Լևոն Արոնյանը Ցյուրիխի մրցաշարի վերջին տուրում կիսեց միավորը
Սպորտ
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ցյուրիխի մրցաշարի դասական շախմատի վերջին տուրում կիսեց միավորը Հիկարու Նակամուրայի հետ:
Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը խաղում էր սևերով և 44 քայլ կատարելուց հետո համաձայնեցին ոչ-ոքիի: Միաժամանակ ընթացող պարտիաները դեռևս շարունակվում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ցյուրիխի մրցաշարում մինչև փետրվարի 19-ը շախմատիստները կխաղան 5-ական դասական պարտիա, իսկ փակման պաշտոնական արարողությունից առաջ կմրցեն արագ շախմատում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ