Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան 

«Քաղաքները փողոցներից ելան դուրս». Աշոտ Ավդալյանի բանաստեղծություններից

Գիտություն և Մշակույթ

Բանաստեղծ Աշոտ Ավդալյանը ծնվել է 1948, հունվարի 2–ին, մահացել` 1985 թ. փետրվարի 9-ին (ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984-ից) :

Ստեղծագործել սկսել է 1970 թ.` քսաներկու տարեկանում։ Չնայած տեխնիկական կրթությանը` շատ լավ ծանոթ էր ժողավրդական բանահյուսությանը, ոսկեդարյան պատմիչներին, միջնադարյան գրականությանը, հայ դասականներին, նաև ռուս և համաշխարհային գրականությանը։

1973 թ. «Բանվոր» թերթի հոկտեմբերի 19–ի համարում լույս է տեսնում նրա առաջին բանաստեղծությունը՝ «Մենք Աղոթում էինք» վերնագրով։ Բանսաստեղծությունը մեծ արձագանք է գտնում գրական շրջանակներում։ Հետագայում այս բանաստեղծության, իսկ ավելի շատ բանաստեղծի ոգեղեն, մաքուր բնավորության շնորհիվ ընկերները սկսում են նրան Սուրբ կոչել։

1972-1973 թթ. շատ բեղմնավոր է եղել սկսնակ բանաստեղծի գրիչը։ Այս թվականներին են ստեղծվում «Օրհնություն Արևին», «Նավասարդ» բանաստեղծական շարքը, «Նարեկ», «Տիեզերք», «Ձայն փորձություն», «Տվնջյան կորուստ», «Ռեքվիեմ» պոեմները։

Մինաս Ավետիսյանը առաջիններից էր, ով զգալով շնորհալի բանաստեղծի օժտվածությունը` ասել է «Աշոտ ջան, դու միայն ստեղծագործիր, տպագրության մասին մի մտածիր, ես քեզ համար ամեն ինչ կանեմ»: Իսկ «Տևտոնյան գիշեր» վերնագրով ընդարձակ պոեմը այնքան է ոգևորում նկարչին, որ այն ընթերցելուց հետո վրձնում է Աշոտի դիմանկարը։

Մինասը Աշոտի ստեղծագործությունները ներկայացնում է Գևորգ Էմինին, Ռազմիկ Դավոյանին։ Նրանց օգնությամբ 1975 թ. «Սովետական գրականություն» ամսագրի էջերում տպագրվում է բանաստեղծի «Օրհնություն արևին» շարքը։

1976-1980 թթ. բանաստեղծությունները տպագրվում են «Բանվոր», «Ավանգարդ» թերթերում։

1980 թ. լույս է տեսնում «Նավասարդ» բանաստեղծությունների ժողովածուն։

1984 թ. գարնանը Ստեփան Թոփչյանի, Մանուկ Մնացականյանի, Մելիքսեթ Մելքոնյանի երաշխավորությամբ դառնում է ՀՍՍՀ Գրողների միության անդամ։ Ընկերների օգնությամբ նույն թվականի աշնան վերջին շատ մեծ դժվարությամբ լույս է տեսնում «Արծաթե օր» ժողովածուն։
Բանաստեղծի մահից հետո կինը նրա ընկերներին ծանոթացնում է բանաստեղծի արխիվին, վերջիններից օգնությամբ հրատարակության հանձնում «Երկրատես» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, որը լույս է տեսնում 1988 թ.:

1997 թ Հրաչյա Թամրազյանի խմբագրությամբ և «Նաիրի» հրատարակչության ֆինանսավորմամբ լույս են տեսնում «Կյաքից դեպի կյանք», իսկ 2005 թ.` «Հիշատակի զարդատուփ» ժողովածուները։ Պոեմների մեծ մասը առայսօր անտիպ է։

 

* * *

Անշարժ է քամին, լույսը չի խեղդում,
Կարմիրը արդեն հասավ ծնկներին.
Այն մասուր քաղող աղջկան նայիր.
Աչքերը սև են՝ ձեռքերը կարմիր:

Ստվերներն ահա շոգից փոքրացան,
Դուռը շիկացավ, իսկ քարը՝ շիկնեց,
Տաք դուռը բացվեց, շոգը ներս մտավ,
Կատուն դուրս եկավ, աղջիկը հոգնեց:

Լույսը չեր խեղդում, տապը երկարեց,
Կարմիրը հասավ ստինքներին զույգ,
Աղջիկը հոգնեց, կարմրեց, շիկնեց.
Աչքերում նա էր, ձեռքերին՝ մասուր:

* * *
Դու գիշերվա պես ամոթխած եղար,
Դու լուսնի նման եղար կարեկից,
Ու հիմա սերս դառնում է արդար
Ինչպես թոնրի հաց, ինչպես աչքի ծիր:

Աչքերդ Մշո հերկերից էլ սև,
Ուր արգասաբար լռությունը կա.
Հեքիաթի միջից ես ու դու ելանք,
Ինչ մնաց այնտեղ, մնաց կարմիր ձին:

Ու գնում է ձին, կարմիրն ետևից,
Արևի օրհնած վարգով հոլաթև,
Հոնքերիդ տակից նայում են դեռ ինձ
Աչքերդ Մշո հերկերից էլ սև:

Եվ ես լույսից մերկ, արևից թեթև
Գնում եմ ձիու կարմիր հետքերով,
Գնում են գնում, հասնում եմ այնտեղ.
Լուսինը կրծող հովազների մոտ:

* * *

Քաղաքները փողոցներից ելան դուրս,
Դաշտերի մեջ արշալույսներ կերտեցին,
Ձորերի մեջ, դաշտերի մեջ եղավ լույս,
Ոսկեբերան արեգակն էր կարմիր ձին:

Կապույտը շատ, հողը կարմիր, երգ-երգոց,
Դարձան կրակ, տաք հորձանքի լիճ խորին,
Լույսը խնդաց, հողը դեղին հարս բերեց,
Ոսկեբերան արեգակն էր կարմիր ձին:

Բայց հեքիաթը չի սպասում իր վերջին,
Յոթը սարեր, յոթը ծովում կխեղդվեն,
Լցրու գինին, բաժակն ինչքան նորանա,
Ոսկեբերան արեգակն է կարմիր ձին:

 Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան
Ամենադիտված