«Հիմա տեսնենք` ով է հեղափոխություն անելու»
Բլոգոսֆերա
Արմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1 մլն. մարդ երկրի ներսում, 9-ը՝ դրսում:
Սա կատարյալ աննորմալություն է, տկարամիտն անգամ կհասկանա, որ սա մեր ՎԵՐՋՆ Է և ոչ մի թշնամու միջամտություն պետք չէ դրա համար: Ես զարմանում եմ, որ մեր ժողովուրդը, մանավանդ բանիմաց, հասկացող և կարող անհատները, այս ճակատագրական, ողբերկական հարցից զատ այլ «բաներով» են զբաղված: Հիմա արդեն ստիպվա՛ծ ենք հասկանալու, որ 1 մլն-ը, այն էլ նորացվող «գաղութում» երկար չի ձգի, իսկ եթե Հայաստանին մի բան եղավ՝ Սփյուռքը՝ մեկ սերունդ չի ձգի:
Ընդ որում, իշխանությունները՝ գործադիր, օրենսդիր, նախարարությունները, զանազան ծառայությունները, կոմիտեները, ներքին գործերը, բանակը, բանկերը, ԲՈՒՀ-երի, դպրոցների մանկապարտեզների անձնակազմերը, օլիգարխները, իրենց թիկնապահները, եկեղեցին՝ կաթողիկոսով ու իր նազիր վեզիր տերտերներով, 250-300 հազարի հասնող աղանդավորները, երկնագույնները, ծախու «ընդդիմությունը», վերը նշված կոնտինգենտի զանազան տեսակի մեծ ու փոքր մանկլավիկները, վարորդների «դասակարգը», այս բոլորը միասին կազմում են երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը: Ամենանվազեցված հաշվարկներով (բացի չբեր երկնագույններից), եթե կես մլն.-ի հասնող այս թվին ավելացնենք նաև յուրաքանչյուրի ընտանիքի միջին հաշվով 3 անդամներին, ապա կտեսնենք, որ տակը գրեթե բան չի մնում: Մնացածը փաստացի ստրկացված հայ «ժողովուրդն» է, որն էլ իր միամիտ խելքով պետք է «իշխանափոխություն» անի օկուպացված Հայաստանում:
Նման բան հեքիաթներում էլ չի լինում: Ռեալ և խելամիտ լինենք, առանց դրսի 9 մլն.-ի մասնակցության, ներսի փոքրաթիվ և անուժ գերիները չեն կարող ազատագրել երկիրը գաղութատիրական լծից: Ցավոք սրտի, դրսիններն էլ սա չեն հասկանում, որովհետև նրանք էլ իրազեկված չեն ու գաղափար չունեն իրական պատկերի մասին: Ուրեմն, հետևությունը թողնենք հասկացողներին...»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը