Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները Լիլիթ Գալստյանը հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին Ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 44 մարդ է տուժել Նոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը «ՔՊ-ն հեռանալու է․ դեռ կա՞ն դրան չհավատացողներ»․ Նարեկ Կարապետյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում «Հրճվում էին հայաթափված Շուշիում․ իսկ հետո հերթը Մեղրի՞ն է»․ Արմեն Այվազյան Իրանը նոր աշխարհաքաղաքական մակարդակում է. Թեհրանը փաստացի տիրապետում է Հորմուզին և Բաբ էլ-Մանդեբին. իրանագետ Օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 

«Դպրոցականների բասկետբոլի լիգա»․ հայտնի են հաղթող թիմերը

Սպորտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2026 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը:

ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի արդյունքներով երկու տարիքային խմբերում հայտնի են դարձել հաղթող թիմերը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից մասնակցել են մարզային փուլում երկու տարիքային խմբերում առաջին տեղեր գրաված թիմերը:

Այսպիսով՝ «Դպրոցականների բասկետբոլի լիգա». 1-ին տարիքային խմբում 5-6-րդ դասարանների պայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոցի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը: «Դպրոցականների բասկետբոլի լիգա». 2-րդ տարիքային խմբում 7-9-րդ դասարանների պայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ տեղը զբաղեցրել է Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմը:

Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին հերթական մարզական տոնի առիթով. «Երբ այս մրցաշարն ստեղծում էինք, մեր նպատակադրումը հենց սա էր՝ երեխաների, աշակերտների, ուսուցիչների, նրանց ծնողների համար տոն ստեղծելը, և արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում ենք կոնկրետ բասկետբոլի լիգային: Մենք տեսնում ենք՝ այդ տոնը ձևավորված է, և ես համոզված եմ, որ ամեն տարվա հետ այդ տոնն ավելի հիշարժան է լինելու։ Իհարկե, երկրորդ տարին անընդմեջ Երևանի թիմերի գերակայությունն ակնհայտ է, բայց կարծում եմ՝ մարզերը նաև շատ կարևոր մոտիվացիա են ստանում, մանավանդ, որ հիմա դպրոցաշինության ծրագրում և՛ Երևանում, և՛ մարզերում լայնածավալ ներդրումներ ենք անում: Դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճները կառուցվում են հիմնականում բասկետբոլի հենքի վրա: Առաջիկայում նպատակադրվել ենք, բացի նոր 300 դպրոցից և մարզադպրոցներից, ևս 100 կոմբինացված խաղահրապարակներ կառուցել հանրապետությունում, որտեղ կլինեն և՛ մինի ֆուտբոլի, և՛ բասկետբոլի հրապարակներ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաղթող դպրոցի սպորտի դահլիճը, որը վերանորոգման կարիք ունի, առաջիկայում կվերանորոգվի և մարզվելու ավելի լավ պայմաններ կլինեն երեխաների համար:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր նվիրվածության, աշխատանքի համար, և այն բանի համար, որ այսպիսի տոն եք պարգևում մեզ բոլորիս՝ ձեզ, ձեր ծնողներին, ձեր դպրոցներին, ձեր մարզերին, նաև ձեր վարչական շրջաններին: Սա կարծում եմ՝ շատ լավ առիթ է, որ մենք պարբերաբար այս ձևաչափով հանդիպենք և ամփոփենք, թե նախորդ տարվա մեր աշխատանքը, ուսուցիչների աշխատանքը, դպրոցների աշխատանքը ի՞նչ արդյունքների է բերել»,-նշել է երկրի ղեկավարը:

Ամփոփելով խոսքը և դիմելով լավագույններին՝ վարչապետը նշել է. «Իմացեք, որ միշտ մեր աջակցությունն ունեք, և մենք սրտատրոփ ենք հետևում և սպասում ձեր նոր հաջողություններին, որովհետև ձեր բոլորի հաջողությունը մեր հաջողությունն է, Հայաստանի Հանրապետության հաջողությունն է»:

Մրցաշարն անցկացվել է 3 փուլով՝ երկու տարիքային խմբերով` 1-ին տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 5-6-րդ դասարանի աշակերտներից կազմված թիմ, 2-րդ տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 7-9-րդ դասարանի աշակերտներից կազմված թիմ: «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլն անցկացվել է փետրվարի 20-ից մարտի 16-ը, իսկ երկրորդ՝ մարզային փուլը՝ մարտի 17-ից ապրիլի 3-ը: 2026 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ին, ընդհանուր առմամբ, մասնակցել է ավելի քան 8800 աշակերտ հանրապետության 689 դպրոցից: 2025 թվականին խաղերին 8743 աշակերտ էր մասնակցել 559 դպրոցից:

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4,000.000 դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 դրամով: Պարգևատրվել են նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ և 3-րդ տեղ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներըՄոդի. BRICS-ը կարիք ունի հավակնոտ օրակարգի հաջորդ 20 տարիների համարԼիլիթ Գալստյանը հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ ՄանասյանինԼիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետՈւղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 44 մարդ է տուժելՄելոնին խոստովանել է՝ Ուկրաինային չաջակցելն ավելի ձեռնտու կլիներ իր վարկանիշի համարՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռի՝ Սև ծովի վրայով թռիչքի ժամանակ արտասովոր հանգամանք է արձանագրվելՆոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը«ՔՊ-ն հեռանալու է․ դեռ կա՞ն դրան չհավատացողներ»․ Նարեկ ԿարապետյանԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըՓաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում«Հրճվում էին հայաթափված Շուշիում․ իսկ հետո հերթը Մեղրի՞ն է»․ Արմեն ԱյվազյանԻրանը նոր աշխարհաքաղաքական մակարդակում է. Թեհրանը փաստացի տիրապետում է Հորմուզին և Բաբ էլ-Մանդեբին. իրանագետՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումներըՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՓրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերումԳազի գինը բարձրանա՝ ռուսական ռազմաբազայի վարձն էլ կթանկանա՞Սիրիան պահանջել է Լիբանանից արտահանձնել Ասադի ձերբակալված ազգականինՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի ԳևորգյանըՇոգ օր է Հայաստանում․ ջերմաստիճանը կհասնի +27°C-իՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը«Tour of Armenia»-ի ընդհանուր դասակարգումը գլխավորում է շվեյցարացի հեծանվորդը«Ալիևը բացահայտեց Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը». ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղելՎրաստանի հերթական ապտակը՝ ԵվրամիությանըԵրևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՍի Ծինփինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու BRICS գագաթնաժողովինՀաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նԱրմեն Գրիգորյանն ու իր հրահանգողները Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Տիգրան ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՈւկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի շրջաններում կա զոհ և վիրավորներ80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԿանադան պետք է դառնա ԱՄՆ-ի նահանգ. ԹրամփՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել․ «Հրապարակ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվումԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» «Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին» Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»
Ամենադիտված