«Աշուն». Էդվարդ Ալեքսանյան
Գիտություն և Մշակույթ
Տերեվաթա՜փ: Ոսկեշող անձրեվ՜: Տերեվները մեղմ շրշյունով հրաժեշտ են տալիս մեզ՝ ինձ ու քեզ, ու թախծոտ աչքերիդ մեջ արցունքի կաթիլ է դառնում մարվող արեվի դեղնած վերջնալույսը: Կտեսնե՞ս էլ ինձ: Կտեսնե՞մ քեզ նորից:
Իմ անցած օրերի վրա սիրահար հուշե՜ր, դուք էլ այսօրվա պես աշուն եք հագել, սակայն անմոռա՜ց, ինչ-որ տեղ անգին...
Ես հիշում եմ, հիշում եմ քեզ, ի՛մ նրբիրան ոսկեծամ աղջիկ:
Օրը նորից է մոտենում իր ավարտին: Կարմրաշեկ արեվը ձուլվում է լեռնապարին, ու շուջս ամեն ինչ դեղին է:
Էդվարդ Ալեքսանյանի ֆեյսբուկյան էջից


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)