Մենք չափից շատ հարգալից էինք «Չելսիի» հետ. Իբրահիմովիչ
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Չելսիի» հետ կայացած հանդիպմանը, նշել է, որ իր թիմը չափից շատ հարգալից էր լոնդոնյան ակումբի հետ:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
«Չեմպիոնների լիգայում երբեք հեշտ խաղ չի լինում: Մենք բակականին լավ պահեր ունեինք, իսկ «Չելսին» իրացրեց իր միակ պահը: Նրանց դարպասապահը ոչ թե ուղղակի լավն էր, այլ շատ լավն էր: Հնարավոր է՝ մենք չափից շատ հարգալից էինք վերաբերվում մրցակցին»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ