Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել Փեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը 

Արմեն Ռուստամյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորում է ևս մեկ անգամ կարդալ Համահայկական հռչակագիրը

Քաղաքական

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար Նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմելուց առաջ չպետք է քննադատության ենթարկեր Համահայկական հռչակագիրը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը նման նամակով պետք է դիմեր հանրապետության Նախագահին, դրանից առաջ չպետք է քնադատության ենթարկեր հռչակագիրը: Հանդիպման չեն գնում՝ նախապես փաստաթուղթը խայտառակ որակելով: Չեն գնում հանդիպման ասելու բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Համահայկական հռչակագրի քննադատությանը՝ Ռուստամյանը հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանի համար անհասկանալի է Հռչակագրում տեղ գտած ձևակերպումը պատմական արդարության մասին: «Եվ նա մատնացույց է անում մեր Անկախության հռչակագիրը: Դրանով ինքը փաստում է, որ ինքը դեմ է եղել անկախության հռչակագրին: Անկախության հռչակագիրը կարդացեք և այնտեղ կգտնեք պատմական արդարություն ձևակերպումը: Ինչպե՞ս կարելի է ասել, թե այս Համահայկական հռչակագիրը չի համապատասխանում Անկախության հռչակագրին և խոսել այն մասին, որ պատմական արդարութուն ձևակերպումը սխալ է, երբ Անկախության հռչակագրում այդ ձևակերպումը կա: Այդպիսի մարդու համար նման բաներ ասելը լուրջ չէ: Ես գիտեմ, որ նա խելացի քաղաքական գործիչ է, սակայն ես միշտ ասել եմ, որ նա կարող է 10 հաստատում անել, որից 8-ը շատ ճիշտ լինեն, իսկ մնացած երկուսն այնպես թաքցված լինեն այդ 10-ի մեջ, որ ամբողջությամբ աղավաղեն այն իմաստն ու նպատակը, որի համար այդ ձևակերպումները բերված են: Եվ հիմա սա այդ դեպքերից մեկն է»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով առաջին նախագահի այն դիտարկմանը, թե Համահայկական հռչակագրում չի կարելի խոսել համազգային միասնականության մասին՝ Ռուստամյանը հիշեցրեց, որ նույն Անկախության հռչակագրում խոսվում է համազգային իղձերի, երազանքների կատարման մասին: «Տեր-Պետրոսյանը պնդում է, որ Համահայկական հռչակագիրը պետք է դրվեր հանրաքվեի, նոր միայն հնարավոր կլիներ ասել, թե այն արտահայտում է ողջ հայ ժողովրդի կամքը: Ի՞նչ է, Անկախության հռչակագիրը հանրաքվե՞ի է դրվել: Ոչ, սակայն այնտեղ խոսվում է հայ ժողովրդի միասնական կամքի մասին»,- ասաց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հնարավորություն է Հայ դատի գործընթացի շարունակության ճիշտ ուղղությունը հասկանալու համար: «Սա հնարավորություն է, որ մենք հասկանանք, թե ինչպես պետք է անենք, որ աշխարհն էլ մեզ ճիշտ հասկանա, ճիշտ ընկալի: Այս մասով ես համաձայն եմ: Սակայն պետք չէ հրաժարվել քո կենսական իրավունքներից: Մենք ասում ենք, որ մեր ազգն անանցանելի իրավունքներ ունի, իսկ այդ իրավունքների պաշտպանը պետք է դառնա հայ ժողովուրդը, որի սուբյեկտն է անկախ Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Ռուստամյանը:

Նա ՀՀ առաջին նախագահին հորդորեց նստել և ևս մեկ անգամ ուշադրությամբ կարդալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն անմիջական մասնակցություն է ունեցել Համահայկական հռչակագրի մշակմանը՝ ընդգծելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությունն ուղղված էր նաև ՀՅԴ-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այնWindows Central-ը բացահայտել է Microsoft-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված Windows-ի նոր տարբերակըՀրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքըՀայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքինՀայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջՀանտավիրուսի վտանգն անցել էՄեղադրանք Թուրքիային՝ ցեղասպանություն հրահրելու մեջ․Փաշինյանը՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՏուսկը կոչ է արել լեհական պատվիրակությանը չխոստանալ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»2026 թվականին նվազել է փորլուծության և այրոցի դեմ դեղամիջոցների վաճառքը. ՌԴԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 թիրախների վրա հարվածներ հասցնելու մասինՎենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համարՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին
Ամենադիտված