: Նա դպրոցում քիչ է սովորել` շուրջ վեց տարի: Վաղ հասակից էլ սկսել է աշխատել, եղել է լրագրավաճառ, հեռագրատան ցրիչ, սևագործ բանվոր, գրասենյակային ծառայող ու վարձու զինվոր...

1934թ. լույս է տեսնում Սարոյանի «Խիզախ պատանին թռչող մարզաձողերի վրա» վիպակը և միանգամից ճանաչում է բերում երիտասարդ հեղինակին: Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ:

Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են, աշխատավորներ ու թափառաշրջիկներ, բատրակներ ու բանվորներ, մանր առևտրականներ ու ծառայողներ, որոնց կյանքը լի է դառնությամբ, կարիքով ու զրկանքով: Նրանք, սակայն, չեն հուսալքվում ու ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, այլ ամենածանր դրության մեջ էլ փայփայում են լավի հույսը, ամենամռայլ վիճակում` գտնում լույսի շողերը: Սարոյանի ստեղծագործությունները տոգորված են խոր մարդասիրությամբ ու պայծառ լավատեսությամբ, հասարակ մարդու ճակատագրի, նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ:

«Եթե գտնվեն մարդիկ, որոնք ձեզ ասեն, թե... համբույրները հիմարների համար են, պատասխանեք` սուտ է դա: Եթե նրանք ձեզ ասեն, թե պաշտելը բթամիտների գործն է, նրանց շան որդիներ անվանեք և ասեք, որ նրանք ստում են: Նրանք ձեզ կասեն` քնքշանքը թուլություն է, իսկ դուք պատասխանեք` դուք տղամարդիկ չեք: Նրանք ձեզ կասեն` ցավն ավելի բարդ է, քան վայելքը, պատասխանեք` ոչ, ընդհակառակն է: Լավը սկիզբ է: Վատը վերջ չէ դեռ. դա պարզապես խոչընդոտ է: Ամեն ճշմարիտ բան անմահ է: Ոչինչ այնքան ճշմարիտ չէ, որքան սերը: Սերը ամենայն ինչի գագաթն է: Դա բարձրագույն մեծություն է, մեկը և միակը…»:

Ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն այսպես է բնութագրել Սարոյան գրողին. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»:

Մարդկային կատակերգությունում Սարոյանը այսպես է գրում. «Հիշեցե´ք, ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին: Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է: Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա և արդեն գող չի լինի: Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին
Ամենադիտված