«Գիտության ֆինանսավորում պահանջելն անիմաստ է դառնում առանց կրթության ֆինանսավորման»
Բլոգոսֆերա
Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիտության ֆինանսավորում պահանջելն անիմաստ է դառնում, առանց կրթության ֆինանսավորման:
Էսօր եթե ՀՀ դպրոցականները միջազգային օլիմպիադաներից մեդալներ են բերում, դա ոչինչ չի ասում ՀՀ կրթական մակարդակի մասին: Հայաստանում ընդամենը մի քանի դպրոց կան, որոնգ դեռևս կարողանում են արժանի մրցակցություն ցուցաբերել միջազգային մրցույթներում. Քվանտ վարժարան, Ֆիզմաթ դպրոց, Շիրակացու ճեմարան, Ֆոտոն վարժարան, Վանաձորի Էվրիկա:
Չկա Հայաստանում հանրակրթական դպրոց, որի աշակերտները ոչ հայագիտական կամ օտար լեզուներ առարկաներից անգամ հանրապետական օլպիմպիադաներում համեմատվելու եզր ունենան այս մի քանի կրթօջախների հետ. Ուրեմն ինչ, եթե այս մի քանի դպրոցը ավելի շատ մեդալներ են բերում, քան Վրաստանն ու Ադրբեջանը միասին, դա նշանակում է, որ մեր կրթական համակարգը ամուր հիմքերի վրա է՞: Ամենևին ոչ:
Իսկ ինչն է այս մեղմ ասած ողբալի իրավիճակի պատճառը.
1, Հանրակրթական դպրոցներից օպտիմալացվեցին բազմափորձ ուսուցիչները:
2, Նոր եկած ուսուցիչների սերունդը չունի բավականաչափ մասնագիտական ու մանկավարժական փորձ. դրա վառ վկայությունն է այսպես կոչված վերապատրաստման դասընթացներին նրանց մասնակցության որակը:
3, Դպրոցներում ուսուցիչներ են դասավանդում ոչ այն պատճառով, որ նրանք լավ մասնագետ են, այլ այն պատճառով որ ունեն այլ շատ պատճառներ դպրոցներում աշխատլու համար: Բայց նրանք մեղավոր չեն: Էսօրվա ԲՈՒՀ երը չեն տալիս համապատասխան մանկավարժական որակներ շրջանավարտներին:
4, Անգամ վերոնշյալ ուսուցիչները չեն աշխատում իրենց մասնագիտական որակները բարձրացնելու ուղղությամբ: Դրա պատճառն օբյեկտիվ է: Նրա ստացած աշխատավարձը հեռու է ողջամիտ համարվելուց: Դրա փոխարեն նա գերադասում է 7 րդ կամ 8 րդ դասարանի մի քանի աշակերտի հետ անհատական պարապմունքներ: Իսկ այդ պարապմունքներն իրականացնելու համար մասնագիտական որակների բարձրացումը այնքան էլ պարտադիր չի:
Ի՞նչ անել:
Լինել առավել հետևողական իսկապես նորմալ կրթություն ստացած կոնտինգենտի նկատմամբ: Ատեստավորման գործընթացը զերծ պահել ավելորդ ձևականություններից: Վերապատրաստել, իսկապես բառիս բուն իմաստով, վերապատրաստել մասնագիտորեն, ոչ թե ԳԱԼԸՉԿԱ դնելու համար:
Դասագրքեր ու ծրագրեր գրելիս հաշվի նստել ուսուցիչների հետ:
Բարեփոխել այն, ինչն իսկապես կարիք ունի բարեփոխման: Ոչ թե բարեփոխել պատմության մեջ մնալու համար:
Եթե ռուսական դասագիրքն առավել լավն է, չամաչել ուղղակի այն թարգմանելուց, դրանից մեր պետության հեղինակությունը չի ընկնի:
Կրթական ծրագրեր ու չափորոշիչներ սահամանելիս, ոչ թե ուղղակի կարծիք հարցնել ուսուցիչներից, այլ նրանց ներգրավել այդ գործընթացում:
Այս ԻՆՉ ԱՆԵԼ շարքը կարել է երկար շարունակել»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն