Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան Իրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել Իսրայելին «Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 News Քննարկվում է հայկական ապրանքների արտահանումը Ինդոնեզիա «ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համար «Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ Ավինյան Ներմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում Պղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդի 

Ո՞րն է Հայ ցեղի հարատևության գաղտնիքը

Գիտություն և Մշակույթ

Այս հարցը շատ հաճախ են տալիս հայ գրողները, բանաստեղծները, պատմաբանները և յուրաքանչյուր հայ մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է իր ժողովրդի պատմությանը: Իսկապես ինչի՞ շնորհիվ է, որ մարդկության պատմության արշալույսից մինչև մեր օրերը գոյություն ունի հայ ցեղը: Եթե հաշվի առնենք այն ծանր փորձությունները, որոնք վիճակվել են հային ու Հայաստանին, իրոք զարմանալ կարելի է, որ հայը գոյատևել է հազարամյակներ շարունակ և չի անհետացել կամ լիովին չի ձուլվել այլ ազգերի:

Հարցի պատասխանը ստանալու համար հայացք նետենք Առաջավոր Ասիայի հնագույն քարտեզներին ու պատմությանը: Աշխարհի հնագույն քարտեզը մ.թ.ա. III հազարամյակի կեսով թվագրվող շումեր-աքադական քարտեզն է՝ գծագրված աղյուսի վրա: Այնտեղ պատկերված են լեռներ, Տիգրիս ու Եփրատ գետերը և դրանց ակունքների շրջանը, այն է՝ Հայկական լեռնաշխարհը, շրջակա տարածքները և Միջագետքը:

Հույն ճանապարհորդ ու աշխարհագիր Հեկատեոս Միլեթացու մ.թ.ա. 517թ. կազմած քարտեզին շատ ընդարձակ տարածքի վրա գրված է Հայաստան՝ Armenia: Այդ տարածքն ընդգրկում է համարյա ամբողջ արևելյան Փոքր Ասիան (ներառյալ Կիլիկիան), մինչև Կովկասի նախալեռներ: Փոքր Ասիայի միայն արևմտյան մասում նշված է Լիդիա: Նկատում ենք, որ Հայաստանը տարածվում է Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև ընկած տարածքներում:

Մ.թ.ա. 5-րդ դարում կազմված Բաբելական կոչված քարտեզում ընդամենը 6 երկրների շարքում, դարձյալ ընդարձակ տարածքով նշված է Հայաստանը: Հետագա հռոմեական, արաբական և այլ քարտեզներում ընդարձակ տարածքով միշտ նշված է Հայաստանը:

Առաջավոր Ասիայի հնագույն գրավոր աղբյուրները շումերական և աքադական գրավոր տեքստերն են (մ.թ.ա. IV-III հազարամյակներ), որոնք խոսում են Սուբարտու, Արմանի, Արատտա և այլ հայկական պետական կազմավորումների մասին: Առաջավոր Ասիայի ավելի ուշ շրջանի՝ մ.թ.ա. III-II հազամյակների գրավոր աղբյուրները (խեթական, խուրրիական, բաբելական, ասուրական, արարատ-ուրարտական, նաև եգիպտական) խոսում են Նաիրի, Միտանի, Հայասա, Շուպրիա, Ալզի, Արարատ-Ուրարտու և այլ անուններով հայկական պետական կազմավորումների մասին, որոնք ստեղծվել են Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում՝ տարբեր ժամանակաշրջանում ունենալով տարբեր սահմաններ:

Մ.թ.ա. IV-III հազարամյակների գրավոր աղբյուրները (աքադական, խեթական, եգիպտական, խուրիական) վկայում են, որ Միջերկրական ծովից՝ Կիլիկիայից մինչև Կովկասյան նախալեռներ ու Կասպից ծով, և Սև ծովից՝ Միջագետք ընկած ընդարձակ տարածքը մինչև մ.թ.ա. IV-III հազարամյակները, մինչև Արաբական թերակղզուց և Աֆրիկայի հյուսիսային մասերից սեմական ցեղերի (աքադացիներ, բաբելացիներ, արամեացիներ, ասորեստանցիներ, ավելի ուշ հրեաներ, արաբներ) հայտնվելը Միջագետքում, ապա նաև Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջաններում, բնակեցված էր հայկական (արիական) ցեղերով: Սեմական ցեղերի հայտնվելուց հետո սկսվել են հայկական (արիական) ու սեմական ցեղերի ռազմական բախումները, որոնք տևել են հազարամյակներ:

Արտաքին թշնամու դեմ միասնաբար հանդես գալու համար հայ-արմենները հաճախ միավորվել են մեկ պետության մեջ: Գրավոր աղբյուրների վկայություններով, երկրի միավորման հաջող փորձ են կատարել խուրիական (հայկական) միտանի ցեղի թագավորները մ.թ.ա. II հազարամյակի սկզբներին: Նրանց հաջողվել է ստեղծել Միտանի ուժեղ պետությունը հզորացած Եգիպտոսի և Խաթթիի դեմ պայքարելու համար: Հայկական հաջորդ ուժեղ պետությունը Արարատ-Ուրարտուն էր, որը նույնպես ստեղծվել էր արտաքին թշնամու՝ այս անգամ հզորացող Ասորեստանի դեմ պայքարելու համար: Մ.թ.ա. I-ին դարում նորից ստեղծվել է հայկական հզոր պետություն Տիգրան II Մեծի (մ.թ.ա.95-55) գլխավորությամբ Հռոմի և Պարթևստանի դեմ պայքարելու համար: Այդ ժամանակաշրջանի Հայաստանը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, և Սև ծովից մինչև Միջագետք: Այս սահմանները Հայաստանի ու հայ-արմեններով բնակեցված այն տարածքների սահմաններն են, որոնք մեզ են ներկայանում հնագույն գրավոր աղբյուրների վկայություններով և հնագույն քարտեզներից, որոնց մասին նշվել է վերևում: Այս դեպքում ավելորդ չէ հիշել Մ. Խորենացու մի ուշագրավ վկայությունը: «Հայոց պատմություն» աշխատությունում Մ. Խորենացին, խոսելով Տիգրան Երվանդյանի սխրագործությունների մասին (մ.թ.ա. I-հազարամյակի կես), գրում է, որ (նա) «մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը» (Մովսես Խորենացի, 1981, էջ 85: Նշենք, որ ուսումնասիրողների մեծ մասը այս դեպքերը վերագրում են Տիգրան II Մեծին): Ինչպես տեսնում ենք, Մ. Խորենացու վկայությունը պատմական հիմք է ունեցել և պատահական արտահայտություն չի եղել:
Մ.թ.ա. IV-III հազարամյակներում սկսված հայկական (արիական) ցեղեր – սեմական ցեղեր ռազմական բախումները, չնայած հայ ռազմիկների ու հայ զորավարների քաջությանը, արիությանն ու հմտությանը ռազմի դաշտում, դարերի ընթացքում ավարտվել են հայկական տարածքների ու հայ-արմեններով բնակեցված տարածքների կորուստներով: Սեմականանում են Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջանները (Պաղեստին, Հորդանան, Լիբանան, Հյուսիսային Սիրիա), Հարավային Միջագետքը, Հյուսիսային Միջագետքը (Սիրիա, Իրաք): Միտանիի անկումից հետո, մ.թ.ա. II-հազարամյակի վերջերին անընդհատ շարունակվող սեմական ցեղերի ներհոսքի ու ճնշման հետևանքով Հյուսիսային Միջագետքի (նաև Հայկական Միջագետքի) բնակչությունը հարթավայրերից մղվում է դեպի լեռներ՝ Աղձնիք ու Սասունի լեռներ (Արմե-Շուպրիա): Կորսվում են նաև Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասերը (Իրանի հյուսիս-արևմտյան մաս, Իրաքի հյուսիսային մաս):
Հայ-արմեններով բնակեցված տարածքները կրճատվում են նաև հետագա դարերում: Հայտնվում են խառը բնակչությամբ տարածքներ (հայ-արմեններ-սեմական ցեղեր, ավելի ուշ՝ հայ-արմեններ-թուրքական ցեղեր, քրդեր):

Առաջավոր Ասիայում կազմավորված յուրաքանչյուր նոր պետություն կամ կայսրություն (հռոմեական, պարսկական, բյուզանդական, արաբական, օսմանյան) ընդարձակվում ու հզորանում էր ի հաշիվ հայկական տարածքների: Կրճատվում է նաև հայ բնակչության թիվը, որը Հայաստանից անջատված տարածքներում և հայերով բնակեցված տարածքներում (Միջերկրական ծովի արևելյան ափամերձ շրջաններ, Հյուսիսային Սիրիա, Հյուսիսային Միջագետք, Հայկական Միջագետք) երկար դիմակայությունից հետո ի վերջո կորցնում է ազգային նկարագիրը և ձուլվում: Բնակչության մի մասն էլ հեռանում էր երկրից հայկական հերթական պետության անկումից հետո՝ չդիմանալով օտար տիրակալների խարդավանքներին ու բռնություններին: Հայկական լեռնաշխարհից սկսված գաղթը մեծ չափերի է հասել մ.թ.ա. II հազարամյակի վերջերից, Միտանիի անկումից հետո: Հայկական (արիական) ցեղերը հայտնվում են Եվրոպայից Հնդկաստան ընկած ընդարձակ տարածքներում: Եվ այսօր հիմնականում այդ տարածքներում են ապրում հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդները (ավելի ուշ նրանք հայտնվում են նաև Ամերիկայում և Ավստրալիայում): Տիգրան Մեծից հետո ընդարձակ հայկական պետությունը այլևս չվերականգնվեց: Իսկ Հայաստանը անընդհատ տարածքային կորուստներ էր ունենում: Վաղ միջնադարից սկսած (IV-V դդ) հայոց արքայական տները (Արշակունիներ, Բագրատունիներ, Զաքարյաններ) սկսեցին բավարարվել միայն Մեծ Հայքի (մոտ 300.000 քառ. կմ) սահմաններում ստեղծված պետության գոյության փաստի հետ: Պատահական չէ, որ V դարում պատմահայր Մ. Խորենացին ցավով ու տխրությամբ Հայաստանը փոքր երկիր, իսկ հայ ժողովրդին «փոքր ածու» է համարում: Այսօր զարմանում ենք Մովսես Խորենացու այս բնութագրման վրա, քանի որ այսօրվա Հայաստանի համեմատ V դարի Հայաստանը ընդարձակ երկիր էր: Անընդհատ փոքրացող երկրի ու հայրենիքի մասին ցավով նշում է նաև V դարի մեկ այլ պատմիչ՝ Փավստոս Բուզանդը: Խոսելով Հայաստանի առաջին բաժանման մասին (387թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև)՝ Փ. Բուզանդը գրում է. «…և այն ժամանակ ու այնուհետև Հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ» (Փ. Բուզանդ, Պատմություն Հայոց, Եր. 1968, էջ 299):

Դարերի ընթացքում կրճատվել են հայ-արմեններով բնակեցված երբեմնի ընդարձակ տարածքները հայ-հռոմեական (մ.թ.ա. I – մ.թ. I դդ), հայ-պարսկական (III-VIդդ), հայ-բյուզանդական (VI-XIդդ), պարսկա-բյուզանդական (VIդ), հայ-արաբական (VII-IXդդ), թուրք-պարսկական (XVI-XVII դդ), ռուս-պարսկական (XIX դ-ի սկիզբ), ռուս-թուրքական (XIX-XXդդ), պատերազմների և թուրքական ու մոնղոլական ներխուժումների, ինչպես նաև սելջուկյան տիրապետության ժամանակ (XI-XIIդդ-ից) քրդերի Հայաստանի հարավային մասեր թափանցելու հետևանքով:

Բագրատունիների թագավորության անկումից հետո (1045թ.) Հայաստանը դառնում է ռազմական գործողությունների թատերաբեմ: Երկիրն ամայանում է, ժողովուրդը տեղահանվում կամ փախուստի էր դիմում ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: ժողովուրդը տեղահանվելով դեռ կարողանում էր տեղավորվել իր հայրենիքի մեկ այլ մասում, իր հայրենակիցներով բնակեցված այլ տարածքներում:

Հայաստանի համար հատկապես ավերիչ են եղել ընդհատումներով շարունակվող թուրք-պարսկական պատերազմները (1514-1639), որոնք ընթացել են Հայաստանի տարածքում: Այդ պատերազմների հետևանքով ամայացել է երկիրը: Տասնյակ հազարավոր հայեր սպանվել, գաղթել կամ տեղահանվել են: Տեղահանությունների ժամանակ բնակիչները հիմնականում բնակեցվում էին հայկական այլ տարածքներում: Այսպես, մշեցիները հայտնվում էին Ջավախքում, Սևանի ավազանում, էրզրումցիները՝ Շիրակում, պարսկահայերը՝ Արցախում, արցախցիները Լոռու և Իջևանի շրջաններում և այլն:

Ինչպես տեսնում ենք, երկրի մի անկյունից դուրս մղված հայը ապաստանում էր իր երկրի մեկ այլ անկյունում և հայը, որպես հայ էթնոսի ներկայացուցիչ, պահպանում էր ազգային նկարագիրը: Հայը որպես հայ պահպանվում էր, և այս դեպքում շատ մեծ էր ընդարձակ երկիր ու տարածք ունենալու դերն ու նշանակությունը: Հայաստանից դուրս հայտնված հայը, չնայած իր գործադրած վիթխարի ջանքերին (դպրոց, եկեղեցի, մամուլ), ի վերջո կտրվում էր ազգային արմատներից և ձուլվում: Վկան՝ Ֆրանսիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, անգամ Հայաստանին շատ մոտ Վրաստանում և այլ երկրներում միջնադարում ապաստանած հայ բնակչության օրինակն է, երբ այսօր շատ երկրներում պահպանվել են հայկական մշակույթի հետքեր (եկեղեցիներ, շինություններ, ձեռագրեր), իսկ հայ բնակչություն այլևս չկա: Նրանք ձուլվել են տեղացիներին: Եվ միայն հատուկենտ հայերի ժառանգներ են պահպանում ինչ-որ հեռավոր հիշողության հեռավոր հայրենիքի մասին:

Հայաստանը դարերի ընթացքում ունեցել է ոչ միայն տարածքային կորուստներ, այլև պետականության երկարատև կորուստ: 1045թ. վերացել է Բագրատունյաց թագավորությունը (885-1045): 1375թ. վերացել է Կիլիկյան Հայաստանի թագավորությունը (1080-1375): Եվ հրաշք էր, որ 20-րդ դարի սկզբներին՝ 1918թ. (մայիսի 28) նորից վերականգնվեց հայոց պետականությունը, ու ստեղծվեցին նախ Հայաստանի առաջին Հանրապետությունը (մոտ 58.000 կմ2 տարածքով), ապա Խորհրդային Հայաստանը (29.800 կմ2 տարածքով): Այսօր՝ 21-րդ դարի սկզբին ունենք Հայաստանի Հանրապետություն (29.800 կմ2 տարածքով), Արցախի հանրապետություն (12. 000 կմ2 տարածքով) և հայաբնակ Ջավախք Վրաստանի կազմում:

Ինչպես տեսնում ենք, հայ ժողովուրդը սեղմվել է իր հայրենիքում: Հազարամյակների ու դարերի ընթացքում հայերի հարևանությամբ հայտնված եկվորներին հաջողվել է դիվանագիտական ճանապարհով, խաբեությամբ, խարդավանքով, ռազմական ուժով և այլ ձևերով տեր դառնալ հայկական տարածքներին ու երբևէ ընդարձակ Հայաստան երկրին:

Նորից անդրադառնանք վերևում հնչած հարցին, ինչպե՞ս է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը դիմացել են դարերի փորձությանը և չեն անհետացել պատմության թատերաբեմից, ինչպես իր հնագույն հարևաններ Շումերը, Աքադը, Էլամը, Բաբելոնը, Խաթթին, Եգիպտոսը, Ասորեստանը և այլ պետություններ: Միանշանակ կարելի է պատասխանել. դիմացել է իր ընդարձակ տարածքների շնորհիվ: Անհետացած պետությունները Հայաստանի համեմատ տարածքով փոքր էին և հաճախ մեկ ճակատամարտում պարտվելը բավական էր լինում երկրի կործանման ու պատմության թատերաբեմից անհետանալու համար: Այսպես, երբ մ.թ.ա. 612թ. Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն գրավվեց մարերի, հայերի, բաբելացիների ու սկյութների կողմից, Ասորեստանը դադարեց գոյություն ունենալ: Երբ մ.թ.ա. 592թ. Բաբելոնը գրավվեց մարերի, հայերի և սկյութների կողմից, Բաբելոն պետությունը ևս դադարեց գոյություն ունենալ և այլն:

Այլ է եղել Հայաստանի դեպքում: Հայաստանը ընդարձակ երկիր էր, և երբ թշնամին գրավել է երկրի մի մասը, ապա ժողովուրդը նահանջել, սեղմվել է իր տարածքում: Սա կրկնվել է բազմիցս, և հայ ժողովուրդը անընդհատ կորցրել է իր երկրի, իր հայրենիքի ինչ-որ մասը: Ժամանակի ընթացքում կորուստը մեծացել է, նկատելի դարձել և այժմ՝ 21-րդ դարի սկզբին ունենք այսօրվա վիճակը, ունենք փոքր Հայաստան երկիր, Արցախ, հայաբնակ Ջավախք ու հայաթափված բազմաթիվ տարածքներ: Պետք է նշել, որ այլ օբյեկտիվ պատճառներից բացի նաև այս վիճակն էր (փոքր Հայաստան) պատճառը, որ Ադրբեջանին բռնակցված Գարդման աշխարհի բնակչությունը 20-րդ դարի վերջերին տեղահանվելով իր բնօրրանից չկարողացավ ապաստանել այսօրվա Հայաստանում և ցրվեց՝ տեղավորվելով հիմնականում Ռուսաստանի հարավային մասերում՝ էլ ավելի մեծացնելով Հյուսիսային Կովկասում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում գոյություն ունեցող հայ բնակչության թիվը (նշենք, որ այդ գործում մեղքի շատ մեծ բաժինն ունեն այն ժամանակվա Հայաստանի իշխանավորները):

Այսպիսով, մեր պատմությունը և անցյալի դասերը հուշում են, որ հայ ժողովրդի հետագա ընթացքը դեպի ապագա, նրա անվտանգությունը և ապահովությունը պահանջում են այլևս չզիջել անգամ մեկ թիզ հող: Նահանջելու տեղ այլևս չունենք և իրավունք չունենք որևէ տարածք կորցնելու, զիջելու ուրիշներին: Սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ ու հասկացնի, բացատրի նաև ուրիշներին: Ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրելու կամ ստիպելու, որ հանձնենք բռնագրավված մեր հայրենիքի ազատագրված տարածքները:

Չմերժելով հայ մարդու ոգու ամրությունը, նրա համամարդկային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված լինելը, հայ ռազմիկի արիությունն ու քաջությունը, նաև հոգևոր, մշակութային, տնտեսական և այլ կարգի հարցերի կարևորությունը ազգի գոյատևման ու առաջընթացի համար, այնուամենայնիվ պետք է նշել, որ ազգը գոյատևում է իր երկրում, իր տարածքների վրա: Հետևաբար հազարամյակների փորձությանը հայ ազգը առաջին հերթին դիմացել է իր ընդարձակ երկրի ու տարածքների շնորհիվ:

Հոդվածը տպագրվել է «Հայաստանը և Պատմությունը» գրքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համարԱՄՆ-ը սկսում է հրաժարվել Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու գաղափարից․ ՌԴ ՊետդումաFAZ. Ձերբակալվել է էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի մեջ կասկածվող անձ«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ ԱվինյանՆերմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքումԲելոուսովը հայտարարել է Ռուսաստանի և Վիետնամի պաշտպանության նախարարությունների միջև կանոնավոր շփումների մասինԱշխարհում ժամանակի հաշվարկը պատրաստվում են «անջատել» Երկրի պտույտիցՊղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդիՍաուդյան Արաբիան չի պատրաստվում հրաժարվել իր սահմանների պաշտպանության հարցումՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՉինաստանի սահմանին որոշ տղամարդկանց ստիպում են սափրել մորուքը․ հայտնի է պատճառըՆյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Մեծ Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցներըՍուրբ Աստվածածին, բարեխոսի՛ր մեզ համար, որպեսզի կարողանանք տեսնել Աստծո լույսը, լսել Նրա ձայնը և մեր կյանքով պատասխանել Նրա սիրուն. Տեր ՀեթումԶրուցակիցները ողջունել են Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերելԿատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-Իրան բանակցությունները վերսկսելու ուղղությամբԻ՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց. քննարկում Փաշինյանի մոտՀոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբՄարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան (տեսանյութ) Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը. Գառնիկ Դանիելյան«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են»․ Լևոն ՔոչարյանՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկումԵկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավորՓաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային (տեսանյութ)
Ամենադիտված