Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը Թուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնել Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը 

Բեմականացումները թողեք այդ ոլորտի մասնագետներին. Կարեն Կարապետյան

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ.

-Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցներում արտահայտված որոշ մտքեր, մեղմ ասած, միանշանակ չընդունվեցին մեր հանրության կողմից: Ավելին, շատերն սկսեցին քարկոծել սիրված երգչին: Դուք հետևե՞լ եք այդ հրապարակումներին:

-Նախ, պետք է շեշտեմ, որ գոնե ինձ համար Ազնավուրը սոսկ երգիչ չէ, սոսկ դերասան չէ: Ցավալի է, բայց փաստ. մենք անընդհատ միմյանց վարկաբեկելու ուղի ենք բռնել արդեն տարիներ շարունակ: Վարկաբեկում ենք բոլորին անխտիր, որտեղ մաքրության, անաղարտության, պարկեշտության հատիկ գոնե մնացել է: Արդյունքում սկսել ենք վարկաբեկման փորձեր անել նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր տարրական տրամաբանության բոլոր կանոններով արժեք պիտի գնահատվեին, օրինակ պիտի լինեին ներկայի ու ապագայի համար: Եվ ինձ համար ուղղակի վիրավորական է, որ անարժան, անլվա ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում վիրավորել կյանքի ինը տասնամյակը բոլորած մեծությանը, ով իր ապրած ողջ կյանքը նվիրել է նաև Հայաստանին ու հայ ժողովրդին: Ու թող ոչ ոք իրեն ավելի լավ հայ կամ ավելի հայրենասեր չերևակայի, դա արդեն զավեշտի է վերածվում: Շարլ Ազնավուրը առաջին հերթին, անշուշտ, հայ է ու երբեք չի ուրացել այդ հանգամանքը, բայց նա նաև աշխարհինն է, նա վաղուց արդեն համամարդկային արժեք է, ու հենց իր միջոցով է աշխարհը շատ դեպքերում դրականորեն ու ավելի լավ ճանաչել մեր երկիրն ու մեր ժողովրդին, հայ արվեստն ու մշակույթը, նաև հայոց պատմության էջերը: Բազմաթիվ երկրներում լինելով՝ ինքս եմ շոշափելիորեն զգացել առավել դրական վերաբերմունքն իմ հանդեպ որպես հայի, որպես Ազնավուրի հայրենակցի: Ցեղասպանություն վերապրած ընտանիքի զավակը, իմ պատկերացմամբ, խաղաղության, հաշտության կողմնակիցն է, իր հայրենիքի այսօրվա ու վաղվա օրվա հանդեպ մտահոգ մարդ է, ով պատմության դառը փորձը հաշվի առնելով՝ չի ցանկանում, որ Հայաստանը գործիք դառնա այս կամ այն ձեռքերում: Ինձ համար նույնիսկ էական չէ՝ որքանով են աղավաղված կամ սխալ թարգմանությամբ ներկայացվել Ազնավուրի խոսքերը, որքան էլ կարևոր, բայց առաջնային չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն հերքել է թուրքական որևէ պարբերականի հարցազրույց տալը (թեկուզ ուշացումով, ինչի արդյունքում էլ ոմանք այսքան ակտիվացան): Էականն այն վերաբերմունքն է, որ մենք ցուցաբերեցինք: Ամոթ է, իսկապես ամոթ է: Ժամանակին մատաղ սերունդը գոնե ձգտումներ ուներ՝ երգիչ էր ուզում դառնալ՝ աչքի առաջ ունենալով Ազնավուրին, դերասան էր ուզում դառնալ՝ աչքի առաջ ունենալով Հրաչյա Ներսիսյանին, Մհեր Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին ու մեր այլ մեծերի, տիեզերագնաց էր ուզում դառնալ, գիտնական էր ուզում դառնալ, վերջապես կարգին մարդ էր ուզում դառնալ՝ դարձյալ աչքի առաջ ունենալով մեր մեծություններին: Հիմա ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները, մեր թոռները արժեքային համակարգից զուրկ լինեն, չունենան այն չափանիշները, որոնց հասնելուն պետք է ձգտեն: Ուրեմն, ինչի՞ են ձգտելու նրանք, որո՞նք են լինելու նրանց արժեքները՝ թիկնապահնե՞րը, կաշառակերնե՞րը, անգրագետնե՞րը: Ժողովուրդ, ուշքի եկեք, քանի դեռ շատ ուշ չէ:

-Պարոն Կարապետյան, անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին: Ընդդիմությունը պահանջում է իշխանությունների հրաժարականը, իշխանություններն ասում են՝ արտահերթության որևէ պատճառ չկա: Իրականում ի՞նչ ակնկալի մեր հասարակությունը:

-Քաղաքական պայքարը պետք է առաջին հերթին գաղափարական հենք ունենա ու տրամաբանություն: Բոլոր կողմերին է դա վերաբերվում: Ցավում եմ, բայց մեր իրականության մեջ քաղաքական պայքարը վերածվել է սոսկ անձնական վիրավորանքների հարթակի՝ «ինքդ ես հիմար» սկզբունքով և անձնական շահերի սպասարկման միջոցի, ուր հաճախ ընդամենը ստամոքսի խնդիր են լուծում: Կներեք, եթե փոքր-ինչ կոպիտ է հնչում, բայց ցավոք առկա իրավիճակին բնորոշ է: Ո՞րն է քաղաքական հարաբերությունների ներկայիս հայկական մոդելը մեր քաղաքական որոշ ուժերի կամ գործիչների տեսանկյունից, ի՞նչ ենք ուզում ունենալ: Իշխանություն, որի միակ խնդիրն է «ուտել, պառկել, գիրանալ» (ոմանց համար հատուկ ուզում եմ շեշտել, որ մեջբերում եմ Աթաբեկ Խնկոյանից), թեկուզ արմատները ոչնչացնելու հաշվին, անհետևողական ընդդիմություն, որի գլխավոր խնդիրն «ուտել, պառկել, գիրանալու» համար իշխանության գա՞լն է: Իսկ հասարակությո՞ւնը… Որևէ մեկն ուզո՞ւմ է լսել հասարակության կարծիքը, մտածել նրա մասին, երկրի մասին… Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ. ես տեսնում եմ և դիմադիր, և ընդդիմադիր դաշտում մարդկանց, ովքեր ազնիվ են իրենց մոտեցումներում ու քայլերում, որոնք շատ հարգված են իմ կողմից: Բայց և քիչ չեն այսպես կոչված թանի մեջ ընկած ճանճերը, որոնց գլխավոր խնդիրը ուրիշի ձեռքերով շագանակներ հանելն է, առկա իրավիճակում իրենցը փախցնելը, իրենց այսրոպեական հարցերը կարգավորելը: Տղերք, հանգստացեք, սա ձեր դաշտը չէ: Չի կարելի շարժվել բացառապես քաղաքականությունն անբարոյականություն է սկզբունքով ու համարել, որ ինչքան անբարո ես, այնքան լավ քաղաքական գործիչ ես: Ափսոսում եմ, բայց, չգիտես ինչու, ներկայիս քաղաքական հարաբերությունների, ներքաղաքական վիճակի մասին մտածելիս մտքիս առաջին հերթին սիրված պոետի տողերն են գալիս. «Աշուն է, անձրև... Ստվերներն անձև, Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ: Անձրև՜ ու անձրև..»:

-Այս օրերին բավական աղմուկ բարձրացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ մայրության նպաստների վերաբերյալ: Կառավարությունն, ի վերջո, գնաց զիջումների: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հասարակության ձայնը լսելի է իշխանությունների կողմից:

-Չեմ կարծում, թե օրենքի փոփոխության հեղինակները պատկերացում չունեին առաջարկի հետևանքների ու հնարավոր հակազդեցության մասին: Խոսքը մի հարցի մասին է, որն ուղղակիորեն առնչվում է մեզ համար շատ ցավոտ դեմոգրաֆիկ խնդիրներին: Եվ փոխանակ շահագրգռելու ծննդաբերող մայրերին, որ կարողանան իրենց երեխաների կարիքները գոնե մի որոշ ժամանակ բավարարեն, պարբերաբար խոչընդոտներ ենք ստեղծում: Ինչ վերաբերում է հնչող մոտեցումներին, թե բյուջեում փող չկա, ապա կարծում եմ, որ նույնիսկ տնտեսագիտության այբն ու բենը իրարից չտարբերողները լուրջ չեն ընդունում նման փաստարկները: Շինարարությունից ու այլ ոլորտներից «տանելու» համար կա, «ատկատների» համար կա, տարաբնույթ գործուղումների ու ճոխությունների համար կա, իսկ մայրության նպաստների համար չկա՞: Եվ վերջապես, յուրաքանչյուր տաքսու վարորդի հարցրեք, ու նրանք ձեզ կասեն, թե որտեղից կարելի է ճարել այդ գումարները: Ես 20 տարի քաղաքական դաշտում եմ ու համոզվել եմ, որ հաճախ կառավարությունների համար նման իրավիճակն ուղղակի գործելաոճ է. չկարողանալով իրականացնել քայլեր, որոնք օգտակար կլինեն ու հասարակության սրտով, հանդես են գալիս մեղմ ասած վիճելի նախաձեռնությամբ, հետո զիջումներ են անում, ինչը հանրությանը հրամցնում են որպես լավություն: Եղբայր, նման կարգի լավություններից վաղուց հոգնել ենք, կարող եք՝ օգտակար եղեք, իսկ բեմականացումները թողեք այդ ոլորտի մասնագետներին:

-Դուք պարբերաբար քննադատական խոսքեր եք հնչեցնում այս կամ այն հարցի վերաբերյալ: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին քննադատություններին:

-Ցանկացած քննադատություն ընդունելի պետք է լինի, եթե անկեղծ է, եթե փաստարկված է, եթե մտահոգություններ է պարունակում, այլ ոչ թե սոսկ հակադրվելու միտում ունի: Ես չեմ պատկանում օրումեջ հարցազրույցներ կամ ասուլիսներ տվող գործիչների դասին՝ անկախ նրանից՝ ասելիք կա, թե ոչ, թեման քեզ վերաբերվում է, թե ոչ, ինքդ քո ասածներին հավատում ես, թե ոչ: Ես խորապես համոզված եմ իմ տեսակետներում: Պատրաստ եմ նաև առողջ տեսակետներ լսել: Բայց բոլոր այն դեպքերում, երբ ակնհայտ է ուղղակի խայթելու կամ վարկաբեկելու միտումը, ինքս այնքան էներգիա ունեմ ու արտահայտվելու միջոցների եմ տիրապետում, որ համարժեք պատասխանը չի ուշանա, «դեռ մի բան էլ ավելի»…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համարԱվտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկանՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-իԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Ամենադիտված