Նախատեսում ենք բարձրացնել մեր գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը. Տարոն Մարգարյան
Բլոգոսֆերա
Տարոն Մարգարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Նոյեմբերի 4-ին այցելեցի նաև հիմնանորոգումից հետո վերաբացված Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիր՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին:
Մայրաքաղաքի գրադարանների հիմնանարոգումն ու հարմարավետ պայմանների ապահովումը մեր առաջնահերթությունների շրջանակում է, և գոհունակությամբ փաստում եմ, որ կարճ ժամանակ անց մեր գրադարաններն այլևս շենքային պայմանների ու հարմարավետության խնդիր չեն ունենա, և մենք արդեն կկենտրոնանանք գրադարանների տեխնիկական վերազինման, ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և գրքերի ֆոնդի հարստացման վրա: Նաև նշեմ, որ հաջորդ տարի նախատեսում ենք բարձրացնել մեր գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը