Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել 

Ղարաբաղյան հրադադարից 20 տարի անց. BBC-ի անդրադարձը (լուսանկարներ)

Համաշխարհային Մամուլ

Ղարաբաղյան հրադադարից անցել է 20 տարի: Միջազգային ճանաչում ունեցող բրիտանական BBC գործակալությունը վերլուծական անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հարցին` ժամանակագրության տեսքով:

1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանը, Ադրբեջանը և «չճանաչված» Լեռնային Ղարաբաղն ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի կետերից մեկը հակամարտող կողմերի միջև հրադադարն էր:

Ինչպես ասվում է փաստաթղթում, այս արձանագրությունն ստորագրողները հակամարտող բոլոր կողմերին կոչ են արել կատարել խելամիտ քայլեր և դադարեցնել կրակը մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերից սկսած:

Բիշքեկում կայացած այդ հանդիպումից հետո՝ մայիսի 9-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովն ստորագրեց այս համաձայնագիրը, մայիսի 10-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:

Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո` այս սառեցված հակամարտության ընթացքում

• 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեկյան արձանագրությունն ուժի մեջ է մտնում:

• 1994 թվականի դեկտեմբերի 24-ին Ղարաբաղի Գերագույն խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ է նշանակում Ռոբերտ Քոչարյանին:

• 1995 թվականի մարտի 23-ին Ղարաբաղյան հակամարության հարցով Վիեննայի համաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ին համանախագահության մանդատ է տրվում:

• 1996 թվականի նոյեմբերի 24-ին առաջին համընդհանուր քվեարկության արդյունքում Ռոբերտ Քոչարյանը դառնում է «չճանաչված ԼՂՀ»-ի նախագահ:

• 1996 թվականի դեկտեմբերի 3-ին Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում այդ կազմակերպության 54 անդամները, բացի Հայաստանից, ստորագրեցին լիսաբոնյան համաձայնագիրը: Այդ համաձայնագրի հիմնական սկզբունքները ներառում են Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը՝ որպես Ադրբեջանի կազմում ինքնակառավարման բարձր մակարդակով տարածք, ինչպես նաև երաշխավորում ԼՂ-ի և նրա բնակչության անվտանգության երաշխիքները:

• 1997 թվականի հունվարի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխում է ձևաչափը. այժմ նա ունի 3 համանախագահ՝ Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ: Այդ ձևաչափով ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է մինչ օրս, սակայն Ադրբեջանի դժգոհությունը՝ այդ եռյակում Ֆրանսիայի ներկայության հետ կապված, բարդացրեց բանակցությունները:

• 1997 թվականի հուլիսի 18-ին Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին ներկայացնում են տիրող իրավիճակի կարգավորման առաջարկների փաթեթ: Այս փաթեթը կազմված էր երկու պայմանագրերից. առաջինը սահմանում էր զինված բախումների դադարեցման կետեր, երկրորդը նվիրված էր ԼՂՀ-ի կարգավիճակին: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը… չի կարող որոշվել Ադրբեջանի Հանրապետության կամ ԼՂ-ի իշխանությունների միակողմանի գործողություններով»,-ասվում է նախաբանում:

• 1997 թվականի սեպտեմբերի 8-ին՝ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, Ղարաբաղի նախագահ ընտրվեց Արկադի Ղուկասյանը:

• 1997թվականի դեկտեմբերին Մինսկի խումբը փուլային տարբերակներ առաջարկեց հակամարտության լուծման համար: Այս փուլային տարբերակներն ուղղված էին զինված հակամարտությանը վերջ դնելուն: Այն տարբերվում էր զինված հակամարտությանը դադարեցման մասին նախատեսված ծրագրերից նրանով, որ զինված ստորաբաժանումները պետք է դուրս բերվեին իրենց դիրքերից, իսկ զինված գործողությունների տարածքներում տեղակայվեին ԵԱՀԿ խաղաղապահները՝ կանխելով երկու կողմերի անսպասելի հարձակումները: Լաչինի միջանցքը, որը կապում է Հայաստանը Ղարաբաղի հետ, ըստ ծրագրի՝ մնացել է Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար ստեղծվել է հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են այդ ծրագրին, սակայն Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը մերժել է այն:

• 1998 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ Ադրբեջանին չափազանց մեծ զիջումներ անելու մեղադրանքների մեծ ալիքի ֆոնին:

• 1998 թվականի նոյեմբերի 9-ին Մինսկի խումբը հանդես եկավ միութենական պետության առաջարկով, ըստ որի՝ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը մնալով միասնական պետության շրջանակում, պետք է ստանան հավասար կարգավիճակ: Ադրբեջանը մերժեց  այդ առաջարկը՝ հայտարարելով, որ դա հակասում է Լիսաբոնյան փաստաթղթին:

• 1999 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են  ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում՝ Մոսկվայում: Կողմերը պայմանավորվում են կանոնավոր հանդիպումների մասին: Հաջորդ 7 ամիսներին ընթացքում 5 հանդիպում է տեղի ունենում:

• 2001թվականի ապրիլի 3-7-ը Ֆլորիդայում՝  Մինսկի խմբի շրջանակում, ԱՄՆ հավանավորության ներքո, տեղի են ունենում Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի բանակցությունները:

• 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՄԱԿ-ի խաղաղարար ծրագրի անցկացման ժամանակ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովն սպանում է հայ ուսանող Գուրգեն Մարգարյանին:

• 2006 թվականի ապրիլի 13-ին Սաֆարովին Բուդապեշտի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտում:

• 2007 թվականի նոյեմբերի 29-ին Իսպանիայի մայրաքաղաքում հռչակվում են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: Այս սկզբունքները հիմնված էին բռնությունից հրաժարվելու, տարածքային ամբողջականության և ինքնորոշման հիման վրա: Հաջորդող տարիներին սկզբունքները մի քանի անգամ վերանայվել են: 

• 2008 թվականի մարտին տեղի ունեցան 1994 թվականի զինադադարի հայտարարումից հետո ամենածանր զինված բախումները: Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրեցին միմյանց` տեղի ունեցած միջադեպի համար, կողմերից յուրաքանչյուրը մարդկային կորուստներ ունեցավ:

• 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: Հռչակագրում կողմերը խոստացան շարունակել բանակցային գործընթացը, նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը:

• 2010 թվականի հոկտեմբերի 27, «Աստրախանյան հռչակագիր». Ռուսաստանի միջնորդության շնորհիվ ձեռք բերվեց ռազմագերիների ազատման համաձայնագիր:

• 2012 թվականի օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովն արտաքսվեց Ադրբեջան: Մի քանի օր անց նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհելու հրաման է ստորագրում: Սաֆարովի ազատումն առաջացրեց միջազգային հանրության քննադատության մեծ ալիք ու նախազգուշացման առիթ այն մասին, որ այս քայլը կարող է բարդացնել հակամարտության կարգավորման հետագա գործընթացը:

Վերջին տարիներին ԼՂ-ի հարցով խաղաղ բանակցային գործընթացը կանգ է առել: Շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը հնչել երկու կողմերից, իսկ հակամարտության գոտում դիպուկահարների կրակոցներից մարդիկ են զոհվում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը
Ամենադիտված