Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ 

«Ինչպե՞ս կարող է Անահիտ Բախշյանը դեմ լինել դպրոցում հավատք, հայրենասիրություն սովորեցնելուն»

Հասարակություն

Դպրոցահասակ երեխաների հարյուրավոր մայրերի անունից շնորհավորանքի եւ շնորհակալական խոսքեր եմ կամենում ասել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին եւ նրան աջակցած, սատարած բոլոր անձանց «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների հիմնադրման եւ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույցի լույս ընծայման կապակցությամբ: Սա, հիրավի, պատմական իրադարձություն է, որ դեռ սերունդներն են գնահատելու: Սա մեր նախնյաց երազանքների իրականացումն է, մի հզոր քայլ, որ միտված է ապագային, վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանի եւ ինքնիշխան, պաշտպանված Արցախի կայացմանը:

Միեւնույն ժամանակ տարակուսած ենք, որ կան հանրության մեջ անհայրենիք, անսկզբունք, անգաղափար մարդիկ, ազգային ինքնությունից զուրկ, կռտված մարդիկ, որ իրենց թույլ են տալիս դեմ արտահայտվել հայրենասիրական այս ձեռնարկին: Առավել եւս տարօրինակ է, որ նման այլադավերի հաչոցներին ձայնակցում է ազգային գործիչ, հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրա Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: Ինչպե՞ս կարող է սույն տիկինը դեմ լինել դպրոցում պատանի տղաներին եւ աղջիկներին հավատք, ծնողաճանաչություն, հայրենաճանաչություն, հայրենասիրություն, պապերի եւ հայրերի արած գործերի գնահատում սովորեցնելուն: Պետականության եւ անկախության ճանաչումը եւ գնահատումը երեխայի համար շատ կարեւոր է: Այո, երեխաները պիտի լավ սովորեն, բազմակողմանի գիտելիքներ ունենան, որ լավ մարդ դառնան, երկրի համար լավ քաղաքացի դառնան: Լավ չսովորած երեխան չի կարող լավ մարդ, լավ քաղաքացի դառնալ: Բա ի՞նչ սովորեն երեխաները: Սա դեռ, եթե կուզեք, ուշացած քայլ է: Եթե վաղուց նման ծրագիր գործեր, եթե հայ դպրոցը երեխաներին հայեցի, երկրապահական դաստիարակություն հաղորդեր, հայրենասիրական գաղափարներով սներ, ապա չէին ծնվի նաիրիհունանյաններ, չէին լինի հայանուն թուրքեր, որ գլխատեին մեր քաղաքական ընտրանին, հիմա մեզ հետ կլինեին Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Յուրա Բախշյանը, Արմենակ Արմենակյանը, Ռուբեն Միրոյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Լեոնարդ Պետրոսյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերը:

Մի՞ թե կարող է ծնողը դեմ լինել, որ իր որդին մինչ բանակ զորակոչվելը արդեն զգացած լինի զենքի ծանրությունը, տիրապետի հայոց պատմությանը, կրակային, շարային պատրաստվածություն անցած լինի, լիարժեք պատրաստ լինի զորանոցային կյանքին: Մի՞ թե ծնողը կարող է դեմ լինել, որ իր զավակը, իր դուստրը ազգային արժեքների կրող լինեն, պիտանի մարդ դառնան իրենց ընտանիքների եւ հայրենիքի համար, Հայաստան պետության լիարժեք քաղաքացի լինեն:

Երիցս շնորհակալություն Երկրապահին, պաշտպանության նախարարությանը, կրթության եւ գիտության նախարարությանը այս հայրենասիրական ձեռնարկի համար: Թող Աստված նրանց երեխաներին, թոռներին պահպանի եւ քաջ առողջություն տա:
Մեր խորին շնորհակալությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ մշտապես աջակցում եւ խրախուսում է նման ծրագրերը: Իսկ օտարների վարձած զավզակները չեն կարող արգելք հանդիսանալ ազգային, հայասիրական, պետական ծրագրերի կյանքի կոչվելուն:
Երկու պատանի երկրապահի ծնող,

«Պատանի երկրապահ» կառույցի փոխնախագահ, Կապիտան Արայիկ Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը
Ամենադիտված