«Չեմ կարծում, որ հնարավորություն ունենք Մեսիին կրկին տեսնելու այնպիսին, ինչպիսին եղել է». Մարտինո
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն իր կարծիքն է հայտնել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Մեսսին մտահոգված է իր օպտիմալ մարզավիճակի մասին: Այն, ինչ կատարվում է Մեսսիի հետ, մասամբ կապված է «Բարսելոնայի» հետ: Նման բարձր մակարդակի վրա մնալ այդքան երկար... Չեմ կարծում, որ մենք հնարավորություն կունենանք նրան կրկին տեսնելու այնպիսին, ինչպիսին եղել է: Մեսսին ինքն իր լավագույն տարբերակն է փնտրում և մտահոգվում է, որ չի կարողանում արտահայտել այն ֆուտբոլում: Մենք պետք է նրան օգնենք»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Նշենք, որ Պրեմիերայի 10 խաղում Մեսսին 7 գոլ է հեղինակել և կատարել 8 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու