Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Հայաստան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին' ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում' Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից