Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին 

Գագիկ Ծառուկյանի նախագահական հավակնությունների «շնորհանդեսը»

Վերլուծական

Ես չգիտեմ՝ ինչ նկատի ուներ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որ այսօրվա հանրահավաքը կոչում է «գործողությունների հանրահավաք»:

Ցանկացած հանրահավաք ինքնին գործողություն է, այլ բան, որ, իմ կարծիքով, հազիվ թե այսօր մենք ականատես լինենք գործողության, որն արմատապես փոխի երկրի ներքաղաքական կյանքը:

Հանրահավաքի հիմնական ինտրիգը Գագիկ Ծառուկյանի ելույթն է:

Բովանդակային հարթությունից դուրս՝ այս ելույթը պետք է ֆորմալացնի, լեգիտիմացնի, հանրային բնույթ հաղորդի Ծառուկյանի նախագահական հավակնություններին:

Այդ հավակնությունների նշանները երևացին դեռևս 2012թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ն պատկառելի ներկայություն ստացավ խորհրդարանում, սակայն մաս չկազմեց կառավարող կոալիցիային: Դեռ այն ժամանակ շատերն ենթադրում էին, որ Ծառուկյանը կարող է առաջադրվել 2013թ-ի նախագահական ընտրություններում, սակայն այդ առաջադրումը տեղի չունեցավ. ըստ ամենայնի՝ ներքին ու արտաքին կոնյուկտուրան դրան չէր նպաստում:

ՀԱԿ-ԲՀԿ աստիճանական մերձեցումը, հետո դրա վերածումը եռյակին կամ քառյակային ֆորմատների, ավելի առարկայական ու ցցուն դարձրին Ծառուկյանի լիդերությունը նոր ընդդիմադիր շարժման մեջ: Ընդդիմադիր նոր ձևաչափում ներկայացված մյուս կուսակցություններն ու առաջնորդները վաղուց կորցրել են ազդեցիկությունը, ինքնուրույն գործընթաց գեներացնելու ռեսուրսները:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ, Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ հրապարկայնացրեց իր նախագահական հավակնությունները, սակայն հարթակից խոստացավ հասարակությանն իր ծրագրերը ներկայացնել «հաջորդ դասին»:

Ծառուկյանի նախագահական հայտը երկրորդական դարձրեց առաջին հանրահավաքի մյուս բոլոր ելույթները, դրանց բովանդակությունը, որովհետև մեր հասարակությունը, որպես կանոն, սպասում է առաջնորդի խոսքին՝ դրա մեջ փնտրելով իր հույսը կամ հիասթափությունը:
Այդ համատեքստում՝ Ծառուկյանի այսօրվա ելույթը նրա նախագահական հավակնությունների յուրատեսակ «շնորհանդեսն» է ու այդքանով արդեն կարևոր է՝ նույնիսկ անկախ բովանդակությունից:

Կասկած չկա, որ ԲՀԿ նախագահը խոսելու է մեր իրականության մասին՝ քննադատական շեշտադրումներով, կարևորելու է հասարակության ու միասնության գործոնը, սակայն նրա ելույթն, ըստ էության, պետք է տա մի հարցի պատասխան՝ ԲՀԿ-ն ու նրա դաշնակիցները գնալու են արտահե՞րթ զարգացումների, թե՞ «հաջորդ դասը» ձգվելու է մինչև 2017-2018թթ-ի ընտրական ցիկլ:
Առաջին սցենարը ես քիչ հավանական եմ համարում, եթե նույնիսկ հոգու խորքում Ծառուկյանն արտահերթ զարգացումների կողմնակից է:

Նրա տեսակը չի տեղավորվում հեղափոխական կերպարի մեջ, նրա կուսակցության կիսաօլիգարխիկ կառուցվածքին խորթ է «բարիկադային» պայքարը: Ու վերջապես ԲՀԿ-ն դեռևս պաշտոնապես չի հրաժարվել «այլընտրանքի» կարգավիճակից, իսկ արմատական լուծումների գնացող քաղաքական ուժը գոնե դա կաներ առանց վարանելու:

Ինչքան էլ ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» ձգտեն արտահերթ զարգացումների ու ակնարկներով փորձեն դա դարձնել Եռյակի օրակարգ, միևնույն է՝ «խաղի կանոնն» այսօրվա հարթակում որոշում է Գագիկ Ծառուկյանը, ինչ մասին այսօր նա կասի՝ ակնարկով կամ բացահայտ: Մյուս քաղաքական ուժերը կարող են հետևել նրա քաղաքական կուրսին կամ հեռանալ. ընդդիմանալու պոտենցիալ նրանք չունեն…

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
Ամենադիտված