Թրամփը հայտարարել է, որ ժամանակ չունի դեպրեսիայի համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր աշխատանքային գրաֆիկը թույլ չի տալիս ընկնել դեպրեսիայի մեջ։
Սպիտակ տանը հրամանագրերի ստորագրման ժամանակ նա խոսել է նաև Սթենֆորդի համալսարանում անցկացված հետազոտության մասին, որտեղ նախկին հատուկջոկատայինների մոտ փորձարկվել են հոգեակտիվ նյութեր։ Նրա խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում մասնակիցների մոտ դեպրեսիայի և տագնապի ախտանիշները նվազել են 80-90 տոկոսով։
Թրամփը կատակով նշել է, թե ինքն էլ կցանկանար նման միջոց, սակայն ավելացրել է, որ «չունի ժամանակ դեպրեսիայի մեջ լինելու համար»՝ ընդգծելով, որ զբաղված լինելը նույնպես կարող է օգնել նման վիճակներից խուսափել։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը